Վյատիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վյատիչներ, հին ռուս ցեղ։ Բնակվել է Օկա գետի ավազանի մի հատվածում։ Տարեգրությունը Վյատիչների տոհմահայրն է համարում առասպելական Վյատկոյին։ Վյատիչները, զբաղվել են երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Մինչև 10-11-րդ դարերը․ Վյատիչներ ապրել են նահապետական-տոհմական կարգերով, 11-14-րդ դարերին զարգացել են ֆեոդալական հարաբերությունները։ 9-10-րդ դարերում․ Վյատիչները թեև հարկատու են եղել խազարներին, այնուհետե կիևյան իշխաններին, բայց մինչե 12-րդ դարի սկիզբը պահպանել են քաղաքական անկախությունը։ 11-12 դարերում․ Վյատիչների բնակության տարածքում առաջացել են արհեստագործական մի շարք քաղաքներ (Մոսկվա, Կոլտեսկ, Դեդոսլավ, Ներինսկ12-րդ դարի 2-րդ կեսին Վյատիչների հողերը բաժանվել են սուզդալյան և չեռնիգովյան իշխանների միջև։ 14-րդ դարում Վյատիչներ տարեգրություններում այլևս չեն հիշատակվում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 480 CC-BY-SA-icon-80x15.png