Ալիկ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալիկ Սարգսյան
հայ․՝ Ալիկ Սարգսի Սարգսյան
Ծնվել էհունիսի 1, 1957(1957-06-01) (62 տարեկան)
ԾննդավայրԱրտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Ալիկ Սարգսի Սարգսյան (հունիսի 1, 1957(1957-06-01), Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետ (2008-2011), ՀՀ նախագահի խորհրդական (2011-2017)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1957 թվականի հունիսի 1-ին, Արտաշատի շրջանի Կանաչուտ գյուղում։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը և ՀՀ ներքին գործերի նախարարության միլիցիայի բարձրագույն դպրոցը՝ իրավաբանի որակավորմամբ։

  • 1979-1980 - ծառայել է խորհրդային բանակում։
  • 1982-1986 - աշխատել է Շահումյանի ՆԳԲ-ում որպես անչափահասների գործերով տեսչության միլիցիայի տեղամասային տեսուչ,
  • 1986-1991 - Շահումյանի ՆԳԲ-ի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,
  • 1991-1992 - Արտաշատի ՆԳԲ-ի քրեական հետախուզության բաժանմունքում, որպես բաժանմունքի պետ,
  • 1992-1993 - Արտաշատի ՆԳԲ-ի պետի տեղակալ,
  • 1993-1994 - Էրեբունու ՆԳԲ-ի բաժնի պետ,
  • 1994-1995 - Երևանի ՆԳՎ-ի պետի տեղակալ,
  • 1995-1996 - Երևանի ՆԳՎ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ,
  • 1996-1997 - Երևանի ՆԳՎ-ի պետի տեղակալ օպերատիվ գծով և քրեական հետախուզության բաժնի պետ,
  • 1997-1999 - Երևանի ՆԳՎ-ի պետի տեղակալ օպերատիվ գծով,
  • 1999-2000 - Արարատի մարզային ՆԳՎ-ի պետ,
  • 1998 - շնորհվել է միլիցիայի գնդապետի կոչում։
  • 2000 թ. ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Արարատի մարզպետ։
  • 2008 թ. մայիսի 29-ին ՀՀ Նախագահի hրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետ[1]:
  • 2008 թ. հունիսի 5-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից[2]։
  • 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնից[3]։
  • 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական[4]։
  • 2017 թվականի ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվեկ ՀՀԿ ցուցակով։
  • 2017 թվականի մայիսի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից[5]:
  • 2018 թ․ հեռացել է ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

Մի շարք գիտական հոդվածների և մենագրության հեղինակ է։ Ամուսնացած է, ունի երկու դուստր, չորս թոռնիկ:

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 - Ազգերի համերաշխության համար մեդալով
  • 2006 - Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով
  • 2006 - ՀՀ նախագահի հրամանագրով՝ Անանիա Շիրակացու մեդալով
  • 2007 - Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից՝ Ներսես Շնորհալու մեդալով
  • 2007 - հունիսի 1-ին պետական կառավարման բնագավառում երկարամյա բարեխիղճ ու անբասիր աշխատանքային գործունեության համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով
  • 2008 - պարգևատրվել է Հասարակական կարգի ապահովման միջազգային կորպորացիայի գլխավոր կոմիսարի «Հասարակական կարգի ապահովման գործում մեծ հարգանքի» նշանով
  • 2008 թ. մայիսի 29-ին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի հատուկ կոչում[6]
  • 2010 - Հասարակական անվտանգության միջազգային ոստիկանական կորպորացիայի գլխավոր կոմիսարի «Պատվո շքանշանով»
  • 2008 - ՌԴ ՆԳ նախարարի հրամանով պարգևատրվել է «Մարտական համագործակցության համար»
  • 2008-2010 - պարգևատրվել է նաև Մոլդովայի, Ղրղզստանի, Բելառուսի հանրապետությունների ՆԳ նախարարությունների մեդալներով ու հուշամեդալներով
  • 2009 - «Զինվորական արիություն»
  • 2009 ապրիլի 16 - արժանացել է «ՀՀ անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից» պատվավոր կոչման
  • 2009 հունիսի 3 - «ՀՀ ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչման։ Հայաստանի Հանրապետության, ԼՂՀ և այլ պետությունների ուժային կառույցների ղեկավարների կողմից պարգևատրվել է մարտական զենքերով
  • 2010 - «Կառավարման գործունեությունում ունեցած վաստակի համար» մեդալներով։
  • 2010 թ. ապրիլի 10-ին շնորհվել է ոստիկանության գեներալ-լեյտենանտի հատուկ կոչում[7]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Հովիկ Աբրահամյան
ՀՀ Արարատի մարզպետ
Ալիկ Սարգսյան

2000 - 29 մայիսի 2008 թթ.
Հաջորդող
Վարդգես Հովակիմյան
Նախորդող
Հայկ Հարությունյան
ՀՀ Ոստիկանության պետ
Ալիկ Սարգսյան

2008 թ. մայիսի 29-ից 2011 թ. նոյեմբերի 1
Հաջորդող
Վլադիմիր Գասպարյան


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]