Ազատավան
Գյուղ | |||
---|---|---|---|
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արարատի մարզ | ||
Գյուղապետ | Սարգիս Խաչատրյան | ||
Մակերես | 5,5 կմ² | ||
ԲԾՄ | 834 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 2 895 մարդ (2017) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Ավտոմոբիլային կոդ | 25 | ||
| |||
Ազատավան (նախկին անվանումը՝ Իմանշալու), գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 3 կմ հյուսիս-արևմուտք։ Ազատավան է վերանվանվել 1945 թ. օգոստոսի 20-ին[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է Արարատյան դաշտում, Հայաստանի հարավարևմտյան, Արարատի մարզի հյուսիսարևմտյան մասում, Արտաշատ քաղաքից դեպի հյուսիս 4 կիլոմետր հեռավորության վրա, մայրաքաղաք Երևանից՝ դեպի հարավ 22 կիլոմետր։ Գտնվում է Մ 2 ավտոմայրուղու կողքին, գյուղի միջով է անցնում Հ 8 ճանապարհը, որը միմյանց է կապում Արարատյան դաշտի գյուղերը Երևան քաղաքի հետ։ Ծովի մակարդակից 830 մետր բարձրության վրա է, Բուրաստան և Բաղրամյան գյուղերի հետ միասին Ազատ գետի աջ կողմում։ Երկարությունն արևելքից արևմուտք 1000 մետր է, հյուսիսից հարավ՝ 1600 մետր՝ զբաղեցնելով 120 հեկտար տարածք։
Նախկինում ունեցել է Բզովան, Ղըռբզովանդ, Չիդամլու անվանումները[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ազատավանի մշտական բնակչությունը կազմել է 2713, առկա բնակչությունը՝ 2644 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են Սալմաստի գյուղերից՝ 1828-1829 թվականներին[1]։
Ազատավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4][5]՝
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և խաղողագործությամբ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 41
- ↑ «Արարատի մարզպետարան»։ ararat.mtad.am։ Վերցված է 2020 թ․ հունվարի 8
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 8»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2015 Մայիսի 19
- ↑ «ՀՀ մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2017»
- ↑ 6,0 6,1 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 541.
- ↑ 8,0 8,1 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
|