Երևանի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Երևանի գավառ
Эриванский уезд

Զինանշան
Coat of Arms of Erivan gubernia (Russian empire).png
Երևանի նահանգի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԵրևանի նահանգ
Ներառում է22 համայնք
ՎարչկենտրոնԵրևան
Խոշորագույն քաղաքԵրևան
Հիմնական լեզուՀայերեն, թաթարերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)150 879
Ազգային կազմՀայեր (մոտ 39 %)
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տարածք3,030
Erivan Governorate Erivansky uezd.svg
Երևանի նահանգ.png
Հիմնադրված է1840 թ.
Պատմական շրջան(ներ)Կոտայք, Ոստան

Երևանի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1840-1846 թվականներին մտել է Վրացա-Իմերեթական, 1846-1849 թվականներին՝ Թիֆլիսի, 1849-1918՝ Երևանի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Երևան քաղաքն էր։

Երևանի գավառը հյուսիսից և արևելքից սահմանակցում էր Նոր Բայազետի, արևմուտքից՝ Էջմիածնի ու Սուրմալուի, հարավից՝ Շարուր-Դարալագյազի գավառներին: Հարավ-արևմուտքում՝ Արաքս գետի երկայնքով, անցնում էր սահմանը Ղաջարական Պարսկաստանի հետ:

Ներառել է հիմնականում ժամանակակից Արարատի մարզը, ինչպես նաև՝ Կոտայքի մարզի Աբովյանի շրջանը և Նախիջևանի ինքնավար հանրապետության Սադարակի շրջանը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական վարչաքաղաքական տեքստերում հայտնի էր որպես «Էրիվան», ինչը պարսկերեն «Իրավան» անվան անվանափոխված ձևն էր։ 1918 թվականից վերջնական ամրագրվում է քաղաքի հայկական անունը՝ Երևան:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառն այդպիսի սահմաններով կազմվել է 1840 թվականին[Ն 1]։ Այդ ժամանակ ամբողջ Անդրկովկասը բաժանված էր երկու վարչաքաղաքական միավորի՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ 1846 թվականին Անդրկովկասում տեղի են ունենում վարչական փոփոխություններ, և ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախիի ու Դերբենդի նահանգները։

1849 թվականին կայսերական հատուկ հրովարտակով կազմվում է Երևանի նահանգը։ Այն ներառում էր 1840 թվականին լուծարված Հայկական մարզի տարածքը և Ալեքսանդրապոլի գավառը՝ հանդիսանալով ժամանակակից Հայաստանի Հանրապետության հիմքը։ 1918-1920 թվականներին մտել է Հայաստանի առաջին հանրապետության, իսկ 1920 թվականից՝ Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։ 1930 թվականին լուծարվել է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 150 879 մարդ էր, որի մոտ 39 տոկոսը հայեր էին (58148 մարդ), ավելի քան 51 տոկոսը՝ մուսուլմաններ՝ թաթարներ, քրդեր, թուրքեր (77491 մարդ)։ Բուն քաղաքի բնակչությունը 1897 թվականին հասել էր 29006 մարդու, որից հայեր էին 12523-ը (43.2 %), թաթարներ՝ 12359-ը (42.6 %)[1]։ Արևելյան Հայաստանի 3 խոշորագույն քաղաքներում (Շուշի, Ալեքսանդրապոլ, Երևան) այն 3-րդ տեղում էր[2]։

1926 թվականին գավառի բնակչությունը կազմել է 178652 մարդ[3]:

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին գավառը բաժանված էր 22 գյուղական համայնքի[4]՝

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևանի գավառը կազմվել էր 1828 թվականին՝ Հայկական մարզի տարածքի կազմում: Այն ամբողջությամբ ընդգրկում էր նախկին Երևանի խանության տարածքը (1747-1827)։ Մինչև 1840 թվականը մնացել է Հայկական մարզի կազմում, այնուհետև դրա լուծարումից հետո բաժանվել մի քանի մասի, աստիճանաբար ձևավորվել են Նոր Բայազետի, Սուրմալուի և Էջմիածնի գավառները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]