Աբրահամ Գյուլխանդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբրահամ Գյուլխանդանյան
Դիմանկար
Ծնվել է1875
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն կամ Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 1, 1946(1946-01-01) կամ 1946
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of Armenia.svg Հայաստանի Առաջին Հանրապետություն
Ազգությունհայ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող և պատմաբան
Քաղաքական կուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Ստորագրություն
Abraham gyulkhandanyan signature.jpg

Աբրահամ Գյուլխանդանյան (1875, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն և Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 1, 1946(1946-01-01) կամ 1946, Փարիզ, Ֆրանսիա), հասարակական և քաղաքական գործիչ, պատմաբան։ ՀՅԴ կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1914 թվականին՝ Յարոսլավլի Դեմիդովյան բարձրագույն վարժարանի իրավաբանական բաժինը։ 1898 թվականից զբաղվել է Բաքվի նավթաշրջանի հայ բնակչության ազգային և սոցիալական պայքարը կազմակերպելու գործով։ 1905-1906 թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է մարտերին, կազմակերպել Գանձակի հայության ինքնապաշտպանությունը։

1910 թվականին ցարական իշխանությունները Գյուլխանդանյանին ձերբակալել են և բանտարկել (մինչև 1912 թվականը)։ 1913 թվականին մտել է ազգային բյուրոյի կողմից Թուրքահայաստանում բարենորոգումներ անցկացնելու գործին օժանդակող պատասխանատու մարմնի մեջ։ 1916 թվականից՝ Բաքվի Հայոց ազգային խորհրդի նախագահ։ 1918 թվականին (Ռոստոմի հետ) մասնակցել է Բաքվի հայության դիմադրության կազմակերպմանը։

1919 թվականի հունիսին Գյուլխանդանյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, եղել ներքին գործերի և արդարադատության[1], 1920 թվականին՝ ելևմտական նախարար։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդր Խատիսյանի հետ ստորագրել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Հայաստանի բոլշևիկյան օկուպացիայից հետո անցել է Թիֆլիս, Կ. Պոլիս, ապա հաստատվել Ֆրանսիայում։ Փարիզում զբաղվել է դաշնակցության դիվանում պահվող ավելի քան 100 հազար վավերագրերի ու փաստաթղթերի կարգավորմամբ։

1942 թվականին եղել է Բեռլինում հիմնադրված Հայ ազգային խորհդրի փոխնախագահը[2]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, Փարիզը գերմանացիներից ազատագրելուց հետո, ֆրանսիացի կոմունիստների պահանջով որդու հետ ձերբակալվել է, բանտարկվել (1944 թվականի հոկտեմբեր - 1945 թվականի սեպտեմբեր

Մեծ է Գյուլխանդանյանի վաստակը հայ հեղափոխական, ազգային-ազատագրական շարժման ղեկավարման և անկախ Հայաստանի պետական կյանքի կազմակերպման գործում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Ազգային շարժումների դրդապատճառները XIX դ.-ում», Փարիզ, 1939։
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Բագուի դերը մեր ազատագրական շարժման մէջ», «Հայրենիք» ամսագիր, 1924, թիւ 1, էջ 123-131, թիւ 2, էջ 133-144, թիւ 3, էջ 60-66, թիւ 5, էջ 97-111, թիւ 6, էջ 102-108, թիւ 8, էջ 109-118, թիւ 9, էջ 106-112, թիւ 10, էջ 109-119, թիւ 11, էջ 98-103, թիւ 12, էջ 49-56, 1925, թիւ 3, էջ 125-131, թիւ 4, էջ 106-112, թիւ 5, էջ 116-121:
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Հ. Յ. Դաշնակցութեան առաջին ծրագիրը եւ նրա հեղինակները», Աթէնք, 1987:
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Հայ-թաթարական կռիւները Անդրկովկասում», «Հայրենիք» ամսագիր, 1935, թիւ 10, էջ 132-135, թիւ 11, էջ 129-135, թիւ 12, էջ 134-141:
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Հայ-թաթարական ընդհարումները», հատ. Ա., Փարիզ, 1933, 218 էջ։
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Յեղափոխական դէմքեր. Հակոբ Չիլինգարեան (Աշոտ Հայկունի)», , «Հայրենիք» ամսագիր, 1936, թիւ 1, էջ 131:
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Յեղափոխական հայուհիներ», մաս Ա., Փարիզ, 1939, 63 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լազյան Գ., Դեմքեր հայ ազատագրական շարժումեն, Կահիրե, 1949։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png