Սալլի
Գյուղ | |||
---|---|---|---|
Սալլի | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Գյուղապետ | Սամվել Ղազարյան | ||
ԲԾՄ | 1550 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 251[1] մարդ (2008) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Սալլի, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[1]։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հողատարածքները ձգվում են 1400-ից մինչև 2850 մետրի սահմաններում։ Գյուղը գտնվում է Սելիմագետի ափին, մարզկենտրոնից հեռու է 20 կմ, մայրաքաղաքից` 130 կմ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սալլի գյուղը հիմնվել է շատ հին ժամանակներում։ Այդ մասին կա հիշատակություն Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսիական» գրքում, որում հիշատակված է, որ Գրիգոր Լուսավորիչի հանձնարարությամբ Հայաստանի տարբեր վայրեր քրիստոնեության քարոզման նպատակով ուղարկված քարոզիչներն իջևանել են Սալլի գյուղում։ Գյուղի տարածքը շատ է դուր եկել նրանց և սրբերից մեկի՝ սուրբ Մամասի մասունքները թաղվել են նշված տարածքում։ Հետագայում նույն տեղում կառուցվել է եկեղեցի, որը ներկա պահին վերակառուցման կարիք ունի։
Գյուղի ներկա բնակչության մեծամասնությունը գաղթել է Խոյից և Սալմաստից։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի 285 բնակիչ, որի կազում տղամարդիկ կազմում են բնակչության 44%-ը։ Սալլիի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1839 | 1873 | 1897 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 77 | 422 | 668 | 291 | 344 | 497 | 296 | 355 | 329 | 167 | 235 | 247 | 285 |
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման չոր է ու ցամաքային։ Հաճախակի կրկնվող երաշտներից տուժում են գյուղատնտեսական մշակաբույսերը։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածքը 1683 հեկտար է, որից՝ 603 հեկտար արոտ, 72 հեկտար՝ խոտհարք, 100 հեկտար՝ վարելահող։ Տարածքում մշակվում են բոլոր այն գյուղատնտեսական կուլտուրաները, որոնք տարածված են Հայաստանում։ Բնակչությունն զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։
Գյուղը հեռախոսաֆիկացված է։
Շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի հիմնական դպրոց, սպորտային բաց հրապարակ, վարչական շենք, բուժկետ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սալլի բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 173»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 4
|