Վալերիյ Օսիպյան
Վալերիյ Օսիպյան | |||
| |||
---|---|---|---|
սեպտեմբերի 18, 2019 | |||
| |||
մայիսի 10, 2018 - սեպտեմբերի 18, 2019 | |||
Նախորդող | Վլադիմիր Գասպարյան | ||
| |||
09.2012թ. - 10.05.2018թ. | |||
Մասնագիտություն՝ | ոստիկան | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | ապրիլի 17, 1970թ. | ||
Ծննդավայր | Աշխաբադ, ԽՍՀՄ | ||
Պարգևներ |
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ | ||
Վալերիյ Ռազմիկի Օսիպյան (ապրիլի 17, 1970, Աշխաբադ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական[1], ՀՀ նախկին ոստիկանապետ[2][3][4][5][6], ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի նախկին տեղակալ (2012-2018 թթ.), ոստիկանության գեներալ-մայոր[7]։
Բովանդակություն
Ծառայությունը ՀՀ Ոստիկանությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալերիյ Օսիպյանը հայ հասարակությանը հայտնի է իր ոստիկանական համակարգում աշխատելով: Տարբեր տարիների զբաղեցրել է ոստիկանության պաշտոններ, այդ թվում՝ եղել է գնդի վաշտի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատար, Երևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետ, Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ:
Հայտնի է Սերժ Սարգսյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության դեմ իրականացվող, բնապահպանական, սոցիալական և այլ բնույթի ցույցերի, բողոքի գործողությունների ժամանակ ոստիկանական ստորաբաժանումները ղեկավարող անձ: Համաձայն մամուլի հրապարակումների՝ բողոքի գործողությունները ճնշելու ընթացքում բազմիցս աչքի է ընկել բռնի գործողություններով[2][8][9]:
Նա մամուլի կողմից քննադատության է ենթարկվել նաև այն բանի համար, որ, ըստ հրապարակումների, օգտագործել է իր պաշտոնեական դիրքը և հետաքննությունից ազատել իր եղբոր որդուն՝ Սեդրակ Օսիպյանին[2][10]:
2009 - 2010 թվականներին Վալերիյ Օսիպյանը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ պաշտոն, 2010 - 2011 թվականներին՝ գնդի հրամանատարի, 2011 - 2012 թվականներին՝ Երևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետի, 2012 թվականի սեպտեմբերից մինչ 2018 թվականի մայիս ամիսը՝ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնները։
ՊՊԾ գնդի գրավում[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան Սասնա ծռեր խմբի կողմից Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի զորամասի գրավման ժամանակ պատանդ վերցված ոստիկանների թվում էր նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը[11][12]: Նա Սասնա ծռեր խմբի կողմից ազատ է արձակվել հուլիսի 23-ին[13]: Սասնա ծռեր խումբը զորամասի գրավումն ու պատանդառությունը պայմանավորում էր իր այն պահանջով, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա ՀՀ նախագահի պաշտոնից և իշխանությունը փոխանցի ժողովրդի վստահության կառավարությանը[11][14]:
ՀՀ ոստիկանապետ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերիյ Օսիպյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ[2][3][4]:
Վալերիյ Օսիպյանին իր կողմից ՀՀ ոստիկանապետի պաշտոնում առաջադրելու առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է.
ՀՀ ոստիկանապետի պաշտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Վալերիյ Օսիպյանի առաջադրումը, ըստ մամուլի, խիստ բացասական արձագանք է գտել 2018 թվականի ապրիլին սկսված համազգային շարժման բազմաթիվ մասնակիցների ու համակիրների կողմից[2]:
2019 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ազատվել է ոստիկանապետի պաշտոնից[15][16]: Նույն օրը երեկոյան նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական[17][18]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, իրավակարգի ամրապնդման և հասարակական կարգի պահպանության գործում ունեցած նշանակալի ներդրման, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով[19]։
- 2015 թ. սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, հասարակական կարգի պահպանման գործում ներդրած անձնական մեծ ավանդի և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[20]:
- Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2016[21]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Օսիպյանը վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Հեղափոխության լույսը խամրեցնող առաջին որոշումները», 1in.am, (արխիվացված):
- ↑ 3,0 3,1 «Վալերիյյ Օսիպյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ», Ազատություն ռադիոկայան, (արխիվացված):
- ↑ 4,0 4,1 4,2 «Վալերիյ Օսիպյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ», armtimes.com, (արխիվացված):
- ↑ ՀՀ Նախագահը Վալերիյ Օսիպյանին նշանակել է ՀՀ ոստիկանության պետ
- ↑ «ՎալերիյՅ ՕՍԻՊՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Նախագահի հրամանագիր»։ 10.05.2018
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2019-07-05
- ↑ «Մաշտոցի պուրակի ակտիվիստների դիմումը ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին», lragir.am, (արխիվացված):
- ↑ ««Մարտի 1-ի իրազեկում». ոստիկանները փորձել են խանգարել ակտիվիստներին», epress.am, (արխիվացված):
- ↑ «Վալերիյ Օսիպյանի եղբոր որդին դանակահարել է իր հետ վիճած քաղաքացուն», ilur.am, (արխիվացված):
- ↑ 11,0 11,1 «Զինված միջադեպ Երևանում», civilnet.am, (արխիվացված):
- ↑ «ՊՊԾ գնդից ազատ են արձակվել վերջին 2 պատանդները՝ Վալերիյ Օսիպյանն ու Վարդան Եղիազարյանը», tert.am, (արխիվացված):
- ↑ «Վալերիյ Օսիպյանը լքեց ՊՊԾ գնդի տարածքը», tert.am, (արխիվացված):
- ↑ ՄԱՄՈՒԼ.am։ «Զինված ապստամբության կազմակերպիչ Վարուժան Ավետիսյանի կոչը ժողովրդին»։ ՄԱՄՈՒԼ.am (հայերեն)։ Վերցված է 2019-09-18
- ↑ «Վարչապետն Օսիպյանին աշխատանքից ազատելու միջնորդագիր է ներկայացրել նախագահին»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2019-09-18
- ↑ LLC Helix Consulting։ «Վալերիյ Օսիպյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2019-09-18
- ↑ «Վալերիյ Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2019-09-18
- ↑ Technologies Peyotto։ «Վալերիյ Օսիպյանը՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական»։ 1in.am։ Վերցված է 2019-09-18
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ Վ. Ռ. ՕՍԻՊՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «yerevan.am | ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ»։ www.yerevan.am։ Վերցված է 2016-10-10
Նախորդող Վլադիմիր Գասպարյան |
ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյան 2018 թ. մայիսի 10-ից - սեպտեմբերի 18 |
Հաջորդող - |
|