Վալերի Պողոսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Վալերի Վաղարշակի Պողոսյան | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 25, 1944 (81 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան |
| Մասնագիտություն | ֆիզիկոս |
Վալերի Վաղարշակի Պողոսյան (մարտի 25, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-1991), ՀՀ Ներքին գործերի նախարար (1991-1992)[1], ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ (1992-1993)[2], ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ (1996-2014), ՀՀ Սահմանդրական դատարանի խորհրդական (2014 թ.-ից):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1944 թ. մարտի 25-ին Երևանում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1961-1966 թթ. - Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, մասնագիտությամբ ֆիզիկոս է։
- 1969-1972 թթ. - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության գծով ասպիրանտուրայում, փիլիսոփայական գիտությունների թեկնածու է (1974 թ.)։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974-1990 թթ. - Հայկական հանրագիտարանի խմբագրության փիլիսոփայության և իրավունքի խմբագրության վարիչ։
- 1990-1991 թթ. - ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար։
- 1991-1992 թթ. - ՀՀ Ներքին գործերի նախարար։
- 1992-1993 թթ. - ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ։
- 1993-1996 թթ. - ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի խորհրդական։
- 1990-1998 թթ. - ՀՀ Նախագահի ներման հանձնաժողովի նախագահ։
- 1996 թ. փետրվարից - 2014 թ. հունիս - ՀՀ սահմանադրական դատարանի անդամ։
- 2014 թ. հունիսից - ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական։
Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992 թ. գեներալ-մայոր է։
- ՀՀ Նախագահի հրամանագրով 1998 թ. նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս։
Հեղինակ է 5 գրքերի և ավելի քան 50 հոդվածի, որոնք վերաբերում են մարդու իրավունքների, սահմանադրական իրավունքի, քաղաքականության և իրավունքի փոխհարաբերության հարցերին։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Տիրապետում է հայերենին և ռուսերենին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Նախորդող Աշոտ Մանուչարյան |
ՀՀ Ներքին գործերի նախարար Վալերի Պողոսյան դեկտեմբերի 5, 1991 - փետրվարի 10, 1992 |
Հաջորդող Վանիկ Սիրադեղյան |
| Նախորդող Հուսիկ Հարությունյան |
ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ Վալերի Պողոսյան փետրվարի 10, 1992 - սեպտեմբերի 11, 1993 |
Հաջորդող Էդուարդ Սիմոնյանց |
| Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյան փետրվարի 5, 1996 - ապրիլի 19, 2014 |
Հաջորդող Արայիկ Թունյան |
| ||||||||||||||
| ||||||||||||||
| ||||||||||
Կատեգորիաներ:
- Մարտի 25 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ֆիզիկոսներ
- Հայ քաղաքական գործիչներ
- ՀՀ Սահմանադրական դատարանի անդամներ
- ՀՀ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- Հայաստանի պետական գործիչներ
- Փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ
- Հայ հրապարակախոսներ
- Հայաստանի ներքին գործերի նախարարներ
- Հայաստանի անվտանգության մարմինների ղեկավարներ
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ






