Ռուսաստանի լճեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շաման-ժայռը Օլխոն կղզում, Բայկալ լիճ

Ռուսաստանի տարածքում կան երկու միլիոնից ավելի լճեր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 350 հազ. կմ² (առանց Կասպից ծովի)։ Լճերի ջրի ընդհանուր պաշարը հասնում է մինչև 26 հազ. կմ³.: Լճերի մեծ մասն ունի սառցային ծագում։

Ռուսաստանի եվրոպական մասում (տեղակայված են երկրի հիմնականում հյուսիս-արևմուտքում) գտնվող ամենամեծ լճերն են Լադոգան ու Օնեգան (նրանց մակերեսները՝ 17 680 և 9720 կմ² համապատասխանաբար), Էստոնիայի հետ սահմանին գտնվող Պեյպսի լիճը (3550 կմ²), Իլմենը (շուրջ 1000 կմ², մակերեսը փոխվում է՝ կապված ջրի մակարդակի հետ), ինչպես նաև Տոպոզերոն, Վիգոզերոն և այլն։

Սիբիրի ու Ռուսաստանի ամենամեծ լիճը (առանց հաշվի առնելու Կասպից ծովը) Բայկալն է, որ աշխարհի ամենախոր լիճն է։ Բայկալում և պարունակվում Ռուսաստանի քաղցրահամ ջրի պաշարի 85 %-ը և աշխարհի քաղցրահամ ջրի պաշարի 22 %-ը։ Լճի երկարությունը կազմում է 636 կմ[1], միջին լայնությունը՝ 48 կմ, ընդհանուր մակերեսը՝ 31,7 հազ. կմ²[2], ամենամեծ խորությունը՝ 1620 մ (մեծ խորություն ունեն նաև Ալթայում գտնվող Տելեցկոյե լիճը (325 մ) և Տայմիր թերակղզում գտնվող Խանտայկայի լիճը (520 մ)։ Բայկալը տեղակայված է խորխորատային իջվածքում և ձևավորվել է ավելի քան 25-30 միլիոն տարի առաջ։

Ռուսաստանի լճերի մեծ մասը դասվում են ոչ մեծ լճերի շարքում։ Երկրի եվրոպական մասի հյուսիս-արևմուտքում (հատկապես Կարելիայում) և Արևմտասիբիրական հարթավայրում գտնվում են բազմաթիվ լճեր։ Լճերի շարքում գերակշռում են քաղցրահամ ջուր ունեցողները, սակայն կան նաև աղի լճեր, որոնցից ամենամեծը (1990 կմ²) հարավարևմտյան Սիբիրում տեղակայված Չանի լիճն է[3]:

Լճերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկում ներկայացված են Ռուսաստանի՝ 200 քառ. կիլոմետրից ավելի մակերես ունեցող լճերը (նվազման կարգով)[4]:

Լիճ Տարածաշրջան Մակերես, կմ² Բարձ. ծովի մակ., մ Խորություն, մ Արտահոսող գետ
Կասպից ծով Դաղստան, Կալմիկիա, Աստրախանի մարզ 371 000 −28 1025 անջրթող
Բայկալ Բուրյաթիա, Իրկուտսկի մարզ 31 500 456 1637 Անգարա
Լադոգա լիճ Կարելիայի Հանրապետություն, Լենինգրադի մարզ 17 703 4 225 Նևա
Օնեգա լիճ Կարելիայի Հանրապետություն, Լենինգրադի մարզ, Վոլոգդայի մարզ 9 616 32 124 Սվիր
Տայմիր Կրասնոյարսկի երկրամաս 4 560 6 26 Տայմիրա
Խանկա Պրիմորիեի երկրամաս 4 190 68 10 Սունգաչա
Պեյպսի Պսկովի մարզ 3 555 30 15 Նարվա
Ուբսու Նուր Տիվա 3 350 753 15 անջրթող
Չանի Նովոսիբիրսկի մարզ 1 990 105 12 անջրթող
Սպիտակ լիճ Վոլոգդայի մարզ 1 290 113 20 Շեկսնա
Տոպոզերո Կարելիայի Հանրապետություն 986 110 56 Կովդա
Իլմեն Նովգորոդի մարզ 982 18 10 Վոլխով
Խանտայկայի լիճ Կրասնոյարսկի երկրամաս 822 65 420 ջրուղով միացած է Փոքր Խանտայկայի լճին
Սեգոզերո Կարելիայի Հանրապետություն 815 120 103 Սեգեժա
Իմանդրա Մուրմանսկի մարզ 812 128 67 Նիվա
Պյասինո Կրասնոյարսկի երկրամաս 735 28 10 Պյասինա
Կուլունդինսկոե լիճ Ալթայի երկրամաս 728 98 4 անջրթող
Պյաոզերո Կարելիայի Հանրապետություն 659 110 49 Կովդա
Վիգօզերո Կարելիայի Հանրապետություն 560 89 24 Ներքին Վիգ
Ներպիչե Կամչատկայի մարզ 552 0,4 12 Օզյորնայա
Լաբազ Կրասնոյարսկի երկրամաս 470 47 ? Բոգանիդա
Կրասնոե Չուկոտկայի ԻՕ 458 0 4 ջրուղով միացած է Անադիր գետին
Կետա Կրասնոյարսկի երկրամաս 452 93 180 Ռիբնայա
Ուբինսկոե Նովոսիբիրսկի մարզ 440 134 4 Ուբին
Պեկուլնեյսկոե Չուկոտկայի ԻՕ 435 0,7 ? Մայնա
Ումբոզերո Մուրմանսկի մարզ 422 149 115 Ումբա
Վոժե Վոլոգդայի մարզ 416 120 4 Սվիդ
Կուբենսկոե Վոլոգդայի մարզ 407 109 13 Սուխոնա
Չուկչագիրսկոե Խաբարովսկի երկրամաս 366 70 6 Օլջիկան
Պորտնյագինո Կրասնոյարսկի երկրամաս 360 62 ? Գուսիխա
Մանիչ Գուդիլո Կալմիկիա, Ստավրոպոլի երկրամաս, Ռոստովի մարզ 344 10 1 Մանիչ
Բոլոն Խաբարովսկի երկրամաս 338 ? 3 ջրուղով միացած է Ամուր գետին
Լաչա Արխանգելսկի մարզ 334 ? 6 Օնեգա
Ուդիլ Խաբարովսկի երկրամաս 330 ? 5 Ուխտա
Մոգոտիևո Յակուտիա 323 ? ? ?
Վոդլոզերո Կարելիայի Հանրապետություն 322 136 4 Վոդլա
Լամա Կրասնոյարսկի երկրամաս 318 ? 300-ից ավելի Լամա
Օրել Խաբարովսկի երկրամաս 314 ? 4 ջրուղով միացած է Ամուր գետին
Կիզի Խաբարովսկի երկրամաս 280 ? 4 ջրուղով միացած է Ամուր գետին
Մելկոե Կրասնոյարսկի երկրամաս 270 ? 22 Տալայա
Կունգասալախ Կրասնոյարսկի երկրամաս 270 76 ? Նովայա
Սյամոզերո Կարելիայի Հանրապետություն 266 ? 24 Սյապսյա
Միջին Կույտո Կարելիայի Հանրապետություն 257 101 ? Կեմ
Պյուխյայարվի Կարելիայի Հանրապետություն 255 80 32 ջրուղով միացած է Սայմա լճին
Բուստախ Յակուտիա 249 ? ? Սուրուկտախ
Յարրոտո Առաջին Տյումենի մարզ 247 ? 8 Աջ Յուրիբեյ
Սարտլան Նովոսիբիրսկի մարզ 238 ? 6 անջրթող
Եսսեյ Կրասնոյարսկի երկրամաս 238 266 ? Սիկեյ Սեեն
Ներպիչյե Յակուտիա 237 ? ? Ներպիչյա
Վիվի Կրասնոյարսկի երկրամաս 229 ? ? Վիվի
Կովդոզերո Մուրմանսկի մարզ 224 37 63 Կովդա
Կերետ Կարելիայի Հանրապետություն 223 91 5 Կերետ
Տելեցկոյե լիճ Ալթայի Հանրապետություն 223 434 325 Բիա
Սելիգեր Նովգորոդի մարզ, Տվերի մարզ 222 205 24 Սելիժարովկա
Նյուկ Կարելիայի Հանրապետություն 214 134 40 Ռաստաս և Խյամե
Լովոզերո Մուրմանսկի մարզ 209 ? 35 Վորոնյա
Բոլշոե Մորսկոե Յակուտիա 205 ? ? Անկավաամ
Կրոնոցկոե Կամչատկայի մարզ 200 372 148 Կրոնոցկայա
Յանիսյարվի Կարելիայի Հանրապետություն 200 ? 51 Յանիսյոկի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бухаров А. А. Байкал в цифрах (краткий справочник). — Иркутск: Изд-во ИП «Макаров С. Е.», 2001. — 72 с. Выборочные данные из этого справочника
  2. A new bathymetric map of Lake Baikal. INTAS Project 99-1669. Ghent University, Ghent, Belgium; Consolidated Research Group on Marine Geosciences (CRG-MG), University of Barcelona, Spain; Limnological Institute of the Siberian Branch of the Russian Academy of Sciences, Irkutsk, Russian Federation; State Science Research Navigation-Hydrographic Institute of the Ministry of Defense, St. Petersburg, Russian Federation. Morphometric data.
  3. А. Д. Некипелов и др. Новая Российская Энциклопедия, т. 1. — М.: Энциклопедия, 2003. — 969 с. — ISBN 5-94802-003-7
  4. Данные Государственного водного реестра

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]