Բարձրունի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարձրունի (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Բարձրունի | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
ԲԾՄ | 1950 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 415[1] մարդ (2008) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Բարձրունի, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[1], մարզկենտրոնից 41 կմ հարավ-արևելքից, Վայոց ձորի լեռների հարավահայաց լանջին։ Այն գտնվում է Երևանից 220 կմ հեռավորության վրա։ Գյուղը սահմանամերձ բնակավայր է, Վայքի տարածաշրջանից հեռու է 28 կմ, գտնվում է ծովի մակարդակից 1950-2050 մ բարձրության վրա։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 350-400 մմ։ Կլիման նպաստավոր է այգեգործության, հացահատիկային, կերային մշակաբույսերի աճեցման համար։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբներին, այն երաբնակեցվել է 1928 թվականին՝ արեմտյան Հայաստանի Խոյ, Սալմաստ գավառից ներգաղթված հայերով։ Նախկիմում գյուղը ունեցել է «Սուլթան բեկ» անվանումը։ Վերանվանվել է 1930 թվականին։ Սակայն գյուղն ավելի հին է քան ենթադրվում է։ Այդ մասին վկայում են «Հին գյուղ» կոչվող տարածքում հայտնաբերված, 7-րդ դարով թվագրված խաչքարերը, ինչպես նաև զարդաքարերով, սրբատաշ քարերով կիսավեր կառույցները։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչների նախնիները հիմնականում գաղթել են Սալմաստից՝ 1829 թ.-ին։ Գյուղը 1950 թվականին ունեցել է 450 ընտանիք՝ 960 բնակչով, որը պահպանվել է մինչև 1960-ական թվականները։ Իսկ 2011 թվականին բնակչության թիվը կազմում է 422 շունչ։
Բարձրունիի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 809 | 623 | 1050 | 557 | 556 | 495 | 437 | 397 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի կենսագործունեության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Մարդիկ զբաղվում են դաշտավարությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը չեն օգտագործվում սահմանամերձ լինելու պատճառով։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարձրունիում պահպանվել են 1884 թ.-ի և XIII-XIV դարերի եկեղեցիներ, XIX դարի մատուռներ, XIII-XVII դարերի խաչքարեր, իսկ 1 կմ հարավ-արևելքում՝ Սբ. Գևորգ եկեղեցին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարձրունի բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 128, available online at the website of the Հայաստանում ԱՄՆ դեսպանություն:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 45»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 26
|