Jump to content

Արին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Արին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ՀամայնքՎայոց Ձորի մարզ և Ազիզբեկովի շրջան
ԲԾՄ1630 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն252[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Արին (Հայաստան)##
Արին (Հայաստան)
Արին (Վայոց ձորի մարզ)##
Արին (Վայոց ձորի մարզ)

Արին, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանում[1], մարզկենտրոնից՝ Եղեգնաձորից, 22 կմ հարավ-արևելք։ Արին գյուղը ծովի մակերևույթից 1630 մ բարձրության վրա է գտնվում։ Համայնքը հյուսիս արևելքից սահմանակից է Հերհեր, հյուսիս արևմուտքից՝ Մալիշկա, հարավից՝ Ազատեկ գյուղերի հանդամասերին։ Գյուղից 3 կմ դեպի հյուսից-արևելք գտնվում է հրաբխային կենտրոն Դալի թափան, որի հետևանքով 735 թվականին կործանվել է Մոզ քաղաքը։

Արինում աշունը երկարատև է, իսկ ձմեռը՝ ցուրտ ու քամոտ, որը տևում է 3.5-4 ամիս։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչների մի մասը եկել է Ազատեկ գյուղից։

Արինի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1873 1897 1926 1939 1970 1989 2001 2011
Բնակիչ 87 126 143 201 241[3] 254[4] 264 309[5]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, անասնապահությամբ, ծխախոտագործությամբ և այգեգործությամբ։ Ցորենը հիմնականում լինում է աշնանացան, իսկ գարին լինում է գարնանացան։

Գյուղն ունի 73 տնտեսություն։ Համայնքի տարածությունն 3669,2 հեկտար է, որից՝ վարելահող՝ 337 հեկտար, արոտ՝ 845 հեկտար, այլ հողատեսքեր՝ 2249 հեկտար, բնակելի տարածքը՝ 34 հեկտար, պատմական նշանակության հողեր՝ 41,1 հեկտար, Հերհերի ջրամբարի տարածքը՝ 102,1 հեկտար, սեփականաշնորհված հողատարածքներ՝ 274 հեկտար։ Գյուղի վարելահողերը հիմնականում անջրդի են և սևահող։

Գյուղը մինչև 1978 թվականը կոչվել է Դայլախլու։ Գյուղի և տարածքի անվան մասին նախնիներից փոխանցվել ու մեզ է հասել հետևյալ պատմությունը.

Գյուղի տարածքով անցնող մի նշանավոր հայ անձնավորություն, տեսնելով ձիերի երամակը, զամբիկների հետևից եկող քուռակների խաղը, հիացել ու ասել է. «Ինչ լավ քուռկախաղ է»։ Ու քանի որ այդ ժամանակ ձիու նկատմամբ պաշտամունք է եղել, բնակիչներն այդ տարածքը կոչել են Քուռկախաղաց տեղեր։

Հետագայում, հավանաբար 1604 թվականին, Արին համայնքը վերաբնակեցվել է այլազգիներով, որոնք Քուռկախաղաց անունն իրենց լեզվով վերանվանել են Դայլախլու։

Հնագույն հուշարձաններից է Սուլթանի քարայրը։ Քարայրի ավերակների մեջ նկատվում են երկու պարիսպներ՝ բոլորաձև՝ 3-4 արշին բարձրությամբ։ Գտնվել են հղկված քարի մնացորդներ, քարե դարի ժամանակվա իրեր ու առարկաներ։ Պահպանվել է 19 դարի ավերակ մատուռ, քարի դարի "Փեթակ" քարայր։ Դա ևս վկայում է այն մասին, որ Արին գյուղը, որպես բնակավայր հայտնի է եղել դեռևս քարե դարից։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանվել են ` XIX դարի ավերակ մատուռ, քարի դարի "Փեթակ" քարայր։

Շինություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում են՝ դպրոց, բուժկետ, ակումբ, գյուղապետարան։ Համայնքը սնվում է գազի և էլեկտրական սնուցման կենտրոնական ցանցից, ունի 2 տրանսֆորմատորներ։ Համայնքն ունի խմելու ջրի 1 ինքնահոս ջրաղբյուր 8-լ/վրկ. ելքով։

Համայնքի տարածքում կա 1 հատ ՕԿՋ 300 մ3, ջրամատակարարումը ստորգետնյա է, մեկուսացված։

Համայնքին է պատկանում ՀերՀերի ջրամբարը՝ 74 մետր խորությամբ։ Համայնքում կա 73 բնակելի շինություն։ Շենքերը հիմնականում 1-2 հարկանի քարեշեն տներ են, կից հողամասերով։

Գյուղն ապահովված է ավտոմատ հեռախոսակապով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 8» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 26-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 443
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 571
  5. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արին բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 127, available online at the website of the Internet Archive: