Ստրելեցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստրելեց

Ստրելեցներ, ստրելեցյան զորք,16-րդ դարից -18-րդ դարի սկզբի ռուս, զորատեսակ։ Ստեղծվել է 1540—1950-ական թվականներին․, պիշչալնիկների (երկարափող հրացանավորներ) ջոկատների հիման վրա։ Սկըզբնական շրջանում ստրելեցներին հավաքագրվում էին ազատ առևտրաարհեստավորական և գյուղական բնակիչներից։ Հետագայում ծառայությունը դարձավ ժառանգական և ցմահ։ Կային ընտրովի (ավելի ուշ մոսկովյան) և քաղաքային (Ռուսաստանի տարբեր քաղաքներում) ստրելեցներին․։ Մոսկովյան ստրելեցները պահպանում էին Կրեմլը, մասնակցում ռազմական, գործողությունների։ Քաղաքային ստրելեցները․ մատուցում էին կայազորային և սահմանապահային ծառայություն, կատարում տեղական վարչության (վոյեվոդների) հանձնարարությունները։ Ստրելեցները ենթարկվում էին Ստրելեցյան պրիկազին, պատերազմի ժամանակ զորահրամանատարներին։ Ստրելեցները հանդերձավորված, զորավարժեցված և զինված էին միատեսակ (ձեռքի երկարափող հրացաններ, մուշկետներ, տապարներ, թրեր, մասամբ՝ տեգեր)։Ստրելեցները ապրում էին «սլոբոդա» կոչվող առանձին բնակավայրերում՝ կառավարությունից ստանալով ռոճիկ։ Որոշ վայրերում ռոճիկի փոխարեն նրանց տրվում էր ընդհանուր օգտագործման հողատարածություն։ 16-րդ դարի․ վերջին կային 20—25 հզ․ ստրելեց 1681-ին՝ 55 հզ․։Ստրելեցները մարտունակությամբ աչքի ընկան Կազանի պաշարման ժամանակ (1552), Լիվոնյան պատերազմում, լեհ-շվեդ․ զավթիչների և Ղրիմի խանության դեմ ռազմ, գործողություններում։

Սակայն, XVII դարի․ 2-րդ կեսին դրսևորվեց ստրելեցյան զորքի հետամնացությունը զինվորական․, ռեյտերական (վարձկան հեծյալներներ) և այլ գնդերի համեմատությամբ։ Ծանր ծառայությունը, ռոճիկի մշտական ձգձգումները, տեղական վարչության և ստրելեցյան պետերի չարաշահումները պայմանավորեցին շարքային ստրելեցներին, հատկապես չքավորների, մասնակցությունը հակաճորտատիր․ ելույթներին, գյուղացիական պատերազմներին, քաղաքային ապստամբություններին։ Չնայած դրան, ստրելեցների հիմնական ուժերը կառավարության կողմն էին։ XVII դարի․ վերջից ստրելեցները սկսեցին մասնակցել իշխանության համար կառավարական․ խմբավորումների պայքարին։ 1698-ի ստրելեցյան խռովությունից և Ազովի հուզումներից հետո Պետրոս I կարգադրեց կազմացրել ստրելեցյան զորքը, սակայն Հյուսիսային պատերազմի կապակցությամբ հրամանի կենսագործումն առժամանակ դադարեցվեց․ այն կենսագործվեց 1720-ական թվականները, թեպետ մի շարք վայրերում քաղաքային ստրելեցները պահպանվեցին գրեթե մինչե 15-րդ դարի ․ վերջը։