Գորիկ Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորիկ Հակոբյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 11, 1946(1946-02-11)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 30, 2017(2017-09-30) (71 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ

Գորիկ Գուրգենի Հակոբյան (փետրվարի 11, 1946(1946-02-11), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 30, 2017(2017-09-30)), ՀՀ պետական և հատուկ ծառայությունների գործիչ, գեներալ-գնդապետ(2009)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970-1991 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ՊԱԿ-ի օպերլիազոր, ավագ օպերլիազոր, բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ։
  • 1991-1995 թվականներին եղել է ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության 2-րդ վարչության պետի տեղակալը, 2-րդ գլխավոր վարչության պետը։
  • 1995-1997 թվականներին եղել է ՀՀ Ազգային անվտանգության նախարարության 2-րդ գլխավոր վարչության պետը։
  • 1997-1999 թվականներին եղել է ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալը։
  • 1999-2003 թվականներին եղել է ՀՀ Ազգային անվտանգության նախարարի տեղակալը։
  • 2003-2004 թթ. - ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
  • 2004 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
  • ՀՀ Նախագահի 2011 թվականի փետրվարի 16-ի հրամանագրով ծառայությունը ազգային անվտանգության մարմիններում երկարաձգվել է մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը[1]։
  • 2016 թվականի փետրվարի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ[2]։
  • 2016 թվականի փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Նախագահի խորհրդական[3]։

Մահացել է 2017 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում[4]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։

Նախորդող
Կառլոս Պետրոսյան
ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Գորիկ Հակոբյան

8 նոյեմբերի 2004 թ. - 11 փետրվարի 2016 թ.
Հաջորդող
Գեորգի Կուտոյան


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գ. Հակոբյանի մասին
  2. Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. «Մահացել է Գորիկ Հակոբյանը»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2017-09-30 
  5. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-21-ին։ Վերցված է 2015-08-15 
  6. «Գյումրու պատվավոր քաղաքացիները»։ www.gyumricity.am։ Վերցված է 2019-01-06 
  7. Գ. Գ. Հակոբյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին
  8. Գ. Գ. Հակոբյանին 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու մասին
  9. Գ. Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ