Jump to content

Ալեքսանդր Շնեուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Շնեուր
Ծնվել էօգոստոսի 17, 1884(1884-08-17)
Մահացել էսեպտեմբերի 16, 1977(1977-09-16) (93 տարեկան)

Ալեքսանդր Շնեուր (ռուս.՝ Алекса́ндр Константи́нович Шне́ур օգոստոսի 17, 1884(1884-08-17) - սեպտեմբերի 16, 1977(1977-09-16)), ռուս զինվորական, ցարական բանակի գնդապետ, միջատաբան և հերպետոլոգ։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, Քաղաքացիական պատերազմին, Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Մայիսի 21-28-ը եղել է Սարդարապատի ճակատամարտի շտաբի պետ։ Հայկական հակահետախուզության հիմնադիրն էր։ Աշխատել է Բուլղարիայում՝ որպես սպայական դասընթացների դասախոս։ Մի շարք հոդվածների և «Հայերը. Թուրքական պատերազմ» գրքի հեղինակն է[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1884 թվականի օգոստոսի 30-ին՝ Սանկտ Պետերբուրգում։ Ավարտել է Գուրևիչի գիմնազիայի 8-րդ դասարանը։ Ռազմական կրթությունը ստացել է Միխայլովսկու Հրետանային ուսումնարանում։ 1909-ին ստացել է փոխպորուչիկի կոչում և  մտել 9-րդ ձիավոր հրետանի։ Նիկոլայի Կայսերական ակադեմիան  ավարտել է 1916 թ.-ին, որից հետո Կիևում ավարտեց Դիտորդ օդաչուների երկամսյա դպրոցը և սկսեց իր կարճատև կարիերան ավիացիայում։ Միևնույն ժամանակ Շնեուրը հաճախում էր արագացված դասընթացների՝ Գլխավոր շտաբի ակադեմիայում, որն ավարտեց է 1917 թվականի փետրվարին։

1909 թվականի հուլիսի 20-ին ստացել է լեյտենանտի կոչում, 1913 թվականի հուլիսի 30-ին՝ շտաբի կապիտանի, 1917 թվականի մարտի 30-ին՝ կապիտանի, 1918 թվականի ապրիլի 9-ին՝ փոխգնդապետի, 1919 թվականի հոկտեմբերի 10-ին՝ գնդապետի կոչումներ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Շնեյրն աչքի է ընկել խիզախությամբ և քաջությամբ, ինչի համար արժանացել է մի քանի ռազմական պարգևների։

1914 թվականի հոկտեմբերի 17-ին Կալուգայի նահանգի Դալիկով գյուղում վիրավորվել է ձախ նախաբազուկից, գլխի և որովայնի շրջանում պարկուճային ցնցում է ստացել։

Երբ սկսվեց հեղափոխությունը, Ալեքսանդր Շնեուրը 19-րդ բանակային կորպուսի շտաբի պետի պաշտոնակատարն էր։

1917-1922 թվականների Քաղաքացիական պատերազմի ժամանակ միացել է Կարմիր բանակին հակառակվող Սպիտակ կամավորական բանակին և կռվել Կովկասի տարածաշրջանում։ 1917 թվականի դեկտեմբերի 6-ին Շնեուրին տեղափոխում են Նովոռոսիյսկ, որտեղ նրան հանձնարարում են մեկնել Բաքու՝ անգլիացիների հետ զենքի մատակարարման շուրջ բանակցելու և գեներալ Նիկոլայ Նիկոլայի Բարատովի (1865-1932) հետ կապ հաստատելու համար։ Ավելի ուշ նա այլ սպիտակգվարդիականների հետ տարհանվել է Թուրքիայի Գալիպոլիի ճամբար։

Լինելով կամավորական բանակի անդամ՝ նա նախ ընդունեց Էրզրում քաղաքում 1-ին բանակային բրիգադի շտաբի պետի, ապա՝ Էրզրումի բերդի շտաբի պետի պաշտոնը։

Կամավորական բանակում ծառայել է որպես տարբեր կազմավորումների շտաբի պետ, այդ թվում՝ ՀՀ շտաբի պետի պաշտոնակատար։

Հետո նա տեղափոխվեց Բուլղարիա, որտեղ դասախոսում էր  Սպիտակ բանակի սպայական ինժեներական դպրոցում։ Դասախոսություններ է կարդացել ինչպես Բուլղարիայում, այնպես էլ  Թուրքիայում՝ դեռևս մնացած և գոյություն ունեցող զորամասերում։

Դրանից հետո Շնեուրը կարճ ժամանակով ապաստան գտավ Լիոնում (Ֆրանսիա)։ 1929 թվականին տեղափոխվեց Թունիս, որն այն ժամանակ ֆրանսիական գաղութ էր։ Որպես Ֆրանսիական Աշխարհագրական դեպարտամենտի աշխատակից, նա աշխատեց Ճանապարհների և կամուրջների բաժանմունքի գեոդեզիստ։ 1934-1963 թվականներին նա հրապարակել է բազմաթիվ աշխատություններ Թունիսի մակրոլեպիդոպտերների մասին, և հատկապես հետաքրքրված էր նրանց կենդանաբանական աշխարհագրությամբ։

Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1943 թվականի օգոստոսի 20-ին, Բիզերտեի (Թունիս) ռմբակոծության ժամանակ ռումբի բեկորից վիրավորվեց մեջքից։

Ապրել է Թունիսում մինչև 1956 թվականը՝ երկրի անկախության ձեռքբերումը։

1956 թվականի հունիսի 2-ին՝ ԱՄՆ-ում ստացել է ներգաղթյալի կարգավիճակ։ Սկզբում ապրել է Նյու Յորքում և 1961 թվականին պարապել Ամերիկայի Բնական պատմության թանգարանում։ 1963 թվականին Շնեուրը ֆրանսերենով հրատարակեց Թունիսում թիթեռների մասին իր աշխատության ամփոփագիրը. ռուսերեն թարգմանված որպես «Լեպիդոպտերիստի 26 տարվա աշխատանք Թունիսում» վերնագրով, որն ընդգրկում էր 1930-1956 թվականները։

1934 թվականին սկսեց Թունիսի լեպիդեպտերոֆաունայի վերաբերյալ հրապարակումների շարքը՝ սկսած գերմաներով վեց հոդվածներից գերմանական «Schneeur» ամսագրում (1934-1937 թթ.): Այնուհետև 14 հոդված տպագրվեց ֆրանսերենով (1942-1963 թթ.), հիմնականում Թունիսի ամսագրերում։ Նա նաև օգնեց իր գործընկեր Սուրեսին՝ (Soures) Թունիսի վնասակար թիթեռների ուսումնասիրության մեջ, ինչը արտացոլված է Կալիֆորնիայի գիտությունների ակադեմիայի կողմից շնորհակալագրերի բաժնում պահվող նմուշի վրա. «A.M. Chneour, l'Eleve a son Maitre. l'auteur reconnaissant, Soures»: Ալեքսանդր Շնեուրը նույնպես ակտիվորեն հետաքրքրված էր Թունիսի հերպետոֆաունայով և եղել է «Թունիսի օձերը՝ Les Serpents de Tunisie» աշխատության համահեղինակը։

Շնեուրի թունիսյան մակրոլեպիդոպտերների  հիմնական հավաքածուն բաղկացած էր 806 նմուշներից՝ ներառյալ 11 տաքսոնների հիմնական տեսակները (4 Pieridae, 4 Satyridae, 1 Noctuidae և 2 Lasiocampidae), իր կողմից փոխանցվել է Ամերիկայի Բնական պատմության թանգարանի թիթեռների հավաքածուին։ 1963 թվականին՝ Թունիսում լույս տեսած թիթեռների մասին իր ուսումնասիրության վերաբերյալ ամփոփ հոդվածում, Շնեուրն հայտնել է իր՝ մակրոլեպիդոպտերների հավաքածուի 603 տեսակների մասին՝ ի տարբերություն ՝ 93 միկրոլեպիդոպտերի տաքսոնների։ Նա պնդում էր, որ վերջիններիս ցածր թիվը պայմանավորված է պրոֆեսիոնալ գործընկերների փոխառություններով։ Այս միկրոլեպիդոպտերները, հավանաբար, դեռ կան Արևմտյան Եվրոպայի տարբեր հավաքածուներում[2]։

Շնեուրը Կալիֆորնիայի գիտությունների ակադեմիային նվիրաբերել է թիթեռների 415 նմուշ, որոնք ձեռք են բերվել 1964 թվականի հունիսի 17-ից մինչև 1969 թվականի մայիսի 20-ը, այդ թվում՝ առնվազն հինգ հյուսիսամերիկյան Satyridae, որոնցից մեկը պիտակավորված է որպես Satyrus colombati stellifer Chneour-ի պարատիպ։ Միջատաբանության ոլորտում Ալեքսանդր Շնեուրի ամենաերկար համագործակցությունը եղել է Ֆրանսիայի միջատաբանական ընկերության հետ, որի անդամը նա դարձել է 1942 թվականին։ Միացյալ Նահանգներում գտնվելու ժամանակ միացել է Լեպիդոպտերների միությանը (Lepidopterists' Society) և գրանցվել է 1964 և 1967 թվականների անդամության ցուցակներում։

Առանձին կցանկանայինք անդրադառնալ Ալեքսանդր Շնեուրի՝ Թունիսի օձերի մասին համատեղ հրապարակման համահեղինակին՝ Ն.Վ. Շպակովսկուն։ Նիկոլայ Միխայիլի Շպակովսկին, ինչպես և Ա.Կ. Շնեուրը, իր մեջ համատեղում էր հազվագյուտ հետաքրքրություններն և հատկությունները։ Այս առումով երկու համահեղինակներն էլ նման էին իրար։ Շպակովսկին եղել է եկեղեցու առաջնորդ և հողաչափ։ Ծնվել է 1903 թվականին Տաուրիդ նահանգի Մելիտոպոլ քաղաքում։ Թունիս՝ արտագաղթի ժամանակ, աշխատել է պետական ծառայության մեջ՝ որպես գեոդեզիստ-տեղագրագետ, միաժամանակ բուծել է օձեր՝ վաճառքի համար։ Ապրել է Մեգրինում։

Թունիսում՝ արտագաղթի տարիներին, երկու համահեղինակներն էլ սերտորեն համագործակցում էին Մետլաուի թանգարանի հիմնադիրի հետ՝ ռուս էմիգրանտին՝ նախկինում նավաստի, ով դարձել էր նշանավոր բնագետ Վլադիմիր Անտոնի Շումովիչը (1897–1960):

Բացի այդ,  ապրելու նպատալով Ալեքսանդր Շնեուրը տեղափոխվել է Հյուսիսային Ամերիկա։ Միացել է Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած Ռուս վետերանների ընկերությանը՝ որպես ընկերության լիիրավ անդամ։ Այստեղ՝ «Վեստնիկ» պարբերականի էջերում, նա բազմիցս կիսվել է իր բացառիկ, հետաքրքիր հիշողություններով, բացի այդ՝ հրատարակել է «Հայերը. Թուրքական պատերազմ» գիրքը, որտեղ նա պատմում է Սարդարապատի ճակատամարտի մասին։

Սան Ֆրանցիսկոյում Ալեքսանդր Շնեուրն ապրում էր 1830 Divisadero Street հասցեում։ Գրեթե 90 տարեկանում, նա իր տան մուտքի մոտ անխնա ծեծի է ենթարկվել ավազակի կողմից, ինչի համար հետագայում հոսպիտալացվել է։ Այդ պատճառով նա ստիպված էր իր վերջին տարիներն անցկացնել «Laguna Honda Home and Hospital» ծերանոցում, քանի որ ուներ մշտական բժշկական օգնության կարիք։

Մահացել է 1977 թ.-ին։ Ալեքսանդր Կոնստանտինի Շնեուրի հավերժական հանգստավայրը՝ ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկոյի մոտ գտնվող ուղղափառ-սերբական Կոլմե գերեզմանատան կոլումբարիումն է։

Նախկին ԽՍՀՄ իր գործընկերների համար Ալեքսանդր Շնեուրի գիտական գործունեությունը երկար տարիներ անհայտ էր ոչ միայն հեղինակի՝ որպես սպիտակ գվարդիականի անցյալի, այլև նրա գերմանական ազգանվան տարբեր ուղղագրության պատճառով՝ Chneour կամ Schneeur, ինչը և անընդհատ ինչ-որ տարակուսանք էր առաջացնում։

Սուրբ Ստանիսլավի 3-րդ և 2-րդ աստիճանների շքանշան՝ սրերով և աղեղով;

Սուրբ Աննայի 4-րդ, 3-րդ և 2-րդ աստիճանների շքանշան՝ սրերով և աղեղով;

Սուրբ Վլադիմիր Առաքյալի 4-րդ աստիճանի շքանշան՝ սրերով և աղեղով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Շերգալին Ե. Է. Ալեքսանդր Կոնստանտինի Շնեուր (1884-1977)՝ զինվորական, միջատաբան և հերպետոլոգ։».
  2. «Արևելյան գրականություն. 1881 – Փոխգնդապետ Ն. Ա. Շնեուրի հաշվետվությունը Հնդկաստան կատարած ուղևորության մասին՝ երկրի վիճակի մասին տեղեկություններ հավաքելու համար։».