Կալուգան ունենում է խոնավ, մեղմ, կոնտինենտալ (Köppen climate classification: Dfb), տաք և անձրևոտ ամառ, երկար, սառը և ձնառատ ձմեռներ։ Ձմեռային ծայրահեղ գրառումները կարող են լինել ցածր -45°C (-49°F), իսկ ամառային ջերմաստիճանը կարող է հասնել +40°C (104°F), բայց սովորաբար այն կազմում է -5°C (23°F) -20°C (-4°F) ձմռանը, և 15°C (59°F) - 30°C (86°F) ամռանը։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Կալուգաում
Կալուգա Քաղաքի օր — ամենամյա համաքաղաքային տոն։ Նշվում է օգոստոսի վերջին շաբաթ օրը, սկսած 2009 թվականից։ Այդ օրը ողջ քաղաքը ստանում է տոնական տեսք, անցկացվում են տոնական միջոցառումներ. համերգներ, ցուցահանդեսներ, զվարճալի միջոցռումներ ինչպես երեխզների, յնպես էլ մեծհասակների համար, մրցույթներ։ Օրվա ավանդույթի համաձայն, անցկացվում են մանկական սալյակների շքերթներ [6]։ Քաղաքի տոնակատարությունն ավարտվում է տոնական հրավառությամբ։ 1987-2008 թթ. Ներառյալ, Կալուգայի քաղաքի օրը նշվում էր սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը։
Տոնակատարությունը սեպտեմբերի սկզբից օգոստոսի վերջը տեղափոխելու որոշումն ընդունել է Կալուգայի քաղաքային դուման 2009 թ. մարտին։ 2015 թ.-ին Կալուգայի տոնն անցկացվեց օգոստոսի 22-ին և նվիրված էր Կալուագա քաղաքի Սուրբ Լորենսի սրբերի հիշատակին։
2021 թ.-ին Կալուգան կնշի իր 650-ամյակը։ Տոնական միջոցառումները տեղի կունենան օգոստոսի 28-ին։