Մոսկվայի մեծ իշխանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Великое княжество Московское
Մոսկվայի Մեծ իշխանություն
 Նովգորոդի հանրապետություն
 Վլադիմիրի մեծ իշխանություն
 Կիևյան Ռուսիա
1263 - 1547 Ռուսաստանի թագավորություն 
Lob flag moskovskiy.svg Seal of Ivan 4 1539 a.png
Քարտեզ

Muscovy 1390 1525.png
(1521)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Մոսկվա
Մակերես 3 000 000 (1547)
Բնակչություն 6 000 000 (1547)
Լեզու ռուսերեն
Կրոն Քրիստոնեություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Ռյուրիկովիչներ
Պետության գլուխ Իշխան
Պատմություն
- Դմիտրի Դոնսկոյը ջախջախեց մոնղոլներին Կուլիկովոյի ճակատամարտում 1380
- Իվան III-ը Ռուսաստանից վտարեց մոնղելժոլներին 1480
- Ռուսաստանում գահ բարձրացավ վերջին Ռյուրիկովիչը՝ Իվան IV Ահեղը 1533

Մոսկվայի մեծ իշխանություն, ավատատիրական պետություն միջնադարյան Ռուսաստանում, Ռուսական կայսրության, այսօրվա Ռուսաստանի Դաշնության հիմքը։

Հիմնադրվել է 1263 թվականին, 1363 թվականին հռչակվել մեծ իշխանություն։ 14-րդ դարի սկզբին Մոսկվայի իշխանությունն զգալիորեն ընդարձակվել է Կոլոմնայի (1301), Պերեսլավլ-Զալեսկիի (1302), Մոժայսկի (1305) միացմամբ, Մոսկվայի մեծ իշխանությունյան վերելքն ու ամրապնդումը հետևանք էին առաջին հերթին նրա բարենպաստ դիրքի (այդտեղ էր ձևավորվում ռուս ժողովուրդը, այդտեղ էին հատվում առավել կարևոր ջրային և ցամաքային առևտրական ճանապարհները) և այդ շրջանում երկրագործության, արհեստների և առևտրի արագ զարգացման։ Մոսկվայի մեծ իշխանության իշխանները համառ պայքար են մղել ռուս, հողերում քաղաքական գերիշխանության համար։ 1328-ին Իվան Կալիտան դարձել է մեծ իշխան։ Նրա օրոք(1328-40) Մոսկվայի մեծ իշխանությունը զգալիորեն մեծացել է։ Մոնղոլ-թաթարների դեմ հաղթանակից հետո Մոսկվայի իշխան Դմիտրի Դոնսկոյը ավելի է ամրապնդել Մոսկվայի գերիշխոո դիրքը։ Նա առանց Ոսկե հորդայի խաների համաձայնության Մոսկվայի մեծ իշխանության կառավարումը հանձնել է իր որդուն՝ Վասիլի Դմիտրիևիչին։ XIV դ․ վերջին-XV դ․ սկզբին իշխանության տարածքը է՝ լ ավելի է ընդարձակվել (նրան են միացվել Կոստրոման, Բելոօզերսկը, 1392-ին՝ Նիժնի Նովգորոդը)։ 15-րդ դարի 2-րդ կեսին իշխանության ներսում երկարատև ավատատիրական պատերազմն ավարտվել է մեծ իշխան Վասիլի Տյոմնիի հաղթանակով։ Այդ ժամանակ Մոսկվայի մեծ իշխանության տարածքը կազմում էր 430 հզ քառ. կմ է շուրջ 3 միլիոն բնակչությամբ։ Մոսկվայի մեծ իշխանությունը դարձավ կազմավորվող ռուսական միասնական պետության հիմնական կորիզը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 39 CC-BY-SA-icon-80x15.png