Jump to content

Նիկոլայ Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նիկոլայ Այվազյան
1867 - 1975
ԾննդավայրԲայազետ, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԵրևան
Կոչումգնդապետ

Նիկոլայ Այվազյան (Բլբազի Նիկոլ, 1867, Բայազետ, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ցարական Ռուսաստանի բանակի գնդապետ, ՀՅԴ անդամ, Զորավար Անդրանիկի բանակի հակահետախույզ և խմբապետ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Այվազյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բայազետ (Արշակավան) քաղաքում։ Ավարտել է տեղի դպրոցը։ Ուսումը շարունակել է Թիֆլիսի ռազմական ուսումնարանում։ 1890-ական թվականների սկզբին ընդգրկվել է Դաշնակցություն կուսակցության շարքերը[1]։

Ակտիվ մասնակցություն է ունեցել հայ-ազատագրական շարժմանը։ 1914-1919 թվականներին եղել է Զորավար Անդրանիկի բանակի անդամ։ Հայաստանից Անդրանիկի հեռանալուց հետո անդամագրվել է Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության բանակին, որի կազմում, որպես խմբապետ, իր զինծառայողների հետ միասին 1919-1920 թվականներին օսմանյան ու մուսաֆաթական տարրերից մաքրել է Սևանա լճին հարակից տարածքները[1]։

Հայաստանի Հանրապետությունը Ռուսական Կարմիր բանակի կողմից գրավվելուց հետո Ն. Այվազյանը ձերբակալվել է։ 1920-1931 թվականներին կնոջ հետ միասին եղել է Ղազախստանի աքսորավայրերում։ 1931 թվականին վերադարձել է Կովկաս և մինչև 1940 թվականը ընտանիքի հետ բնակվել Գանձակ քաղաքում։ Այստեղ աշխատանքի է ընդունվել մսի վերամշակման արտադրամասում որպես պահեստի աշխատող։ Աշխատավայրում ազգությամբ թուրք գործընկերներից մեկը ճանաչելով նրան, նրա անցած մարտական ուղղու մասին հայտնել է իշխանություններին։ 1940 թվականին ձերբակալվել է և տեղափոխվել Բաքու։ Հարազատների միջոցով բանտից ազատվել է և տեղափոխվել Կիև, եղբոր՝ Պյոտր Այվազովի մոտ։ Կարճ ժամանակ անց տեղափոխվել է Գրոզնի, որտեղ գտնվում էր ընտանիքը։ 1942 թվականին ընտանիքի հետ միասին բնակության նպատակով մեկնել է Ելենդորֆ քաղաք (ներկայումս՝ Գյոյգյոլ), որտեղ մինչև 1953 թվականը բնակվել է Սևանի փողոցում։ 1953 թվականին մշտական բնակության նպատակով տեղափոխվել է ՀԽՍՀ մայրաքաղաք Երևան՝ հաստատվելով նախկին Դերժինսկու փողոցում[1]։

Մահացել է 1975 թվականին Երևանում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Сергей Еремянц-Гандзакеци, "Гандзак 1880-1916", документальная книга, Ереван 2010. Авторское издание.