Վերնաշեն
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Վերնաշեն | |||
| 39°47′38″N 45°21′48″E / 39.79389°N 45.36333°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
| Համայնք | Եղեգնաձոր | ||
| Գյուղապետ | Միքայել Բաղդասարյան | ||
| Հիմնադրված է | 1829 թ. | ||
| ԲԾՄ | 1450 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 1113[1] մարդ (2011) | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Վերնաշեն (նախկին անվանումը՝ Բաշքենդ), գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2]։ Վերանվանվել է Վերնաշեն 1946 թ. սեպտեմբերի 10-ին[3]։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռավորությունը մարզկենտրոնից 5 կմ է, մայրաքաղաքից՝ 125 կմ։ Սահմանակից է Գլաձոր, Մալիշկա, Գողթանիկ համայնքներին։ Բարձրությունը ծովի մակարդակից 1450 մ է։ Համայնքի տարածքով անցնում է Սրկղոնք գետը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոմանց կարծիքով համապատասխանում է պատմական Սրկողովք գյուղին[3]։ Ղևոնդ Ալիշանը նույնացնում է Սրկղունք բնակավայրին, որը Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում էր՝ համանուն լեռների ստորոտին։ Ստեփանոս Օրբելյանը Սրկղունքը հիշատակում է 5-րդ դարի դեպքերի կապակցությամբ։ 13-րդ դարի սկզբին Խաղբակյանները վերաշինել և ամրացրել են Սրկղունքը՝ այն դարձնելով իշխանանիստ։ Սրկղունքի մասին հետագայում այլ տեղեկություններ չեն հանդիպում։
Վերնաշեն գյուղը հիմնադրվել է 1829 թվականին։ Հիմնադրման պահից գյուղի բնակիչները եղել են հայեր[4], որոնց մի մասի նախնիները եկել են Սալմաստի և Խոյի գավառների գյուղերից, մի մասը` Սալմաստի Սավրա գյուղից[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վերնաշենի մշտական բնակչությունը կազմել է 1113, առկա բնակչությունը՝ 1042 մարդ[1]։ Վերնաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
| Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 91 | 311[4] | 594 | 590 | 809 | 812 | 1073 | 1137 | 1228 | 1255 | 1113[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնային տնտեսությունների թիվը՝ 536։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
Համայնքի ընդհանուր տարածքը 5323 հա է։ Համայնքն ունի խաղողի և պտղատու այգիներ։ Բնակելի տների թիվը ՝ 341։
Շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքն ունի պատմամշակութային եկեղեցիներ։ Համայնքի հյուսիսային մասում գտնվում է Սպիտակավոր վանքը, Պռոշաբերդը, հյուսիսարևելյան մասում գտնվում է Թանադե վանքը, Արկազի Սուրբ խաչ վանքը, որը եղել է Վայոց ձորի նշանավոր ուխտատեղի։ Համայնքում է գտնվում Գլաձորի համալսարանի թանգարանը։ Համայնքն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կուլտուրայի տուն, փոստային բաժանմունք, գյուղապետարան ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերնաշեն
- Հեռվում՝ գյուղը
- Վերնաշեն-Սպիտակավոր ճանապարհը
- Սպիտակավոր-Վերնաշեն ճանապարհը
- Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին, Վերնաշեն
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերնաշեն բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 128, available online at the website of the Internet Archive:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- 1 2 3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 802
- 1 2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 194» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 4-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերնաշեն» հոդվածին։ |
| ||||||
| ||||||||||||||||||||||||||||||

