Ռուսական թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Русское царство
Ռուսական թագավորություն
 Մոսկվայի մեծ իշխանություն 1547 - 1721 Ռուսական կայսրություն 
Flag of Oryol (variant).svg Russian-coa-1667.png
Քարտեզ

Growth of Russia 1547-1725.png

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Մոսկվա
Մակերես 3 000 000 (1547)
Բնակչություն 5 000 000 (1547)
Մակերես 14 500 000 (1689)
Բնակչություն 11 000 000 (1689)
Լեզու ռուսերեն
Կրոն Քրիստոնեություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Ռյուրիկովիչներ
Պետության գլուխ Ցար
Պատմություն

Ռուսական թագավորություն[1][2][3], ավատատիրական պետություն միջնադարյան Ռուսաստանում (1547-1721), Ռուսական կայսրության, այսօրվա Ռուսաստանի Դաշնության հիմքը։

Հիմնադրվել է 1547 թվականին, Մոսկվայի մեծ իշխան Իվան Ահեղի (1547-1584) թագադրությամբ։ Նա թագադրվել էր որպես ցար (ցեզար)՝ ձևականորեն հավասարվելով արևմտաեվրոպական կայսրերին։ Ռուսաստանի վերջին թագավորը Պետրոս Մեծն էր (1682-1721), ով Հյուսիսային պատերազմից հետո՝ 1721 թվականին, թագադրվել է որպես կայսր, իր հիմնադրած նոր՝ Սանկտ Պետերբուրգ մայրաքաղաքում։

Ռուսաց պատմագիտության մեջ տարածված կարծիքի համաձայն՝ միասնական և անկախ կենտրոնացված Ռուսական պետությունը ծագել է Ռուսական թագավորության ստեղծումից կես դար առաջ՝ Իվան III Մեծի գահակալության տարիներին։

Ռուսական հողերի միացումը և հին ռուսական պետության վերականգնման գաղափարը ժառանգվել է Ռուսական թագավորության ամբողջ գոյության ընթացքում և ընդունվել Ռուսական Կայսրության կողմից[4][5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Российский и русский // Справочно-информационный портал Грамота.ру − русский язык для всех (www.gramota.ru)(Ստուգված է 15 Հունվարի 2014)
  2. Зимин А. А., Хорошкевич А. Л. Россия времени Ивана Грозного. — М: Наука, 1982.
  3. Перевезенцев, С. В. Смысл русской истории. — М: «Вече», 2004.
  4. Флоря Б. Н. Русское государство и его западные соседи (1655-1661 гг.). — М: Индрик, 2010. — С. 10. — ISBN 978-5-91674-082-0
  5. Пашуто В. Т., Флоря Б. Н., Хорошкевич А. Л., 1982