Արթուր Վանեցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթուր Գագիկի Վանեցյան
Դրոշ
ՀՀ ԱԱԾ տնօրեն
2018 թվականի մայիսի 10 - ներկա
Դրոշ
ՀՀ ԱԱԾ Երևանի Երևանի վարչության պետի տեղակալ
- 2018 թվականի մայիսի 10
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա նախագահ
2018 թվականի սեպտեմբերի 22 - ներկա
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 8, 1979(1979-12-08) (39 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Հայր Գագիկ Վանեցյան
Մայր Մարգարիտ Ազարյան
Զավակներ 2 զավակ
 
Պարգևներ

Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայության մեդալ և «Վազգեն Սարգսյան» մեդալ

Արթուր Գագիկի Վանեցյան (դեկտեմբերի 8, 1979(1979-12-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության գործող տնօրեն, նախկինում եղել է Ազգային անվտանգության Երևանի վարչության պետի տեղակալ: Կոչումով գեներալ-մայոր է[1][2][3][4][5]: 2018 թվականի սեպտեմբերի 22-ից` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Վանեցյանը 1995-1999 թվականներին սովորել է Հայաստանի Պետական Ագրարային համալսարանում «Անասնաբուծություն» մասնագիտությամբ հեռակա կարգով։ [6]

Այնուհետև մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և ուսումը շարունակել Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի և իրավունքի համալսարանում, Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության ակադեմիայում[5]:

Աշխատանքը ԱԱԾ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ-ում աշխատում է 2000 թվականից[2]: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ[3][4][2]:

2000-2003 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում որպես Մասիսի բաժնի օպերլիազոր[5]:

2003-2009 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում՝ սկզբում որպես ավագ օպերլիազոր, այնուհետև՝ որպես գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ[5]:

2009 – 2016 թվականներին աշխատել է Երևանի քաղաքային վարչությունում որպես Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ[5]:

2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը[2][5]:

2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրմամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն[5][7][8][2]:

Զինվորական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են Արթուր Վանցյանի կոչումներն ըստ թվականների[5]՝

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ-ի տնօրենի կողմից պարգևատրվել է թանկարժեք նվերով, իսկ ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից՝ Վազգեն Սարգսյան մեդալով, ՀՀ Նախագահի հրամանով՝ Մարտական ծառայության մեդալով[5]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Վանեցյանը ամուսնացած է, ունի երկու զավակ[3][4][5]:

Նախորդող
Գեորգի Կուտոյան
ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Արթուր Վանեցյան

10 մայիսի, 2018 թվական -
Հաջորդող
-


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2019-07-05 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «ԱԱԾ նոր տնօրենի պաշտոնյա ու գործարար, միլիոնատեր հարազատները - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ» (հայերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից -ին։ Վերցված է 2018-05-12 
  3. 3,0 3,1 3,2 Հակոբյան Գոհար (10 Մայիսի 2018)։ «Ո՞վ է ԱԱԾ նորանշանակ տնօրենը»։ aravot.am։ Արխիվացված օրիգինալից-ից -ին։ Վերցված է 12 Մայիսի 2018 
  4. 4,0 4,1 4,2 «Ո՞վ է ՀՀ ազգային անվտանգության ծառայության նորանշանակ պետը»։ 11 Մայիսի 2018։ Արխիվացված օրիգինալից-ից 12 Մայիսի 2018-ին 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 «Արթուր Վանեցյանի կենսագրությունը» (hy-AM)։ Արխիվացված օրիգինալից-ից -ին։ Վերցված է 2018-05-12 
  6. «Արթուր Վանեցյանի կենսագրության թնջուկը. ուսումն ի հաշիվ բանակի կամ հակառակը» 
  7. Technologies Peyotto։ «Հեղափոխության լույսը խամրեցնող առաջին որոշումները (տեսանյութ)»։ Արխիվացված օրիգինալից-ից -ին։ Վերցված է 2018-05-12 
  8. «Վալերիյ Օսիպյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից -ին։ Վերցված է 2018-05-12