Կրեմլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրեմլ (ռուս.՝ Кремль), հրակնատներ ու աշտարակներ ունեցող բերդապարիսպներով շրջապատված քաղաք հին Ռուսիայում։ Բազմաթիվ քաղաքներում կան կրեմլի պատից դուրս գտնվող արվարձաններ, որոնց պաշտպանության համար կառուցվում էին լրացուցիչ արտաքին ամրություններ և այդ դեպքում «կրեմլ» էին կոչում պատերով շրջապատված քաղաքի կենտրոնական մասը։ Ռուսիայում միայն այն բնակավայրերն էին քաղաքում համարում, որոնք նման բերդեր ունեին։

Մինչև 14-րդ դարը «կրեմլ» բառի փոխարեն օգտագործվում էր «դետինեց» տերմինը։ Նաև տարբեր ժամանակաշրջաններում նման ամրությունները կոչում էին կրոմ, գորոդ, գորոդոկ, գրադ, կրեպոստ և այլն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Раппопорт П. А. Древние русские крепости. М.: Наука, 1965. (ռուս.)
  • Сурмина И. О. Самые знаменитые крепости России. М.: Вече, 2002.(ռուս.)
  • Тихомиров М. Н. Древнерусские города. М.: Гос. изд. полит. лит-ры, 1956.(ռուս.)
  • Яковлев В. В. Эволюция долговременной фортификации. М.: Воениздат, 1931.(ռուս.)