Կապույտ (Վայոց ձորի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապույտ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Կապույտ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Այլ անվանումներ | Այափոր, Մազրա | ||
ԲԾՄ | 1840 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 23[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Կապույտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում, Գոմքից 3 կմ հարավ-արևելք, Արփայի ձախակողմյան Կապույտ վտակի վերին հոսանքի շրջանում։
Կապույտ է վերանվանվել 1968 թ.-ին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Կապույտի մշտական բնակչությունը կազմել է 23, առկա բնակչությունը` 25 մարդ[1]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[2][3], այնուհետ` հայերով։ Կապույտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 35 | 159 | 125 | 143 | 226 | 348 | 414 | 23[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապույտում պահպանվել են X-XV դարերի խաչքարեր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 952
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 108»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 7
|