Իվան IV Ահեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Իվան IV Ահեղ
IoannIV reconstruction by Gerasimov02.jpg
Ծնվել է՝ օգոստոսի 15, 1530[1][2]
Ծննդավայր Կոլոմենսկոյե
Մահացել է՝ մարտի 8 (18), 1584[1][2] (53 տարեկանում)
Վախճանի վայր Մոսկվա
Արխանգելսկի վանական համալիր
Քաղաքացիություն Lob flag moskovskiy.svg Մոսկվայի մեծ իշխանություն
Ռուսական թագավորություն
Հաջորդող Ֆեոդոր I Իվանովիչ
Տոհմ Ռյուրիկովիչներ
գրող
Հայր Վասիլի III[1]
Մայր Ելենա Գլինսկայա[1]
Երեխաներ Դմիտրի Իվանովիչ, Իվան Իվանովիչ, Ֆեոդոր I Իվանովիչ, Դմիտրի Իվանովիչ, Աննա Իվանովնա և Q22811504?[3]
Եղբայր(ներ) Յուրի Վասիլիևիչ
Կրոնական հավատքներ Ռուս ուղղափառ եկեղեցի
Իվան Աղեղը

Իվան Վասիլևիչ (հայտնի է նաև որպես Իվան (Իոանն) Մեծ, ուշ պատմագրության մեջ՝ Իվան IV Ահեղ[4], օգոստոսի 15, 1530[1][2], Կոլոմենսկոյե - մարտի 8 (18), 1584[1][2], Մոսկվա), Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան (1533 թվականից), ամենայն Ռոսիո ցար (1547 թվականից) (բացառությամբ 1575 - 1576 թթ, երբ անվանապես ցար էր Սիմեոն Բեկբուլատովիչը)։

Իվան Ահեղը Ռուսաստանի առաջին ցարն է, ականավոր պետական գործիչ, խորաթափանց քաղաքագետ, ռուսական կենտրոնացված պետության հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ իշխան (1533 թվականից) Իվան 4-րդ Վասիլևիչը 1547 թվականի հունվարի 16-ի թագադրվել, դարձել է Ռուսաստանի առաջին ցարը։ Պետական կառավարմանը նրա գործուն մասնակցությունն սկսվել է այսպես կոչված Ընտրյալ ռադայի (1549-1560 թթ) ստեղծումով։ Ինքնակալական իշխանությունն ամրապնդելու և ուժեղ կենտրոնացված պետություն ստեղծելու նպատակով բարեփոխումներ է կատարել կենտրոնական ու տեղական կառավարման, իրավունքի, բանակի և այլ ոլորտներում։ Իվանը 1550 թվականին ղեկավարել է «Դատաստանագիրք» օրենսգրքի կազմման գործը։ 1547-1552 թվականին Ռուսաստանին է միացել Կազանի, 1556 թվականին՝ Աստրախանի խանությունները։ Նրանցից կախման մեջ են ընկել Սիբիրի խանությունը (1555 թ) և Մեծ Նողայի հորդան (1557 թ)։ Ստեղծել է համապետական գործակալություններ, որոնք կոչվում էին Պրիկազներ։ Դրանց թիվը հասել է մինչև 20-ի։ Իվան Վասիլևիչը մահացել է 1584 թվականին, ժառանգ թողնելով իր որդի Ֆյոդորին։

Իվան IV-ը վարում էր Ոսկե Հորդայի խաների դեմ պայքարը շարունակելու, պետության արևելյան սահմաններն ընդարձակելու և արևմուտքում Բալթիկ ծովի ափերին տիրելու քաղաքականություն։ Լիվոնյան պատերազմում (1558–83 թթ.) առաջին հաջողություններից հետո Ռուսաստանը հարկադրված էր միաժամանակ պատերազմել Լիտվայի, Լեհաստանի, Դանիայի և Շվեդիայի դեմ։ Ի վերջո պարտություն կրեց և կարողացավ պահպանել միայն Նևայի գետաբերանը։ Բոյարաիշխանական ընդդիմությունը ջախջախելու և ինքնակալությունն ամրապնդելու համար 1565–72 թթ-ին Իվան IV-ը դիմել է այսպես կոչված օպրիչնինայի քաղաքականությանը, որը ծայրահեղ դաժան միջոցառումների համակարգ էր և ավելի վատթարացրեց Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական դրությունը։

Ժողովուրդն Իվան IV-ին տվել է Ահեղ մականունը՝ որպես հզոր կառավարչի, բռնակալ ցարի, որի հեռատեսությունը, եռանդը և նպատակասլացությունը զուգորդվել են անկանխատեսելի պոռթկումներով ու դաժանությամբ։ Նրա արյունալի հաշվեհարդարներին, զանգվածային բռնություններին զոհ են դարձել ոչ միայն քաղաքական հակառակորդները, այլև տասնյակ հազարավոր գյուղացիներ։ 1582 թ-ին ցասման պահին նույնիսկ սպանել է իր ավագ որդուն՝ գահաժառանգ Իվանին, և զրկվել արժանավոր ժառանգորդ ունենալու հնարավորությունից։ Իվան Ահեղը ժամանակի կրթված մարդկանցից էր՝ օժտված գրական տաղանդով, և մեծապես նպաստել է գրատպության կազմակերպմանը երկրում։ Նրա նախաձեռնությամբ են կառուցվել Մոսկվայի Վասիլի Երանելու տաճարը և այլ շինություններ։ Իվան Ահեղի կերպարն արտացոլվել է ժողովրդական ստեղծագործություններում, գրական երկերում, կերպարվեստի և քանդակագործության մեջ, կինոյում։

Իվան Ահեղի հրովարտակով, ի երախտագիտություն Կազանի խանության դեմ պատերազմում հայ թնդանոթաձիգների անձնազոհության, Վասիլի Երանելու տաճարին կից կառուցվել է վեր խոյացող գմբեթով Մեծ Հայքի Գրիգոր եպիսկոպոսի եկեղեցին (Церковь “Григория епископа Великой Армении”)՝ ի հիշատակ Գրիգոր Լուսավորչի։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]