Կանաչուտ
| Գյուղ | ||
|---|---|---|
| Կանաչուտ | ||
![]() | ||
| 40°00′32″N 44°32′40″E / 40.00889°N 44.54444°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Արարատի | |
| Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արտաշատի շրջան | |
| Ղեկավար | Լևոն Ասատրյան | |
| Հիմնադրված է | 1831[1] թ. | |
| Մակերես | 2,68 կմ² | |
| ԲԾՄ | 870 մ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 1028[2] մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Կանաչուտ, գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Երևան քաղաքից հարավ՝ 25 կմ հեռավորության վրա, Արտաշատ քաղաքից՝ 6 կմ, Ազատ գետի ձախ ափին։ Գյուղի հողային սահմանները կից են Դեղձուտ, Մրգանուշ, Այգեստան, Բերքանուշ, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Նշավան գյուղերի հողատարածքներին։ Ծովի մակերևույթից բարձր է 870 մ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանաչուտ գյուղի տարածքը բնակեցված է եղել դեռևս մ. թ. ա. 3-րդ հազարամյակից։ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո իրենց պապերի երկիրն են ներգաղթում հայեր Արևմտյան Հայաստանից, Խոյից, որոնցից 180-ը հաստատվում է «Դոխկուզ» գյուղում (ներկայիս Կանաչուտի տարածքում)։ Գյուղի անվան շուրջ մեկնաբանությունները տարաբնույթ են։ Ասում են՝ «Դոխկուզը» թարգմանաբար նշանակում է «ինը», քանի որ գյուղում եղել են 9 աղաներ և գյուղն ունեցել է 9 ջրաղաց։
Կանաչուտի տարածքում է գտնվում «Կըզլ-կըշլաղ» եկեղեցին (թարգմանաբար՝ «Կարմիր գոտի» կամ «Ոսկե թռչուն»), որը ըստ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տվյալների՝ կառուցվել է 12-13-րդ դարերում։ Նրանից պահպանվել է մի փոքր մատուռ, որը ժողովրդի մոտ հայտնի է նաև որպես «Կապույտ հազ» հիվանդության բուժման վայր։
Գյուղում գործում է Սուրբ Գևորգ եկեղեցին, որը կառուցվել է 1838 թվականին, վերանորոգվել 1908 թվականին և գործել մինչև 1937 թվականը։ 2007 թվականին Սուրբ Գևորգ եկեղեցին վերակառուցումից հետո կրկին գործում է։
2009 թվականին լույս է տեսել «Կանաչուտ» պատմական ակնարկը, որը կանաչուտցիներին հիշեցնում է պապերի անցած ուղին։ Նախկինում գյուղում գործել է 8-ամյա դպրոց։ Դպրոցի հիմնադիրը և տնօրենը եղել է Գառնիկ Եփրեմյանը։ Այժմ գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժամբուլատորիա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կանաչուտի մշտական բնակչությունը կազմել է 1028, առկա բնակչությունը՝ 998 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
| Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 315 | 549[4] | 477 | 432 | 650 | 822 | 926 | 1030 | 1220[5] | 1262 | 1028[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժամբուլատորիա։ Բնակչությունն զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ և բանջարաբուծությամբ։
Գյուղի անվանի մարդիկ են՝
- Ալիկ Սարգսյան, Հայաստանի ոստիկանության պետ (2008-2011), ոստիկանության գեներալ-լեյտենանտ, Հայաստանի նախագահի խորհրդական
- Իվան Գրիգորյան, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
- Աննա Խաչատրյան, գիտությունների թեկնածու
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20200209151002/https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945925618_pg_907871769_HH_bnak._bar..pdf
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 107» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 721
- Կանաչուտ Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
- Կանաչուտ(չաշխատող հղում)

