Նախիջևանի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Նախիջևանի գավառ
Нахичеванский уезд

Զինանշան
Coat of Arms of Erivan gubernia (Russian empire).png
Երևանի նահանգի զինանշանը
Երկիր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակ գավառ
Մտնում է Երևանի նահանգ
Ներառում է 13 համայնք
Վարչկենտրոն Նախիջևան
Խոշորագույն քաղաք Նախիջևան
Հիմնական լեզու Ադրբեջաներեն, հայերեն, ռուսերեն
Բնակչություն (1897) 100․771
Ազգային կազմ Թաթարներ (մոտ 64 %), հայեր (մոտ 35 %)
Տարածք 4.392 կմ²
Erivan Governorate Nahichevansky uezd.svg
Երևանի նահանգ.png
Հիմնադրված է 1840 թ.
Պատմական շրջան(ներ) Գողթան

Նախիջևանի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1840-1846 թվականներին մտել է Վրացա-Իմերեթական, 1846-1849 թվականներին՝ Թիֆլիսի, 1849-1918՝ Երևանի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Նախիջևան քաղաքն էր։

Ներառել է հիմնականում ժամանակակից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքի մեծ մասը, ինչպես նաև՝ Մեղրու շրջանի մի քանի գյուղեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառը կազմվել է 1840 թվականին։ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից առաջ գոյություն ունեցող Նախիջևանի խանությունը վերածվում է ռուսական Նախիջևանի ու Օրդուբադի գավառների՝ Հայկական մարզի կազմում։ Այնուհետև նրանից անջատվում են Շարուրի հովիտն ու հայաբնակ Վայոց ձորը։

Այդ ժամանակ ամբողջ Անդրկովկասը բաժանված էր երկու վարչաքաղաքական միավորի՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ 1846 թվականին Անդրկովկասում տեղի են ունենում վարչական փոփոխություններ, և ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախիի ու Դերբենդի նահանգները։

1849 թվականին կայսերական հատուկ հրովարտակով կազմվում է Երևանի նահանգը։ Այն ներառում էր 1840 թվականին լուծարված Հայկական մարզի և Ալեքսանդրապոլի գավառի տարածքը՝ հանդիսանալով ժամանակակից Հայաստանի Հանրապետության հիմքը։

Նախիջևանը նամականիշի վրա

1918-1920 թվականներին մտել է Հայաստանի առաջին հանրապետության, իսկ 1920 թվականից՝ Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ։

Առաջին համաշխարհային պատերազմի վերջին տարում՝ 1918 թվականին, ինչպես նաև թուրք-հայկական պատերազմի ժամանակ (1920) օկուպացվել է թուրքական զորքերի կողմից։ Վերջիններս հենվում էին տեղի թյուրքախոս բնակչության՝ կովկասյան թաթարների ռազմական, նյութական ու տնտեսական աջակցության վրա, ովքեր կազմում էին գավառի բնակչության մոտ երկու երրորդը։ Այդ տարիներին նրանք ստեղծել էին «Արաքսի հանրապետություն» խամաճիկ կառույցը, որը ղեկավարվում էր Մուսավաթական Ադրբեջանի կողմից։

1921 թվականից լուծարվել է, և Երևանի նահանգի մեկ այլ՝ Շարուր-Դարալագյազի գավառի մի մասի հետ վերակազմավորվել որպես Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականին գավառի բնակչությունը կազմել էր 100 771[1] մարդ, այդ թվում՝

Գավառի կենտրոն Նախիջևան քաղաքում բնակվել է 8790, իսկ Օրդուբադ քաղաքում՝ 4611 մարդ։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին գավառի կազմում եղել են 23 գյուղական համայնքներ[3]՝

  • Ապրակունիսի - գ. Ապրակունիս
  • Ազայի - գ. Ազա
  • Դիղին-Ալմալիի - գ. Իթկրան
  • Կարամալինովկայի - գ. Կարամալինովկա
  • Ղազանչիի - գ. Ղազանչի-Միլախ
  • Նեգրամի - գ. Չեղիմբասար
  • Շահբուզի - գ. Շահբուզ
  • Շիխ Մահմուդի - գ. Շիխ Մահմուդ
  • Տիզա - գ. Տիզա
  • Տումբուլի - գ. Տումբուլ
  • Ջաղրի - գ. Ջաղր
  • Վերին Ագուլիսի - գ. Վերին Ագուլիս
  • Վանանդի - գ. Վանանդ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Արևելյան Հայաստանի գավառներ