Արտավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտավան (այլ կիրառումներ)
Գյուղ
Արտավան
Artavan Village, Armenia.jpg
Կոորդինատներ: 39°39′27″ հս․ լ. 45°37′00″ ավ. ե. / 39.65750° հս․. լ. 45.61667° ավ. ե. / 39.65750; 45.61667
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Այլ անվանումներԱջողք
ԲԾՄ1880 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն292[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (252)[2]
##Արտավան (Հայաստան)
Red pog.png
##Արտավան (Վայոց ձորի մարզ)
Red pog.png

Արտավան, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում[1]: Արտավան գյուղը գտնվում է Արփա գետի ձախակողմյան վտակ Արտավան գետակի ակունքի շրջանում, ծովի մակերևույթից 1880 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 32 կմ հարավ-արևելքում է։

Գյուղը նախկինում կրել է Ագխաչ անվանումը և ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նախիջևանի գավառում։ Ըստ Ալիշանի գյուղը նախկինում եղել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ճահճուկ գավառի Աղբերախաչ գյուղը[3]:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչների նախնիները 1828-1830 թթ. գաղթել են Խոյից և Սալմաստից։

Արտավանի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1897 1926 1939 1959 1979 2001 2004
Բնակիչ 433 380 460 588 336 379 395

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտի և հացահատիկի մշակությամբ, պտղաբուծությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանվել են XVII-XIX դդ. եկեղեցիներ, XIII-XIV դդ. և XIX դարի մատուռներ, խաչքարեր (XI-XV դդ., XVII-XVIII դդ.)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  2. Հայաստանի մարզերի կոդերը
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 23
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 38»։ Վերցված է 2014 Մայիսի 26