Հորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հորս (այլ կիրառումներ)
Գյուղ
Հորս
ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ. ԻՇԽԱՆ ՉԵՍԱՐ ՕՐԲԵԼՅԱՆԻ ԱՊԱՐԱՆՔԸ (ՉԵՍԱՐԻ ԴԱՐՊԱՍ)2.jpg
Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ԲԾՄ1660 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն321[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Հորս (Հայաստան)
Red pog.png
##Հորս (Վայոց ձորի մարզ)
Red pog.png

Հորս, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 24 կմ հյուսիս-արևմուտք, Սելիմագետի աջակողմյան Հորս վտակի ափին, Սելիմագետ և Եղեգիս գետերի գետախառնուրդից 6-7 կմ հյուսիս-արևմուտք։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1650 մ բարձրության վրա։

Գյուղից վերև Գնդասար լեռն է՝ 2960 մ բարձրությամբ։ Գնդասար և հարակից լեռների աղբյուրները ջրով ապահովում են գյուղը։ Գյուղը սահնմանակից է Շատին, Սալլի և Թառաթումբ համայնքներին, հեռավորությունը մարզկենտրոնից 20 կմ է։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմռանը ցուրտ է, ամռանը՝ զով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայոց ձոր մարզի Հորս գյուղը վերաբնակեցվել է 1918 թվականին Նախիջևանի Մեծոփ կամ Օծոփ (այժմ՝ Բադամլու) գյուղից ներգաղթած ընտանիքներով։ Խոսում է Վայոց ձորի և Հյուսիսային Նախիջևանի տեղաբնիկ բարբառով՝ Ճահուկ-Վայքի միջբարբառով։ Գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է, որի վկայությունն է գյուղի կենտրոնում կառուցված զարդաքանդակներով, սրբատաշ պատերով, 13–րդ դարի կիսավեր «Չեսարի Դարպաս» կառույցը և հարակից՝ վարդագույն քարերով կերտած եկեղեցիական համալիրը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Հորսի մշտական բնակչությունը կազմել է 321, առկա բնակչությունը` 257 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 219 1136 551 938 649 607 474 286 317 321[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ և ծխախոտագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորսում պահպանվել են XIII-XIV դարերի խաչքարեր և XIV դարի եկեղեցի։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի մշակույթի տուն, հիմնական դպրոց, բուժկետ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]