Տուլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տուլա (այլ կիրառումներ)
Քաղաք
Տուլա
ռուս.՝ Тула
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՇրջանՏուլայի շրջան
Համայնքքաղաքային
Ներքին բաժանումԲաժանված է 5 մասի
Առաջին հիշատակում1146
Մակերես146 կմ²
ԲԾՄ170 մետր
Խոսվող լեզուներռուսերեն
Բնակչություն487 841 մարդ (2015)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ4872
Փոստային ինդեքս300000 – 300999
Փոստային դասիչ300000–300999
Ավտոմոբիլային կոդ71
Պաշտոնական կայքtula.ru(ռուս.)
Տուլա (Ռուսաստան)##
Տուլա (Ռուսաստան)

Տուլա (ռուս.՝ Тула), քաղաք Ռուսաստանում, Տուլայի մարզի և քաղաքային շրջանի վարչական կենտրոնը[1]։ Հերոս քաղաք է։ Գտնվում է Մոսկվայից 180 կմ դեպի հարավ և տեղակայված է Ուպա գետի ափին՝ Միջին Ռուսական լեռնաշխարհում։ Քաղաք հյուսիսից հարավ ձգվում է 30 կմ է, իսկ արևմուտքից արևելք՝ 25 կմ։

Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է XVI դարի Նիկոնովյան տարեգրությունում՝ 1146 թվականին։ Քաղաքի տարածքում գտնվող մշակութային կոթողները թանկարժեք են և հանդիսանում են համաշխարհային մշակույթի անբաժանելի մասը։ Տուլայում կան ավելի քան 300 մշակութային կոթողներ՝ դրանք ճարտարապետության և քաղաքաշինության, պատմության, մոնումոնտալ արվեստի հնագիտական հուշարձաններ են։ Զբոսաշրջությունում հայտնի ենՏուլայի 3 բնագավառներ՝ զինագործական, ինքնաեռների և տեղական բլիթների։ Յուրաքանչյուրը ներկայագված է զենքի, ինքնաեռների, բլիթների թանգարաններում։ Քաղաքի այցեքարտերից է նաև Տուլայի Կրեմլը, որը XVI դարի ճարտարապետական հուշարձան է։ Տուլայից դեպի հարավ-արևելք 14 կմ հեռավորության վրա գտնվում է Լ. Ն. Տոլստոյի «Յասնայա Պոլյանա» տուն-թանգարանը, որը կրում է XIX—XX դարերի մեծ մտածող և գրող Լ. Ն. Տոլստոյի անունը և հանդիսանում է Ռուսաստանի պատմական և մշակութային կյանքի եզակի կենտրոն։

Տուլան գիտական և մշակութային կենտրոն է, կարևոր երկաթուղային հանգույց, որի բնակչությունե կազմում է 487 841 մարդ (2015), քաղաքային շրջանում՝ 552 362 մարդ (2015), բն. խտությունը կազմում է 3432 կմ², ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 1 մլն. մարդ։ Քաղաքը հատում են պետական նշանակության Մոսկվա-Ղրիմ, Կալուգա-Տուլա-Միխաիլով-Ռեզան ավտոճանապարհները և Մոսկվա-Դոնբաս, Տուլա Կոզելսկ երկաթուղային ճանապարհները, որոնք Տուլան կապում են Մոտակա երկրների և Ռուսաստանի այլ շրջանների հետ։ Երկաթուղին Տուլան կապում է Մոսկվա, Օրյոլ, Կալուգա, Ուզլովայաա և Կոզելսկ քաղաքներին[2]։

Քաղաքի տնտեսության հիմքը հանդիսանիում է արդյունաբերական ոլորտը, հարկերը կազմում են քաղաքի բյուջեի մոտ 50 %։ Քաղաքի տնտեսակլան և սոցիալական կյանխում մեծ դեր ունեն փոքր բիզնեսները։ Այդ ոլորտում զբաղվող մարդկանց թիվե հասնում է 50 000-ի։ Ներկրման և արտահանման մթերքների և ծառայությունների ձեռնարկությունները բավականին բազմազան են՝ սննդամթերքիչ մինչև մեքենաշինություն և նոր տեխնոլոգիաների մշակում։ Տուլայում գործազուրկների քանակը կազմում է բնակչության 0,44 %-ը (2003 թվականին հունվարի 1-ի տվյալներով)։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուլայի գլխավոր ջրային զարկերակը Ուպան է՝ Օկա գետի ձախ վտակը։ Տուլայի տարածքում նրա մեջ են թափվում Տուլիցա, Վորոնկա, Բեժկա վտակների ջրերը։ Տուլայի ողջ բուսականությունը աճեցված է արհեստական եղանակով, ծառատեսակներից գերակշռում են Լորիները, բարդիները, կեչիները, թխկիները, հացենիները, կաղնիները, շագանակները և Խեժափիչիները։ Քաղաքի մերձակա շրջաններում կան անտառային զոնաներ, որոնք տնկվել են XVI-XVII դարերում։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուլայի կլիման կոնտինենտալ է, ինչին բնորոշ է տաք ամառ՝ հուլիսին ջերմաստիճանը կազմում է +19,4 °C և ցուրտ ձմեռ։ Փետրվարին Տուլայում ջերմաստիճանը կազմում է −7,3 °C։ Տարեկան տեղը կազմում են 500-700 մմ, ամռանը մոտավորապես 220 մմ, աշնանը՝ 160 մմ, ձմռանը և գարնանը՝ 120 և 110 մմ, քամիների հիմնական ուղղությունը՝ հարավային, արևմտյան և հարավարևմտյան։

2010 թվականի օգոստոսի 6-ին գրանցվել է բացարձակ մաքսիմալը՝ +39,2 °C[3].

1967 թվականի փետրվարի 2-ին գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը՝ 36,1 °C.

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Տուլա (նորմա 1981-2010, ողջ դիտարկման ժամանակաշրջանում գրանցված ռեկորդները՝ սկսած 1959 թվականից)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) −34,3 −36,1 −32,2 −15 −4,3 1,9 4,6 −1,1 −6,8 −13 −26,3 −33,2 −36,1
միջին առավելագույնը (°C) −4 −3,7 2,3 11,9 19,1 22,6 25,1 23,2 17 9,4 1,3 −3,3 10,1
միջին ջերմաստիճանը (°C) −6,8 −7,3 −1,7 6,8 13,3 17,1 19,4 17,4 11,7 5,6 −1,1 −5,8 5,7
միջին նվազագույնը (°C) −9,7 −10,9 −5,5 1,8 7,4 11,4 13,9 12,1 7,1 2,3 −3,4 −8,4 1,5
բացարձակ նվազագույնը (°C) 7 7,1 19 29 33,2 35 39 39,2 29,7 23,6 15,2 9,3 39,2
տեղումների քանակը (մմ) 42 35 30 40 49 76 79 66 59 58 42 44 614
Աղբյուր՝ Կլիման և եղանակը

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուլայում հանդիպում են թռչունների շատ տեսակներ՝ ագռավներ, աղավնիներ, սարյակներ, սերմնագռավներ, բադիկներ և ճայակներ։ Կաթնասուններից Տուլայում կարելի է հանդիպել սկյուռների և եղնիկների, որոնք գտնվում են Տուլայի գազանանոցում։ Անտառում կարելի է հանդիպել եղնիկի, վարազի, լուսանի, եղջերուի, գայլերի, աղվեսների, ճագարների և ոզնիների։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կենտրոնական Ռուսաստանում տեխնածին ազդեցության աստիճանի, Տուլան ամենակեղտոտ քաղաքներից է։ Քաղաքում կա ավելի քան 200 ձեռնարկություններ, որոնք վատ ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա։ Ձեռնարկությունների գործունեությունը երկար տարիներ աղտոտել է մթնոլորտի օդը, ստորգետնյա և մակերեսային ջրերը։ Ամենակարևոր ֆակտորը, որը կարող է կործանարար լինել մարդկության համար, դա մթնոլորտի աղտոտումն է։ Դրանից մոտ. 90%-ը սև մետալուրգիայի ձեռնարկությունների թափոններն են։ Չնայած դրանց մեծ քանակության նկատվում է նվազման դինամիկա։ Աղտոտղ միջոցները գլխավորում են ազոտի և ածխածնի օքսիդները և ծծմբի երկօքսիդը։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է Ուպա գետի վտակի շրջակայքում։ Անվան առաջացումը փորձել է բացատրել Վլադիմիր Դալը։ Իր բառարանում նա «Տուպա» բառը բացատրել է հետեևյալ կերպ՝ Տուլա- փակ, անհասանելի վայր, թաքստոց, ապաստան, աքսորավայր։ Քաղաքի անվանումը կարող է կապված լինել դրանց հետ։ Այս վարկածի հետ համաձայն է Մաքս Ֆասմերը[4]։

Բացի այդ «Տուլա» հիդրոնոմն ունի նմանատիպ զուգահեռներ Հյուսիսային Ռուսաստանում գտնվող Պիժմայի վտակ Տուլայի, Վյատկա ավազանի, Տուլոկսա գետի (Լադոժսկի լճի ավազան), Տուլա գետի, Տուլոս (Կարելիա) լճի, Տուլոմա (գտնվում է Կոլսկի թերակղզում) գետի հետ։

«Տուլա»-ն նմանություն ունի նաև տուվ. тулаа «ճահիճ», «ճահճուտ», խակ.՝ тул «ձուկ», խակ.՝ тула «ճահճային հողակույտ», шорск. тула «ամբարտակել ջուրը» բացատրությունների հետ, որի աղբյուրը ճահիճն է[5].

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուլան Ռուսաստանի հնագույն քաղաքներից մեկն է։ Դեռ հին ժամանակներից այդ տարածքում բնակավել են սլավոնական վյատիչների ցեղերը։ Այդ մասին վկայում են հնուց պահպանված քաղաքներն ու բլուրները։ Վյատիչները զբաղվել են նույն արհեստով, ինչ որ նրանց ժամանակակիցները՝ հող էին մշակում, զբաղվում էին առևտրով և նավագործությամբ։ Իր գոյության առաջին դարերում Տուլան ոչնչով չէր տարբերվում այդ շրջանի մյուս բնակեցված տարածքներից։ Այն ոչ մեծ, բնակչության կողմից ցանկապատված քաղաք էր, որը գտնվում էր կղզու վրա՝ Ուպա և Տուլիցա գետերի միախառնման վայրում։

Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է XVI դարի Նիկոնովյան տարեգրությունում՝ 1146 թվականին։ Տարեգիրը նկարագրում է 1146 թվականի պատերազմական գործողությունները, և իր տարեգրությունում հաղորդում է. «Սվյատոսլավ Օլգովիչը Ռյազան գնալու ճանապարհին եղել է Մցենսկում, Տուլայում, Դուբկայում, Դոնում, Ելցում և Պրոնսկում (ռուս.՝ «Святослав Ольгович, идее в Рязань, и быв во Мценске и в Туле, и в Дубке, на Дону, и в Ельце, и в Пронске, и придя в Рязань на Оку»

Տարեգրությունից երևում է, որ XII դարի կեսերին Տուլան բնակեցված է եղել, իսկ քաղաքի հիմնադրման թվականը այդպես էլ մնում է չբացահայտված։ Նիկոնովյան տարեգրությունը կազմվել է XVI դարում, և չի կարող հիմք համարվել XII դարի բոլոր իրադարձությունների նկարագրման համար։ Տուլայի առաջին ճշգրիտ հիշատակումը պարունակվում է 1382 թվականի պայմանագրային հրովարտակում։

Պատմականորել ձևավորված Տուլայի կախումը Ռյազանից հնարավորություն է տալիս ենթադրել, որ Տուլայի հիմնադրումը պլանավորված է եղել հենց Ռյազանի իշխանների կողմից, որոնք էլ ստեղծել են կաղնե պատնեշներ, կամ բերդը՝ Տուլատայի և Ուպա գետերի միախաղնման վայրում։ Դա տողի է ունեցել մոտավորապես XI դարի վերջին կամ XII դարի սկզբին։ Բնակչությունը նախատեսված էր ռազմական պաշտպանության համար, ինչպես նաև տեղի վյատիչների տուրքրի հավաքման համար, որոնց բնակավայրերը ցրված էին մութ անտառում։

Տուլայի ռազմավարական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացառապես նշանակալից է Տուլայի պաշտպանական նշանակությունը, որը պայմանավորված է պետության հարավային ծայրամասում տեղակայված լինելու հետ, որտեղից սպառնում է Ղրիմի թաթարները, և Վերին Օկայի հետ հարևանությունը, որտեղով անցնում էր Լիտվաի հետ սահմանը։ Դա ստիպում էր հոգալ Տուլայի ամրության մասին, որպես ինքնապաշտպանության կարևոր կետ։ XIV դարում Տուլան եղել է թաթար Ուզբեկ խանի կնոջ՝ Թայդուլայի իշխանության տիրապետության դեմ։ 1503 թվականին միացվել է Մոսկովյան մեծ իշխանությանը։ 1514-1521 թվականներին Ուպա գետի ձախ ափին կառուցվել է Տուլայի Կրեմլը, որը դարձել է զարգացող երկրի «միջուկ»-ը, պաշտպանության կենտրոնը։ 1552 թվականին Տուլան կրել է Ղրիմի Դեվլեթ I խանի 1000-անոց զորքի արշավանքը, որի նպատակն էր խանգարել Իվան Ահեղի արշավանքին դեպի Կազան։

XVII դարի սկզբին քաղաքը հայտնվել է բուռն ռազմական գործողությունների կենտրոնում։ 1605 Տուլան գրաված Լժեդմիտրի I-ը սպասում էր Մոսկվայի անկմանը։ 1605 թվականին արքունի մանր ծառայողները ապստամբություն են բարձրացնում Վասիլի Շույսկու դեմ։ 1607 թվականին Իվան Բոլոտնիկովի գլխավորությամբ Տուլայում սկսվեց ապստամբություն, իշխանությունները այն կարողացան ճնշել միայն չորս ամիս հետո ( 1607 թվականի հեւնիսից-հոկտեբմեր)։ Թագավորական բանակները 21 անգամ ասպատակել են քաղաքի պարիսպները՝ հարձակվելով 2 կողմերից։ Չնայած եղած առավելություններին Վ. Շույսկու բանակը չկարողացավ գրավել այն։ Որավեց փակել Ուպա գետի հոսքը դեպի քաղաք, արագացնելու համար քաղաքի հանձնման գորձընթացը։ Քաղաքում սով էր տիրում, արդեն ցրտում էր։ Վասիլի Շույսկին չկարողացավ ճնշել ապստամբությունը և դիմեց խորամանկության, հավատացնելով Իվան Բոլոտնիկովին, որ ապստամբների կյանքին վտանգ չի սպառնա։ Շույսկինչկատարեց իր խոստումը, իսկ Բոլոտսկուն ձերբակալեցին և հետագայում՝ 1608 թվականի մարտին մահապատժի ենթարկեցին։ 1608 թվականին Տուլայում հայտնվեց նոր Լժեդմիտրի(ռուս.՝ Тушинский вор: 1611-1612 թվականներին Տուլայի բնակիչները մասնակցել են լեհերի դեմ համազգային պայքարին, որին ավարտվեց Մոսկվայի ազատագրմամբ։

Զինագործությունը Տուլայում[խմբագրել | խմբագրել կոդը]

XVII դարի կեսերին, երբ Ռուսաստանի սահմանները ընդլայնվեցին դեպի հարավ, Տուլան քաղաք-ամրոցից վերածվում է առևտրա-արհեստական կենտրոնի։ Քաղաքաի համար ավանդական դարբնագործության զարգացումը խրախուսվում էր Մոսկվայի թագավորների կողմից՝ սեփական ռազմական և երկաթագործական արդյունաբերության կարիք ունենալով։

Արքունական զինագորխության հիմնադրման թվականը կարելի է համարել 1595 թվականը, երբ Ֆյոդոր I թագավորը ազատագրեց Տուլայի ինքնավար դարբիններին, և հրամայեց նրանց պատրաստել արքունական զինամթերք։ Առաջին երկաթագործական հիմնարկները կառուցվել են հոլանդացի Ա. Դ. Վինիուսի կողմից՝ Տուլայից 15 մղոն հեռավորության վրա՝ Տուլիցայի մոտ կառուցված Տորխովո գյուղում։ Հետագայում Վինիուսի և նրա գործըմկերներ Պ. Մարսելիուսի և Ֆ. Ակոմոյի նախաձեռնությամբ Տուլայում բացվեցին նոր հիմնարկներ, որոնք արտադրում էին ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական մետաղական գործիքներ։ XVII դարի վերջում Տուլայի երկաթագործական արտադրանքը անցնում է նախաձեռնող և հմուտ զինագործ Նիկիտա Դեմիդովի փեռքը։ Դեմիդովի օրինակին հետևելով Անդրեյ Բատաշեվը, Մոսոլովները և այլք բացում են իրենց սեփական գործարանը։

XVIII դարի սկզբում զինագործության ձեռքի աշխատանքը անցնում է մեքենայացված աշխատանքի։ Պյոտր I թագավորի հրամանով 1702 թվականին Տուլայում կառուցվում է երկրի առաջին զինագործական գործարանը։ Տուլան ճանաչվում է զինագործության և մետաղագործության կենտրոնը, որոնք վաճառվում էին Ռուսաստանի ամբողջ տարածքում։ 1797 թվականից Տուլան համարվում է վարչական կենտրոն։

1812 թվականի Հայրենական պատերազմում նապոլեոնյան զորքերի ջաղջախման գործում Տուլան ունեցել է իր մեծ ներդրումը։ Այն համարվում էր ոչ միայն զենքի մատակարարման (1812-1814 թվականներին տրամադրվել է 600 հազար զենք), այլև Տուլայի բնակիչները բանակի հիմնական կազմում ակտիվորեն մասնակցել են ռազմական գործողություներին։ Տուլայի աշխարհազորականները կռվել են ողջ Եվրոպայում և ռուսական բանակի կազմում 1841 թվականի մարտին՝ Փարիզում։

Պատերազմից հետո զինագործությունը նվազեց, ինչը հանգեցրեց արտադրական նոր տեսակների՝ ինքնաեռների և ակարդիոնների արտադրությանը։ Տուլայի արհեստագործների ձեռքերով պատրաստված ինքնաեռները և ակարդիոնները արագ արժանացան համաշխարհային ճանաչման և եևկար ժամանակ համարվել են մետաղագործության մասնագիտացված ճյուղ։ Բատաշեվյան ինքնաեռները համարվել են բարձրագույն որակի ինքնաեռներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տուլա մարզի կանոնադրությունը, ст.5»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-30-ին։ Վերցված է 2015-10-14 
  2. «Տուլայի վարչական կազմը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-20-ին։ Վերցված է 2015-10-14 
  3. Տուլայի կլիման և եղանակը
  4. Фасмер М. Этимологический словарь русского языка. — Т. IV. — С. 117—118.
  5. Աշխարհի աշխարհագրական անվանումը։ Տեղանունների բառարան։ Ե.Մ.Պոսելով։ Ե.Ա. Ագեևի АСТ Ռուսերեն Բառարանների պատասխանատու խմբագիր 2002. ISBN 5-17-001389-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]