Սավրա
Արտաքին տեսք
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Սավրա | ||
| Երկիր | ||
| Համայնք | Zulachay Rural District? և Սալմաստի գավառ | |
|
| ||
Սավրա, գյուղ պատմական Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի Սալմաստի գավառում (Իրան)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի սկզբին ուներ մոտ 3500 հայ բնակիչ (500 տուն), իսկ 20-րդ դարի սկզբին ուներ 629 հայ բնակիչ (109 տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, պարտիզպանությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով։
Գյուղում կար երեք եկեղեցի (երկուսը՝ սուրբ Աստվածածին, մեկը՝ սուրբ Հովհաննես)՝ կից վարժարաններով։ 1828-1829 թվականներին՝ ռուս-պարսկական պատերազմից հետո, Թուրքմենչայի պայմանագրի կնքմամբ բնակիչների զգալի մասը գաղթել է Արևելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրությանը միացված մասը։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գյուղում մնացած հայերը ենթարկվեցին օսմանյան զավթիչների կոտորածներին, փրկվածները գաղթեցին Իրանի խորքերը, իսկ հետագայում՝ Խորհրդային Հայաստան։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 206)։ |
