Ավիս Նուրիջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավիս Նուրիջանյան
Դիմանկար
Ծնվել է1896 դեկտեմբերի 3
ԾննդավայրՎաչագան, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1937
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Աշխատանքբոլշևիկ հեղափոխական, կուսակցական ու պետական գործիչ

Ավիս (Ավետիս) Սողոմոնի Նուրիջանյան (դեկտեմբերի 3, 1896, գյուղ Վաչագան - սեպտեմբերի 16, 1938), բոլշևիկ հեղափոխական, կուսակցական ու պետական գործիչ։ Հայտնի է դաժան ռեպրեսիվ գործողություններով, մասնավորապես դաշնակցականների և «դաշնակցական» պիտակավորված մարդկանց դեմ դաժան պայքարով։

Համարվում է, որ Նուրիջանյանի գործողությունների դաժանությունը 1921 թվականի փետրվարյան ապստամբության պատճառներից մեկն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1896 թվականի դեկտեմբերի 3-ին Վաչագան գյուղում (այժմ՝ Կապան քաղաքի շրջագծի մեջ) գյուղացու ընտանիքում։ Ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը, սովորել Կիևի առևտրի ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետում (1913-1917), որը 4-րդ կուսից հետո թողել է կրթությունը ու զբաղվել հեղափոխական գործունեությամբ[1]։

1917 թվականի մարտից 1918 թվականի հունիս հանդիսացել է Դաշնակցություն կուսակցության անդամ[1]։ 1918 թվականին անդամագրվել է Կոմունիստական կուսակցությանը։ Բաքվում մասնակցել է հեղափոխական շարժմանը, Բաքվի կոմունայի ժամանակ՝ նրա միջոցառումներին։ 1919 թվականին ընտրվել է ՌԿ(բ) կ Բաքվի ընդհատակյա կոմիտեի անդամ, ապա ղեկավար աշխատանք տարել Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպությունում։ Մասնակցել է Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների 1919 թվականի խորհրդակցությանը և 1920 թվականի հունվարյան կոնֆերանսին, ընտրվել ՌԿ(բ) կ Հայաստանի կոմիտեի (Արմենկոմ) կազմում։ Ղեկավար մասնակցություն է ունեցել Ալեքսանդրապոլում 1920 թվականի մայիսյան ցույցերի և ապստամբության կազմակերպմանը։ 1920 թվականի ամռանը ընտրվել է ՀԿ(բ) կ արտասահմանյան բյուրոյի անդամ։ Եղել է Կոմինտերնի կոնգրեսի պատգամավոր։

1920 թվականի սեպտեմբերին Նուրիջանյանը մասնակցել է Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների խորհրդակցությանը Բաքվում, ընտրվել ՀԿ(բ) ԿԿ կազմում։

1920 թվականի նոյեմբերից մինչև դեկտեմբերի 4-ը եղել է Հայաստանի հեղափոխական կոմիտեի նախագահ, իսկ 1920 նոյեմբերից մինչեւ 1921 թվականի մայիս՝ Հայաստանում բոլշևիկյան կառավարության զինվորական գործերի ժողովրդական կոմիսար։ Որպես Հայաստանի հեղկոմի անդամ, ստորագրել է Հայաստանում խորհրդային իշխանության հասատաման դեկլարացիան։ 1921 թվականի հունվարին եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության սպաների և գործիչների աքսորի ու կոտորածների իրագործման պարագլուխներից։ 1921 թվականի մայիսից մինչեւ սեպտեմբեր եղել է հատուկ նշանակության խմբավորումների ղեկավար, իսկ 1921 թվականի սեպտեմբերից մինչեւ 1923 թվականի փետրվար՝ Հայաստանի ներքին գործերի ժողովրդական կոմիսար։

1923-1930 թվականներին մեկնել է Հայաստանից եւ կուսակցական աշխատանք կատարել Լենինգրադում և Ռյազանի նահանգում։

Վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականից Անդրկովկասի կոլխոզ-կենտրոնի նախագահն էր, սակայն 1937 թվականի դրությամբ չէր աշխատում։ 1937 թվականի հուլիսի 29-ին ձերբակալվում է ու 1938 թվականի հուլիսի 19-ին դատապարտվում գնդակահարության։ Մահացել է բանտում 1938 սեպտեմբերի 16-ին՝ ըստ որոշ աղբյուրների դատավճռի՝ գնդակահարության իրականացման արդյունքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Нуриджанян Авис Согомонович». ru.openlist.wiki (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 407