Իվան IV Ահեղ
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Իվան IV Ահեղ | |
|---|---|
| Ծնվել է՝ | օգոստոսի 25, 1530[1][2][3] կամ օգոստոսի 15, 1530 |
| Ծննդավայր | Կոլոմենսկոյե, Մոսկվայի մեծ իշխանություն |
| Մահացել է՝ | մարտի 18 (28), 1584[1][2][3] (53 տարեկան) |
| Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն |
| Երկիր | Մոսկվայի մեծ իշխանություն և |
| Տոհմ | Ռյուրիկովիչներ |
| Հայր | Վասիլի III[1][4] |
| Մայր | Ելենա Գլինսկայա[1] |
| Երեխաներ | Դմիտրի Իվանովիչ, Իվան Իվանովիչ, Ֆեոդոր I Իվանովիչ, Դմիտրի Իվանովիչ, Աննա Իվանովնա, Vasily Ivanovich?[5], Maria Ivanovna of Russia? և Eudokia Ivanovna of Russia? |
| Հավատք | ուղղափառություն |
| Առողջական վիճակ | Պարանոյա[6] |
Իվան Վասիլևիչ (հայտնի է նաև որպես Իվան (Իոանն) Մեծ, ուշ պատմագրության մեջ՝ Իվան IV Ահեղ[7], օգոստոսի 25, 1530[1][2][3] կամ օգոստոսի 15, 1530, Կոլոմենսկոյե, Մոսկվայի մեծ իշխանություն - մարտի 18 (28), 1584[1][2][3], Մոսկվա, Ռուսական թագավորություն), Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան (1533 թվականից), ամենայն Ռոսիո ցար (1547 թվականից) (բացառությամբ 1575 - 1576 թթ, երբ անվանապես ցար էր Սիմեոն Բեկբուլատովիչը)։
Իվան Ահեղը Ռուսաստանի առաջին ցարն է, ականավոր պետական գործիչ, խորաթափանց քաղաքագետ, ռուսական կենտրոնացված պետության հիմնադիրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ իշխան (1533 թվականից) Իվան 4-րդ Վասիլևիչը 1547 թվականի հունվարի 16-ի թագադրվել, դարձել է Ռուսաստանի առաջին ցարը։ Պետական կառավարմանը նրա գործուն մասնակցությունն սկսվել է այսպես կոչված Ընտրյալ ռադայի (1549-1560 թթ) ստեղծումով։ Ինքնակալական իշխանությունն ամրապնդելու և ուժեղ կենտրոնացված պետություն ստեղծելու նպատակով բարեփոխումներ է կատարել կենտրոնական ու տեղական կառավարման, իրավունքի, բանակի և այլ ոլորտներում։ Իվանը 1550 թվականին ղեկավարել է «Դատաստանագիրք» օրենսգրքի կազմման գործը։ 1547-1552 թվականին Ռուսաստանին է միացել Կազանի, 1556 թվականին՝ Աստրախանի խանությունները։ Նրանցից կախման մեջ են ընկել Սիբիրի խանությունը (1555 թ) և Մեծ Նողայի հորդան (1557 թ)։ Ստեղծել է համապետական գործակալություններ, որոնք կոչվում էին Պրիկազներ։ Դրանց թիվը հասել է մինչև 20-ի։ Իվան Վասիլևիչը մահացել է 1584 թվականին, ժառանգ թողնելով իր որդի Ֆյոդորին։
Իվան IV-ը վարում էր Ոսկե Հորդայի խաների դեմ պայքարը շարունակելու, պետության արևելյան սահմաններն ընդարձակելու և արևմուտքում Բալթիկ ծովի ափերին տիրելու քաղաքականություն։ Լիվոնյան պատերազմում (1558–83 թթ.) առաջին հաջողություններից հետո Ռուսաստանը հարկադրված էր միաժամանակ պատերազմել Լիտվայի, Լեհաստանի, Դանիայի և Շվեդիայի դեմ։ Ի վերջո պարտություն կրեց և կարողացավ պահպանել միայն Նևայի գետաբերանը։ Բոյարաիշխանական ընդդիմությունը ջախջախելու և ինքնակալությունն ամրապնդելու համար 1565–72 թթ-ին Իվան IV-ը դիմել է այսպես կոչված օպրիչնինայի քաղաքականությանը, որը ծայրահեղ դաժան միջոցառումների համակարգ էր և ավելի վատթարացրեց Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական դրությունը։
Ժողովուրդն Իվան IV-ին տվել է Ահեղ մականունը՝ որպես հզոր կառավարչի, բռնակալ ցարի, որի հեռատեսությունը, եռանդը և նպատակասլացությունը զուգորդվել են անկանխատեսելի պոռթկումներով ու դաժանությամբ։ Նրա արյունալի հաշվեհարդարներին, զանգվածային բռնություններին զոհ են դարձել ոչ միայն քաղաքական հակառակորդները, այլև տասնյակ հազարավոր գյուղացիներ։ 1582 թ-ին ցասման պահին նույնիսկ սպանել է իր ավագ որդուն՝ գահաժառանգ Իվանին, և զրկվել արժանավոր ժառանգորդ ունենալու հնարավորությունից։ Իվան Ահեղը ժամանակի կրթված մարդկանցից էր՝ օժտված գրական տաղանդով, և մեծապես նպաստել է գրատպության կազմակերպմանը երկրում։ Նրա նախաձեռնությամբ են կառուցվել Մոսկվայի Վասիլի Երանելու տաճարը և այլ շինություններ։ Իվան Ահեղի կերպարն արտացոլվել է ժողովրդական ստեղծագործություններում, գրական երկերում, կերպարվեստի և քանդակագործության մեջ, կինոյում։
Իվան Ահեղի հրովարտակով, ի երախտագիտություն Կազանի խանության դեմ պատերազմում հայ թնդանոթաձիգների անձնազոհության, Վասիլի Երանելու տաճարին կից կառուցվել է վեր խոյացող գմբեթով Մեծ Հայքի Գրիգոր եպիսկոպոսի եկեղեցին (Церковь “Григория епископа Великой Армении”)՝ ի հիշատակ Գրիգոր Լուսավորչի։
| 16. Վասիլ I | ||||||||||||||||
| 8. Վասիլ II | ||||||||||||||||
| 17. Սոֆիա (Լիտվա) | ||||||||||||||||
| 4. Իվան III | ||||||||||||||||
| 9. Մարիա Բորովսկի | ||||||||||||||||
| 2. Վասիլ III | ||||||||||||||||
| 20. Մանուել II Պալեոլոգ | ||||||||||||||||
| 10. Թոմաս Պալեոլոգ | ||||||||||||||||
| 21. Ելենա Դրագաս | ||||||||||||||||
| 5. Սոֆիա Պալեոլոգինա | ||||||||||||||||
| 22. Ցենտուրիոն II | ||||||||||||||||
| 11. Եկատերինա | ||||||||||||||||
| 23. Կրեուսա | ||||||||||||||||
| 1. Իվան IV | ||||||||||||||||
| 6. Վասիլ Գլինսկի | ||||||||||||||||
| 3. Ելենա Գիլնսկայա | ||||||||||||||||
| 14. Ստեփան Յակշիչ | ||||||||||||||||
| 7. Աննա | ||||||||||||||||
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Середонин С. Иоанн IV Васильевич Грозный (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1897. — Т. 8. — С. 229—271.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Военная энциклопедия (ռուս.) — СПб.: Иван Дмитриевич Сытин, 1913. — Т. 11.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ Василий, имена великих московских князей (ռուս.) // Варлен — Венглейн (БСЭ1) — 1928. — Т. 9. — С. 50.
- ↑ А. Э. Василий Иоаннович (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. К. К. Арсеньев, Ф. Ф. Петрушевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. Va. — С. 593.
- ↑ Kovalevsky P. Иоанн Грозный и его душевное состояние
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 60. ISBN 99941-56-03-9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իվան IV Ահեղի մասին դասարան․ամ կայքում Արխիվացված 2019-07-14 Wayback Machine
- Королюк В. Д. Ливонская война, изд-во АН СССР, М., 1954
- «Иван Грозный и феномен опричины»Արխիվացված 2013-01-02 Wayback Machine Сапунов Б. В. д-р ист. н.
- Иван Васильевич Грозный \\ проект «Хронос»
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան IV Ահեղ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 421)։ |