Հրակնատ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հրակնատ (ռուս.՝ амбразура, ֆր.՝ embrasure)
- Ամրաշինական կամ այլ պաշտպանական կառույցների պատերում գնդացիրներից, հրանոթներից և ականանետներից կրակի վարման, ինչպես նաև դիտման (դիտարկման) համար բացված անցք։
- Հրաձգության համար զենքը հարմար տեղադրելու նպատակով խրամատի, խրամուղու կամ հաղորդակցության ուղու առջև հողաթմբի (հողապատնշեի) վրա բացված փոսորակը։
- Երբեմն հրակնատ է կոչվում նաև մարտական մեքենաների զրահում կրակի վարման համար բացված անցքը։