Գողթանիկ (Վայոց ձորի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գողթանիկ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Գողթանիկ | |||
![]() Գողթանիկ (վերևում) և Հերմոն (ներքևում) գյուղերը Կալասարի բարձունքից։ Հետին պլանում Վարդենիսի լեռներն են։ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Այլ անվանումներ | Ղաբախլո | ||
ԲԾՄ | 1850 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 190[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Գողթանիկ (նախկին անվանումը` Ղաբախլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 29 կմ հյուսիս-արևելք, Թեքսարի ստորոտին, Եղեգիս գետի հովտում։
Հեռավորությունը մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 30 կմ է, հանարապետական նշանակության ճանապարհից 29 կմ։
Համայնքը հյուսիս–արևելքից սահմանակից է Կարմրաշեն գյուղական համայնքին, հարավ–արևելքից սահմանակից է Վարդահովիտ գյուղական համայնքին, իսկ հարավ–արևմուտքից սահմանակից է Հերմոն գյուղական համայնքին։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման ձմռանը ցրտաշունչ է, իսկ ամռանը զով։ Լինում են չորային և երաշտի տարիներ, տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը մինչև 1988 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, իսկ 1988 թվականից՝ Ղարաբաղյան պատերազմի պատճառով բռնի տեղահանված փախստական հայերով։ Գյուղը նախկինում անվանվել է «Ղաբախլու», իսկ 90-ական թվականներից հետո գյուղը վերանվանվել է «Գողթանիկ», քանզի բնակչության 80%-ը գաղթվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գողթն գավառից։
Գյուղում բնակվում են Օրդուբադի շրջանից` Բիստ, Ալահի, Փառակա և այլ գյուղերից գաղթած բնակիչներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականին գյուղի բնակչության թիվը կազմում է՝ 224։
2017 թվականին գյուղի բնակչության թիվը կազմում է`251։
Գողթանիկի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1976 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 566 | 217 | 451 | 414 | 642 | 726 | 148 | 209 | 190[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Մշակում են բանջարաբոստանային կուլտուրաներ և ցանովի մշակաբույսեր։ Զբաղվում են մանր և խոշոր եղջերավոր անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի վերջին քառորդում ունեցել է մի փոքրիկ կամարակապ եկեղեցի։ Գյուղում կա մի քանի խաչքարեր և կիսաքանդ եկեղեցի։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի դպրոց և բուժկետ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գողթանիկ (Վայոց ձորի մարզ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 58»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 11
|