Ռուսաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում 2017 թվականին Ռուսաստանի օբյեկտները թվով 28-ն են, որը կազմում է ընդհանուր թվի 2,7 %-ը (1073՝ 2017 թվականի դրությամբ)։ 17 օբյեկտ ընդգրկված է մշակութային չափանիշներով, այդ թվում՝ 6-ը համարվում են մարդկային ստեղծագործական գլուխգործոց, և 11 օբյեկտ՝ բնական չափանիշներով։ 2017 թվականին Ռուսաստանը գրավում էր աշխարհում 9-րդ տեղը՝ Համաշխարհային ժառանգության օբյեկտների ընդհանուր քանակով[1], իսկ բնական օբյեկտների թվով՝ 4-րդը (Չինաստանից, ԱՄՆ-ից և Ավստրալիայից հետո)[2]։

Ռուսաստանում Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում է գտնվում նաև Ղրիմի Խերսոնես Տավրիկյան պատմական քաղաքը, որն իր նկարագրությունում ներկայացված է որպես Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտ։ Ռուսական իշխանությունները դիտարկում են դա որպես Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտ[3]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Էլեոնորա Միտրոֆանովան ընդգրկել է այն ռուսական օբյեկտների ցանկում[4]։

Բացի դրանից 2016 թվականի դրությամբ ևս 21 օբյեկտ ներկայացված է թեկնածու ցանկում[5]։ Խորհրդային Միությունը, որի իրավահաջորդը Ռուսաստանն է, վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1988 թվականի հոկտեմբերի 12-ին[6]։ Ռուսաստանի առաջին օբյեկտներն ընդգրկվել են ցանկում 1990 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 14-րդ նիստում։

Ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ աղյուսակում տեղանքներն ընդգրկված են Համաշխարհային ժառանգության կողմից դասակարգված ձևով։

Գույնով առանձնացված է այն օբյեկտը, որը գտնվում է Ռուսաստանի հսկողության տակ գտնվող Ղրիմի թերակղում, սակայն Համաշխարհային ժառանգության օբյեկտի նկարագրության մեջ նշված է Ուկրաինա։

# Պատկեր Անվանում Տեղադիրք Ստեղծման ժամանակ Նկարագրություն Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշներ
1 Spb Views from Isaac Cathedral May2012 09.jpg Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոն և նրա հետ կապված հուշարձանների համալիր Դաշնային շրջան՝ Հյուսիսարևմտյան
Դաշնային սուբյեկտ՝ Սանկտ Պետերբուրգ քաղաք
18-20-րդ դարեր «Հյուսիսային Վենետիկը» իր բազմաթիվ ջրանցքներով և ավելի քան 400 կամրջով խոշոր քաղաքաշինական նախագծի արդյունք է, որը սկսվել էր 1703 թվականին Պետրոս I կայսեր օրոք։ Քաղաքը սերտորեն կապված է 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության հետ։ 1924-1991 թվականներին կրել է «Լենինգրադ» անվանումը։ Նրա ճարտարապետական ժառանգության մեջ համադրված են այնպիսի ոճեր, ինչպիսիք են բարոկկոն և կլասիցիզմը, որոնք նշմարվում են Ձմեռային պալատում, Մարմարե պալատում և Էրմիտաժում։ 1990 540 Մշակութային

i, ii, iv, vi

2 Kishi church 0.jpg Կիժի Պոգոստի ճարտարապետական համալիր Դաշնային շրջան՝ Հյուսիսարևմտյան
Դաշնային սուբյեկտ՝ Կարելիայի Հանրապետություն
Մոտակա քաղաք՝ Մեդվեժյեգորսկ
18-19-րդ դարեր Կիժի Պոգոստը տեղակայված է Կարելիայում Օնեգա լճի բազմաթիվ կղզիներից մեկի վրա։ Այստեղ կարելի է տեսնել 18-րդ դարի երկու փայտե եկեղեցիներ, ինչպես նաև ութանկյուն զանգակատուն, որը նույնպես կառուցվել է փայտից 1862 թվականին։ Այս անսովոր կառույցները հանդիսանում են ատաղձագործության ցայտուն նմուշներ, ինչպես նաև հին եկեղեցիների օրինակներ, և դրանք ներդաշնակ ձևով համադրվում են շրջակա բնական լանդշաֆտի հետ։ 1990 544 Մշակութային

i, iv, v

3 Red Square 001.jpg Մոսկովյան Կրեմլ և Կարմիր հրապարակ Դաշնային շրջան՝ Կենտրոնական
Դաշնային սուբյեկտ՝ Մոսկվա քաղաք
13-17-րդ դարեր Վայրը Ռուսաստանի քաղաքական և պատմական ամենակարևոր իրադարձությունների անբաժանելի մասն է կազմում։ Սկսած 13-րդ դարից Մոսկովյան Կրեմլը, եղել է իշխանական, ապա կայսերական բնակավայր, ինչպես նաև հոգևոր կենտրոն։ Կառուցվել է 14-17-րդ դարերում։ Կարմիր հրապարակում է գտնվում Վասիլի Երանելու տաճարը՝ ռուսական ճարտարապետության իսկական գլուխգործոցը։ 1990 545 Մշակութային

i, ii, iv, vi

4 Nightly kreml Veliky Novgorod.jpg Մեծ Նովգորոդի պատմական հուշարձաններ և շրջակայք Դաշնային շրջան՝ Հյուսիսարևմտյան
Դաշնային սուբյեկտ՝ Նովգորոդի մարզ
Քաղաք՝ Մեծ Նովգորոդ
11-17-րդ դարեր Նովգորոդը տեղակայված է Միջին Ասիայի և Հյուսիսային Եվրոպայի հին արևտրական ճանապարհի վրա։ 9-րդ դարում եղել է Ռուսաստանի առաջին մայրաքաղաքը, ուղղափառ եկեղեցու և ռուսական ճարտարապետության կենտրոնը։ Դրա միջնադարյան հուշարձանները, եկեղեցիներն ու վանքերը, ինչպես նաև Ֆեոֆան Գրեկի ֆրեսկոները (14-րդ դար) նկարագրում են ճարտարապետական և գեղարվեստական ստեղծագործության բացառիկությունը։ 1992 604 Մշակութային

ii, iv, vi

5 Остров Соловецкий.jpg Սոլովեցի մենաստան մշակութային և պատմական համալիր[7] Դաշնային շրջան՝ Հյուսիսարևմտյան
Դաշնային սուբյեկտ՝ Արխանգելսկի մարզ
Մոտակա քաղաք՝ Կեմ
16-17-րդ դարեր Սոլովեցի կղզեխումբը գտնվում է Սպիտակ ծովի արևմտյան մասում։ Բաղկացած է 6 կղզիներից, որոնց ընդհանուր մակերեսը 300 քառ․ կմ է։ Դրանցում բնակություն է հաստատվել Մ․թ․ա 3-2 հազարամյակներում։ 15-րդ դարից սկսած կղզիներում կառուցվել են Հյուսիսային Ռուսաստանի խոշորագույն եկեղեցիները։ Այստեղ նաև կան 16-19-րդ դարերի մի քանի եկեղեցիներ։ 1992 632 Մշակութային

iv

6 Bogolubovo Pokrova na Nerli Cerkov.jpg Վլադիմիրի և Սուզդալի Ճերմակ հուշարձաններ Դաշնային շրջան՝ Կենտրոնական
Դաշնային սուբյեկտ՝ Վլադիմիրի մարզ
Քաղաք՝ Վլադիմիր, Սուզդալ
12-13-րդ դարեր Կենտրոնական Ռուսաստանի այս երկու մշակութային հին կենտրոնները կարևոր տեղ են զբաղեցնում երկրի ճարտարապետության ձևավորման պատմության մեջ։ Այստեղ կան 12-13-րդ դարերի մի շարք պաշտամունքային և հասարակական կառույցներ, որոնց թվում են Վերափոխման տաճարն ու Դմիտրիևյան տաճարը։ 1992 633 Մշակութային

i, ii, iv

7 Trinitylavra.jpg Տրոիցե-Սերգիյան մայրավանք ճարտարապետական համալիր Դաշնային շրջան՝ Կենտրոնական
Դաշնային սուբյեկտ՝ Մոսկվայի մարզ
Քաղաք՝ Սերգիև Պոսադ
15-18-րդ դարեր Սա գործող ուղղափառ եկեղեցու վառ օրինակ է, ունի ամրոցի ուրվագծեր, ինչը լիովին համապատասխանում է նրա կառուցման ժամանակաշրջանին՝ 15-18-րդ դարեր։ Գլխավոր՝ Վերափոխման տաճարում, որը կառուցվել է Մոկովյան նույնանուն տաճարի նման, գտնվում է Բորիս Գոդունովի գերզմանը։ Վանքի գանձերից է հանրահայտ «Երրորդություն» սրբապատկերը, որի հեղինակն է Անդրեյ Ռուբլյովը։ 1993 657 Մշակութային

ii, iv

8 Kolomenskoe Ascension Church only.jpg Համբարձման եկեղեցի Կոլոմենսկոյեում Դաշնային շրջան՝ Կենտրոնական
Դաշնային սուբյեկտ՝ Մոսկվա քաղաք
16-րդ դար Այս եկեղեցին կառուցվել է 1532 թվականին Մոսկվային կից Կոլոմենսկոյե կայսերական կալվածքում՝ ժառանգի՝ ապագա արքա Իվան IV Ահեղի ծնվելու կապակցությամբ։ Համբարձման եկեղեցին մեծ ազդեցություն է ունեցել ռուսական եկեղեցական ճարտարապետության հետագա զարգացման վրա։ 1994 634 Մշակութային

ii

9 Four herous01.JPG Կոմիի կուսական անտառներ Դաշնային շրջան՝ Հյուսիսարևմտյան
Դաշնային սուբյեկտ՝ Կոմի Հանրապետություն
- Համաշխարհային ժառանգության օբյեկտի կազմում, որն ընդգրկում է 3,28 մլն հա տարածք, ներառված են Ուրալի հարթավայրային, լեռնային տունդրաները, ինչպես նաև սկզբնական Բորեալյան անտառների ամենախոշոր զանգվածներից մեկը, որոնք պահպանվել են Եվրոպայում։ Ճահիճների, գետերի, լճերի հսկայական տարածքը, որտեղ աճում են կեչիներ և կաղամախիներ, ուսումնասիրվում և պահպանվում են ավելի քան 50 տարի։ 1995 719 Բնական

vii, ix

10 Шаманка.jpg Բայկալ լիճ Դաշնային շրջան՝ Սիբիրյան
Դաշնային սուբյեկտ՝ Բուրյաթիա и
Իրկուտսկի մարզ
Բայկալ լիճը համարվում է աշխարհի ամենախոր ( 1 642 մ) և ամենահին (25 մլն․) լիճը։ Գտնվում է Սիբիրի հարավ-արևելքում և զբաղեցնում է 3,15 մլն հա տարածք։ Պարունակում է հեղուկ վիճակում գտնվող աշխարհի քաղցրահամ ջրերի 20%-ը։ Լճի ջուրն արտակարգ մաքուր է, և դա հիմնականում պահպանվում է էպիշուրա մանրագույն խեցգետինների շնորհիվ, որոնք սպառում են օրգանական նյութերը՝ մաքրելով լճի ջուրը։ Լիճն ինքնին եզակի էկոհամակարգ է, որի ուսումնասիրությունը մեծ նշանակություն ունի Երկրի վրա կյանքի էվոլյուցիան հասկանալու համար։ 1996 754 Բնական

vii, viii, ix, x

11 Klyuchevskoi.jpg Կամչատկայի հրաբուխներ Դաշնային շրջան՝ Հեռավորարևելյան
Դաշնային սուբյեկտ՝ Կամչատկայի երկրամաս
Սա աշխարհի ամենհետաքրքիր հրաբխային շրջաններից մեկն է, որտեղ կենտրոնացված են մեծ թվով գործող հրաբուխներ, ինչպես նաև բազմաթիվ բնական երևույթներ, որոնք կապված են հրաբուխների հետ։ Համաշխարհային ժառանգության օբյեկտը բաղկացած է 6 առանձին հատվածներից, որոնք արտացոլում են Կամչատկայի առանձնահատկությունները՝ որպես ակտիվ հրաբխային շրջան։ Սառցադաշտերն ու գործող հրաբուխները ձևավորում են բացառիկ գեղատեսիլ և անընդհատ զարգացող լանդշաֆտ։ Տեղանքն առանձնանում է կարևոր կենսաբազմազանությամբ։ Այստեղ կան մեծ քանակությամբ սաղմոնաձկներ, կալաններ և գորշ արջեր։ 1996, 2001 (ընդլայնում) 765 Բնական

vii, viii, ix, x

12 Ukok Plateau 2.jpg Ալթայի Ոսկե լեռներ[8] Դաշնային շրջան՝ Սիբիրյան
Դաշնային սուբյեկտ՝ Ալթայի Հանրապետություն
«Ալթայի լեռները» գլխավոր լեռնային շրջանն է Արևմտյան Սիբիրի հարավում։ Նրանցից սկիզբ են առնում Օբ և Իրտիշ խոշոր գետերը։ Համաշխարհային ժառանգության օբյեկտը ներառում է 3 առանձին շրջաններ՝ Ալթայի արգելոցը, Կատուն բնական արգելոցը և Ուկոկ արահարթը։ Ընդհանուր տարածքը կազմում է 1,64 մլն․ հա ։ Այստեղ է բնակվում բնաջնջման եզրին գտնվող ձյունահովազը։ 1998 768 Բնական

x

13 Rododendron1.jpg Արևմտյան Կովկաս Դաշնային շրջան՝ Հարավային
Դաշնային սուբյեկտ՝ Կրասնոդարի երկրամաս, Ադըղեա և Կարաչայ-Չերքեզիա հանրապետություններ
Դա Եվրոպայի խոշոր լեռնազանգվածներից մեկն է, որտեղ բնությունը դեռևս չի ենթարկվել անտրոպոգեն ազդեցության։ Համաշխարհային ժառանգության օբյեկտի մակերեսը 300 հազ․ հա է։ Տեղակայված է Մեծ Կովկասի արևմուտքում, Սև ծովի ափից հյուսիս-արևելք։ Տեղի ալպյան և ենթալպյան մարգագետիններում բնակվում են միայն վայրի կենդանիներ, իսկ լայն կուսական անտառները ձգվում են ցածր լեռնային շրջաններից մինչև մերձալպյան շրջաններ։Տեղանքն առանձնանում է էոհամակարգի բազմազանությամբ, էնդեմիկ կենդանական և բուսական աշխարհով։ 1999

900 || Բնական ix, x

14 Kazan Kremlin exterior view 08-2016 img1.jpg «Կազանի Կրեմլ» պատմաճարտարապետական համալիր Դաշնային շրջան՝ Մերձվոլգյան
Դաշնային սուբյեկտ՝ Թաթարստան
Քաղաք՝՝ Կազան
16-21-րդ դարեր Կազանյան Կրեմլն իր պատմությունը սկսել է Ոսկե հորդայի և Կազանի խանության պատմության մուսուլմանական ժամանակաշրջանից։ 1552 թվականին գրավվել է Իվան Ահեղի կողմից և այդուհետ դարձել Պովոլժիեի ուղղափառության կենտրոն։ Կրեմլը, որում պահպանվել է հին թաթարական բերդի նախագիծը, դարձել է ուխտավորության կարևոր կենտրոն, և նրանում ներառված են 16-19-րդ դարերի պատմական շինություններ, որոնք կառուցվել են 10-16 դարերի կառույցների ավերակների վրա։ 2000 980 Մշակութային

ii, iii, iv

15 Ferapontovo April 2007 0736.jpg
Ֆերապոնտով վանական համալիր
Դաշնային շրջան՝ Հյուսիսարևմտյան
Դաշնային սուբյեկտ՝ Վոլոգդայի մարզ
Գյուղ՝ Ֆերապոնտովո
15-17-րդ դարեր ֆերապոնտով վանական համալիրը գտնվում է Վոլոգդայի մարզում, Ռուսաստանի հյուսիսային եվրոպական մասում։ Այն 15-18-րդ դարերի բացառիկ լավ պահպանված ուղղափառ կառույցներից մեկն է։ Վանական համալիրի ճարտարապետությունը ինքնատիպ է և ամբողջական։ Աստվածամոր Ծննդյան տաճարում պահպանվել են ֆրեսկոներ, որոնց հեղինակն է Դիոնիսին։ 2000 982 Մշակութային

i, iv

16 Curonian Spit NP 05-2017 img18 aerial view at Epha Dune.jpg Կուրշյան շերտ Դաշնային շրջան՝ Հյուսիսարևմտյան
Դաշնային սուբյեկտ՝ Կալինինգրադի մարզ
Մոտակա քաղաք՝ Զելենոգրադսկ
(Լիտվայի Flag of Lithuania.svg հետ համատեղ)
Մարդու կողմից այս նեղ ավազային թերակզու յուրացումը սկսվել է դեռ նախապատմական ժամանակներից։ Այն ունի 98 կմ երկարություն և 400 մ-4 կմ լայնություն։ Շերտը նաև երնթարկվել է բնական ուժերի՝ քամու և ծովային ալիքների ազդեցությանը։ Այս յուրահատուկ մշակութային լանդշաֆտի պահպանումը առ այսօր հնարավոր է դարձել մարդու էրոզիայի դեմ մշտական պայքարի շնորհիվ (դյուների ամրացում, անտառատունկ)։ 2000 994 Մշակութային

v

17 Rock in Sikhote-Alin.jpg Սիխոտե-Ալին բնական արգելոց Դաշնային շրջան՝ Հեռավորարևելյան դաշնային շրջան (ՌԴ)
Դաշնային սուբյեկտ՝ Պրիմորիեի երկրամաս
Սիխոտե-Ալինի լեռներում աճում են փշատերև և լայնատերև անտառներ, որոնք համարվում են բազմազանության տեսակետից Երկիր մոլորիակի անտառային շերտի ամենահարուստ և ինքնատիպ անտառներից մեկը։ Այս անցումային գոտում, որը գտնվում է մերձարևադարձային և տայգայի հանգույցում հանդիպում են վագրերի, հիմալայան արջերի, գորշ արջերի և լուսանների անսովոր խառնուրդներ։ Տարածքը ձգվում է Սիխոտե-Ալինի բարձր գագաթներից մինչև Ճապոնական ծով և ապաստան է հանդիսանում շատ վտանգված կենդանատեսակների համար՝ ինչպիսին է ամուրյան վագրը։ 2001 766 Բնական

x

18 Вид на озеро Тере-Холь.jpg Ուբսու Նուր ջրավազան Դաշնային շրջան՝ Սիբիրյան
Դաշնային սուբյեկտ՝ Տիվայի Հանրապետություն
(Մոնղոլիայի Flag of Mongolia.svg հետ համատեղ)
Համաշխարհային ժառանգության օբյետը գտնվում է Կենտրոնական Ասիայի բոլոր ստորին խոռոչներից ամենահյուսիսային սահմանում։ Անվանումն առաջացել է լայնածավալ ծանծաղ և չափազանց աղի Ուբսու Նուր լճի անունից։ Այս շրջանում կուտակվում է չվող և ջրային թռչունների մեծ քանակություն։ Օբյեկտը բաղկացած է 12 առանձին հատվածներից, այդ թվում Ռուսաստանում 7-ն են, որոնց մակերեսը կազմում է 258,6 հազ․ հա։ Դրանք ներկայացնում են լանդշաֆտի բոլոր տեսակները, որոնք բնորոշ են Արևելյան Եվրասիային։ Տափաստաններում նշվում է թռչունների մեծ բազմազանություն, իսկ անապատային վայրերում ապրում են փոքր կաթնասունների հազվագյուտ տեսակներ։ Բարձր լեռնային հատվածում կան այնպիսի կենդանիներ, որոնք հազվադեպ են գլոբալ մասշտաբով։ Դրանցից են ձյունահովազը, լեռնային արգալի ոչխարը և սիբիրյան այծը։ 2003 769 Բնական

ix, x

19 Главный вход в цитадель Нарын-Кала.jpg Դերբենդի միջնաբերդ, հին քաղաք և ամրոց Դաշնային շրջան՝ Հյուսիսկովկասյան
Դաշնային սուբյեկտ՝ Դաղստան
6-19-րդ դարեր Հին Դերբենդը գտնվում էր Սասանյան Պարսկաստանի հյուսիսային սահմանին, որն այդ ժամանակ ընդլայնվում էր դեպի արևելք և Կասպից ծովից դեպի արևմուտք։ Հնագույն շինությունները, որոնք կառուցված էին քարից ներառում են 2 պարիսպներ, որոնք զուգահեռաբար գնում են ծովից դեպի լեռներ։ Դերբենդ քաղաքը ձևավորվել է այս երկուսի միջև, և առ այսօր պահպանում է իր միջնադարյան առանձնահատկությունը։ Այն շարունակում էր լինել կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող վայր մինչև 19-րդ դարը։ 2003 1070 Մշակութային

iii, iv

20 503636923ede0.jpg Վրանգելի կղզի Դաշնային շրջան՝ Հեռավորարևելյան
Դաշնային սուբյեկտ՝ Չուկոտկայի ինքնավար շրջան
Համաշխարհային ժառանգության օբյեկտը, որը տեղակայված է Բևեռային շրջագծից այն կողմ, ներառում է Վրանգելի և Հերալդ կղզիները (առաջինի մակերեսը 7,6 հազ․ քառ․ կմ է, իսկ երկրորդինը՝ 11 քառ կմ) հարակից Չուկոտի և Արևելասիբիրական ծովերի հետ միասին։ Քանի որ տվյալ շրջանը չի ընդգրկվել Անթրոպոգենի ժամանակաշրջանում, այստեղ առկա է շատ մեծ կենսաբազմազանություն։ Վրանգելի կղզին հայտնի է ծովացուլերի հսկայական ապաստանով (Արկտիկայի խոշորագույներից մեկը), ինչպես նաև ողջ աշխարհում սպիտակ արջերի մեծ քանակությամբ։ Տեղանքը նաև կարևոր է որպես մոխրագույն կետերի բուծման վայր, որոնք այստեղ են գալիս Կալիֆորնիայի կողմից։ Կղզու վրա իրենց բույնն են հյուսում ավելի քան 50 տեսակ թռչուն, որոնցից շատերը համարվում են հազվագյուտ, կամ բնաջնջման եզրին են։ Կղզու վրա նշված են 400 տեսակ անոթավոր բույսեր, որոնք ավելին են, քան որևէ այլ բևեռային կղզում։ Այստեղ հանդիպող կենդանի օրգանիզմներից մի քանիսը մայրցամաքում լայնորեն տարածված բույսերի և կենդանիների յուրահատուկ կղզային տեսակներ են։ Շուրջ 40 տեսակ բույսեր, միջատներ, թռչուններ և կենդանիներ համարվում են էնդեմիկ։ 2004 1023 Բնական

ix, x

21 Russie - Moscou - Novodevichy 4.jpg Նովոդևիչի վանք Դաշնային շրջան՝ Կենտրոնական
Դաշնային սուբյեկտ՝ Մոսկվա քաղաք
16-17-րդ դարեր Նովոդևիչի վանքը գտնվում է Մոսկվայի հարավ-արևմուտքում։ Կառուցվել է 16-17-րդ դարերի ընթացքում և հանդիսանում է վանական համալիրների շրթայի «օղակներից» մեկը, որը միավորում է քաղաքի պաշտպանական համակարգը։ Կառույցը սերտորեն կապված է Ռուսաստանի քաղաքական, մշակութային և հոգևոր կյանքի հետ, ինչպես նաև Մոսկովյան Կրեմլի հետ։ Այստեղ ամփոփված են արքայական ընտանիքի ներկայացուցիչների, հանրահայտ բոյարների և ազնվականների մարմինները։ Նովոդևիչի վանքը ռուսական ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է, իսկ նրա ինտերիերը, որտեղ պահպանվում են նկարչության արժեքավոր հավաքածուներ և դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ։ Դրանք առանձնանում են հարուստ ձևավորմամբ։ 2004 1097 Մշակութային

i, iv, vi

22 Yaroslavl Church of Elijah the Prophet IMG 0764 1725.jpg Յարոսլավլի պատմական կենտրոն Դաշնային շրջան՝ Կենտրոնական
Դաշնային սուբյեկտ՝ Յարոսլավլի մարզ
Քաղաք՝ Յարոսլավլ
16-20-րդ դարեր Յարոսլավլ պատմական քաղաքը տեղակայված է Մոսկվայից 250 կմ դեպի հյուսիս-արևելք։ Հիմնադրվել է 11-րդ դարում և հետագայում ընդարձակվել է որպես խոշոր արևտրական կենտրոն։ Հայտնի է 17-րդ դարի իր բազմաթիվ եկեղեցիներով և որպես քաղաքաշինության ցայտուն օրինակ, որը 1763 թվականին իրականացվել է ողջ Ռուսաստանում Եկատերինա II կայսրուհու հրամանով։ Չնայած քաղաքում պահպանվել են մի շարք հրաշալի պատմական կառույցներ, սակայն հետագայում այն վերակառուցվել է կլասիցիզմի ոճով՝ հիմնվելով գլխավոր նախագծի վրա։ Պահպանվել է նաև 16-րդ դարի Սպասո-Պրեոբրաժենսկի վանքը, որը հնագույներից մեկն է տեղանքում։ Կառուցվել է 12-րդ դարում նախկին հեթանոսական տաճարի տեղում։ 2005 1170 Մշակութային

ii, iv

23 1.«Z կետ» — Գոգլանդ կղզի։ GoglandZ.jpg
2.«Մյակիպյալյուս»
Ստրուվեի աղեղ (2 կետ) Դաշնային շրջան՝ Հյուսիսարևմտյան դաշնային տարածաշրջան (ՌԴ)
Դաշնային սուբյեկտ՝ Լենինգրադի մարզ
Մոտակա քաղաք՝ Կինգիսեպ
(Նորվեգիայի Flag of Norway.svg, Շվեդիայի Flag of Sweden.svg, Ֆինլանդիայի Flag of Finland.svg, Էստոնիայի Flag of Estonia.svg, Լատվիայի Flag of Latvia.svg, Լիտվիայի Flag of Lithuania.svg, Բելառուսի Flag of Belarus.svg, Մոլդովայի Flag of Moldova.svg, Ուկրաինայի Flag of Ukraine.svg հետ համատեղ)
19-րդ դար «Ստրուվեի աղեղը» գեոդեզիական ցանց է, որը բաղկացած է 265 տրիանգուլյացիոն կետերից, որոնք իրենցից ներկայացնում են հողի վրա տեղադրված երկու մետր բարձրությամբ շինվածք։ Երևակայական ցանցի երկարությունը ձգվում է 2820 կիլոմետր։ Ստրուվեի աղեղը ստեղծվել է Երկիրը բնութագրող մեծությունները, նրա ձևն ու չափերը ճշգրտորեն որոշելու համար։ Շինությունը կրում է ստեղծողի՝ ռուս աստղագետ Վասիլի Ստրուվեի անունը։ Ստրուվեի գեոդեզիական աղեղը չափվել է Ստրուվեի, Դորպատի աստղադիտարանի և Պուլկովոյի աստղադիտարանի (Ստրուվեն այս աստղադիտարանի տնօրենն էր) ներկայացուցիչների կողմից շուրջ քառասուն տարիների ընթացքում՝ 1816 թվականից մինչև 1855 թվականն ընկած ժամանակահատվածը։ Այն սկսվել է Ֆուգլենեսից՝ Նորդկապ հրվանդանից ոչ հեռու, որը Նորվեգիայում է՝ հյուսիսային լայնության 70° 40′11″ զուգահեռականի վրա և ձգվել է մինչև Ստարայա Նեկրասովկա՝ Դանուբի հարևանությամբ՝ հյուսիսային լայնության 45° 20′03″ զուգահեռականի վրա։ Արդյունքում ստացվել է միջօրեականի աղեղ՝ 25° 20′08″ ամպլիտուդով։ Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել է 34 օբյեկտ՝ որոնք տեղակայված են 10 երկրներում (Նորվեգիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Ռուսաստան (Գոգլանդ կամ Հոգլանդ կղզում), Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա (Ռուդ գյուղի տարածք), Ուկրաինա և Բելառուս)։ Դրանք նշված են համապատասխան տեղանքներում տարբեր ձևերով՝ հատուկ կոթողներով, քարե բուրգերով, երկաթե խաչերով և այլն։ 2005 1187 Մշակութային

ii, iii, vi

24 Putorana2. Lama lake..jpg Պուտորանի պետական բնական արգելոց Դաշնային շրջան՝ Սիբիրյան
Դաշնային սուբյեկտ՝ Կրասնոյարսկի երկրամաս
Այս օբյեկտը գտնվում է Կենտրոնական Սիբիրի հյուսիսային մասում, Բևեռային շրջանից 100 կմ հեռավորության վրա։ Այս սարահարթում, որն ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցանկում, պահպանվել է մերձբևեռային և բևեռային էկոհամակարգերի ամբողջական հավաքածու՝ անարատ տայգա, անտառային տունդրա, տունդրա և արկտիկական անապատներ, ինչպես նաև նախաստեղծ լիճ և գետային համակարգեր։ Տեղանքով է անցնում եղջերուների միգրացիան, որն իրենից ներկայացնում է բացառիկ և հազվադեպ երևույթ բնության մեջ։ 2010 1234 Բնական

vii, ix

25 Ленские столбы 2015 (070).JPG Լենայի սյուներ Դաշնային շրջան՝ Հեռավորարևելյան
Դաշնային սուբյեկտ՝ Սախա-Յակուտիայի Հանրապետություն
Մոտակա քաղաք՝ Պոկրովսկ
«Լենայի սյուներ» բնական այգին ձևավորված է հազվագյուտ գեղեցկության ժայռային կազմավորումներով, որոնք հասնում են մինչև 100 մետր։ Տեղակայված են Լենա գետի երկայնքով Սախա-Յակուտիայի կենտրոնական մասում։ Առաջացել է կտրուկ ցամաքային կլիմայի պայմաններում (ձմռան -60 °C մինչև ամռան +40 °C)։ Սյուները միմյանցից առանձնանում են խոշոր ձորերով, որոնք մասամբ լցված են ժայռերի բեկորներով։ Ջրի ներթափանցումը արագացրել է սառեցման գործընթացը և ներգործել է ապարների հողմահարմանը։ Սա էլ հանգեցրել է սյուների արանքներում ձորերի խորացմանը։ Գետի ընթացքը և նրան մոտ լինելը վտանգավոր երևույթ է սյուների համար։ Օբյեկտի տարածքում հանդիպում են կեմբրի ժամանակաշրջանի բազմազան տեսակների մնացորդներ։ 2012 1299 Բնական

viii

26 Булгарское городище 4.JPG Բուլգար պատմաճարտարապետական համալիր Դաշնային շրջան՝ Մերձվոլգյան
Դաշնային սուբյեկտ՝ Թաթարստան
Մոտակա քաղաք՝ Բուլգար
10-15-րդ դարեր 2014 981 Մշակութային

ii, vi

27 Daurian reservate.jpg Դաուրի լանդշաֆտ Դաշնային շրջան՝ Սիբիրյան
Անդրբայկալյան երկրամաս
(Մոնղոլիայի Flag of Mongolia.svg հետ համատեղ)
2017 1448 Բնական

ix, x

28 Успенский собор Свияжск.jpg Սվիյաժսկի Վերափոխման վանք Դաշնային շրջան՝ Մերձվոլգյան
Դաշնային սուբյեկտ՝ Թաթարստան

Մոտակա քաղաք՝ Սվիյաժսկ

16-րդ դարից սկսած 2017 1525 Մշակութային

ii, iv

Ա Chersonesos columns.jpg Խերսոնես ՏավրիկյանSymbol support vote.svg Կողմ[9] Սևաստոպոլ, Ղրիմ Մ․թ․ա 5-րդ դար - 14-րդ դար 2013 1411 Մշակութային

ii, v

Օբյեկտների աշխարհագրական դասավորվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ
Red pog.svg Մշակութային ժառանգություն, Green pog.svg Բնական ժառանգություն

Թեկնածու օբյեկտների նախնական ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակում օբյեկտները դասավորված են նախնական ցանկում դրանք ավելացնելու հերթականությամբ։ Ցանկում նշված են այն օբյեկտները, որոնք Ռուսաստանի կառավարության կողմից առաջարկվել են որպես թեկնածուներ համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար։ Գույնով առանձնացված են այն օբյեկտները, որոնք Ուկրաինայի կառավարությունը առաջարկել է ընդգրկել համաշխարհային ժառանգության թեկնածու օբյեկտների ցանկում, և դրանք գտնվում են Ռուսաստանի կողմից վերահսկվող Ղրիմի թերակղզու տարածքում։

# Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարին Չափանիշներ Իրավիճակ
1 Ingushetia - Targim.jpeg Ասսա-Ջեյրախ պատմամշակութային լանդշաֆտ (Ջեյրախ-Ասսայական պետական պատմաճարտարապետական և բնական թանգարան-արգելոց) Ինգուշեթիայի Հանրապետություն
Դաշնային շրջան՝ Հյուսիսկովկասյան
Մ․թ․ա 5-րդ դար-17-րդ դար 1996 569 Մշակութային 2017 թվականին Ինգուշիայում կազմավորվեց Ջեյրախ-Ասսայական պատմամշակութային լանդշաֆտի գիտական խորհուրդը, որը պետք է զբաղվեր օբյեկտների նախապատրաստմաբ՝ դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար[10]։
2 "Усадьба В.П. Сукачева", фасад здания Картинной галереи.jpg Իրկուտսկի պատմական կենտրոն Մարզ՝ Իրկուտսկի
Դաշնային շրջան՝ Սիբիրյան
19-րդ դարից սկսած 1998 1166 Մշակութային
3 Rostov kremlin2.jpg Ռոստովյան Կրեմլ Քաղաք՝ Ռոստով
Մարզ՝ Յարոսլավլի
Դաշնային շրջան՝ Կենտրոնական
17-րդ դար 1998 1185 Մշակութային

ii, iii, iv, vi

4 Transfiguration Cathedral (Eniseysk).jpg Ենիսեյսկի պատմական կենտրոն Կրասնոյարսկի երկրամաս
Դաշնային շրջան՝ Սիբիրյան
17-րդ դարից սկսած 2000 1460 Մշակութային

ii, iii, iv

5 Troizkiy cathedral (Pskov).jpg Պսկով Մարզ՝ Պսկովի
Դաշնային շրջան՝ Հյուսիսարևմտյան
10-րդ դարից սկսած 2002 1638 Մշակութային

i, ii, iv

Ռուսաստանի Մշակութային նախարարության գրաֆիկում Համաշխարհային ժառանգության ցանկում Պսկով քաղաքի հայտագրումը նախատեսվել էր 2018 թվականին[11]։ Սակայն սույն դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016 թվականի մայիսի[12] և 2017 թվականի նստաշրջանների ժամանակ մերժվեց[13] փաստաթղթերի լիարժեք չլինելու պատճառով։ Ընդ որում չափանիշներից հեռացվեց «i» կետը, որով օբյեկտը համարվում էր որպես մարդկային ստեղծագործ հանճարի գլուխգործոց։

2017 թվականի հունիսին մրցույթ հայտարարվեց փաստաթղթերի հավաքման համար, որի դիմաց վճարվելու էր 2,2 միլիոն ռուբլի[14].

6 Петроглифы Сикачи-Аляна 2.JPG Սիկաչի-Ալյանի ժայռապատկերներ Երկրամաս՝ Խաբարովսկի
Դաշնային շրջան՝ Հեռավոր-արևելյան
- 2003 1787 Մշակութային
7 Остров Беринга.png Կոմանդորյան կղզիներ Մոտակա բնակավայր՝ Նիկոլսկոե
Երկրամաս՝ Կամչատկայի
Դաշնային շրջան՝ Հեռավոր-արևելյան
2005 1997 Բնական

vii, viii, ix, x

8 Побережье Охотского моря. Ольский участок.JPG Մագադանյան արգելոց Մարզ՝ Մագադանի
Դաշնային շրջան՝ Հեռավոր-արևելյան
- 2005 1998 Բնական

vii, viii, ix, x

Օբյեկտի հայտագրումը համաշխարհային ժառանգության ցանկում նախապատրաստվել է (версия 2010 թվականին)։
9 Zapovednik Stolby Krasnojarskij Kraj 03.jpg Կրասնոյարսկի Ստոլբի արգելոց Մոտակա քաղաք՝ Կրասնոյարսկ
Երկրամաս՝ Կրասնոյարսկի
Դաշնային շրջան՝ Սիբիրյան
- 2007 5113 Բնական

vii, viii, ix, x

10 Վասյուգան ճահիճներ Մարզեր՝ Օմսկի, Նովոսիբիրսկի, Տոմսկի
Դաշնային շրջան՝ Սիբիրյան
- 2007 5114 Բնական

vii, viii, ix, x

11 Astrakhan Uspenskii sobor of kreml.jpg «Աստրախանի Կրեմլ» համալիր Քաղաք՝ Աստրախան
Մարզ՝ Աստրախանի
Դաշնային շրջան՝ Հարավային
16-րդ դար 2008 5368 Մշակութային

ii, iii, iv

12 Ilmenzapoved.JPG Իլմենսկի լեռներ Մոտակա քաղաք՝ Միասս
Մարզ՝ Չելյաբինսկի
Դաշնային շրջան՝ Ուրալյան
- 2008 5388 Բնական

vi, vii, viii

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկվելու հայտագրման (տարբերակը նախապատրաստվել է 2010 թվականին).
13 Tanais krep.jpg Տանաիս հնագիտական թանգարան-արգելոց Մոտակա քաղաք՝ Դոնի Ռոստով
Մարզ՝ Ռոստովի
Դաշնային շրջան՝ Հարավային
Մ․ թ․ ա 3-րդ դար-5-րդ դար 2009 5422 Մշակութային

ii, iii, v

14 Река Бикин.jpg Բիկին (կրկնակի հայտագրում՝ Սիխոտե-Ալին բնական արգելոցի ընդլայնում) Երկրամասեր՝ Խաբարովսկի, Պրիմորիեի
Դաշնային շրջան՝ Հեռավորարևելյան
- 2010 5571 Բնական

x

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկվելու փաստաթղթերը նախապատրաստվել են (տարբերակ 2010 թվականին)։ 2017 թվականին հայտագրումը ճանաչվել է որպես ամբողջական, և 2018 թվականի ամռանը Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 42-րդ նստաշրջանում կվերանայվի[15]։
15 Капова пещера.jpg Բաշկիրսկի Ուրալ համալիր Բաշկորտոստան հանրապետություն
Դաշնային շրջան՝ Մերձվոլգյան
- 2012 5666 Բնական-մշակութային

i, iii, v, vi, viii, x

16 Lake Kenozero.jpg Կենոզերսկի ազգային պարկ Մարզ՝ Արխանգելսկի
Դաշնային շրջան՝ Հյուսիս-արևմտյան
- 2014 5922 Բնական-մշակութային

iii, iv, v, vi, vii

17 Four herous01.JPG Կոմիի կուսական անտառներ
(կրկնակի հայտագրում՝ օբյեկտի սահմանները հստակեցնելու և ընդլայնելու նպատակով)
Կոմի Հանրապետություն
Դաշնային շրջան՝ Հյուսիս-արևմտյան
- 2014 5925 Բնական

vii, ix

Օբյեկտը պետք է ներկայացված լիներ քննարկման 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 40-րդ նստաշրջանին, սակայն Ռուսաստանը դիմումը ետ է վերցրել Բնության պահպանության միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդատվական մարմնի) հանձնարարականի հիման վրա։
18 Rododendron1.jpg Արևմտյան Կովկաս
(կրկնակի հայտագրում՝ օբյեկտի սահմանները հստակեցնելու և ընդլայնելու նպատակով)
Երկրամաս՝ Կրասնոդարի
Ադըղեա, Կարաչայ-Չերքեզիա հանրապետություններ
Դաշնային շրջան՝ Հարավային
- 2014 5926 Բնական

ix, x

Օբյեկտը պետք է ներկայացված լիներ քննարկման 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 40-րդ նստաշրջանին, սակայն Ռուսաստանը դիմումը ետ է վերցրել Բնության պահպանության միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդատվական մարմնի) հանձնարարականի հիման վրա։
19 Ստալինգրադի ճակատամարտին նվիրված հուշարձան Մամաև Կուրգան բարձունքի վրա Քաղաք՝ Վոլգոգրադ
Մարզ՝ Վոլգոգրադի
Դաշնային շրջան՝ Հարավային
1959-1967 թթ 2014 5936 Մշակութային

i, iv, vi

20 Оглахты 13.JPG Օգլախտի լեռնաշղթա Մոտակա քաղաք՝ Չեռնոգորսկ
Խակասիա հանրապետություն
Դաշնային շրջան՝ Սիբիրի
- 2016 6165 Բնական-մշակութային

i, iii, vi, x

21 View on Gorokhovets town.JPG Գորոխովեցի պատմական կենտրոն Մարզ՝ Վլադիմիրի
Դաշնային շրջան՝ Կենտրոնական
12-20-րդ դարեր 2017 6202 Մշակութային

ii, iv

Ա Bakhchysarai 04-14 img15 Palace Grand Mosque.jpg Խանական պալատ Բախչիսարայում [16] Ղրիմ 16-րդ դար 2003
2012
1820
5774
i, ii, iii, v, vi
Բ Genova kindlus.Sudak.Krimm.jpg Ջենովական ամրոց Սուդակում[17] Ղրիմ 6-րդ - 16-րդ դար 2007
2010
5117
5575
ii, iv, v
Գ Simeiz VLBI Station (2005-09-287).jpg Ղրիմի աստղադիտարան[18] Ղրիմ 1945 2008 5267 ii, iv, vi
Դ Theodosia castle.JPG
Chembalo-obru4i.jpg
Ջենովայի գաղութներ[19] Սուդակի[20], Թեոդոսիայի և Բալակլավայի Ջենովական ամրոցներ Ղրիմ
Սևաստոպոլ
13-րդ - 15-րդ դար 2010 5575 ii, iv
Ե Mangup-Monastery.jpg
Eski-Keremen.jpg
Ղրիմական Գոթիայի «Քարանձավային բնակավայր» մշակութային լանդշաֆտ Ղրիմ 5-րդ դար
6-րդ դար
2012 5773 iii, v, vi, vii
Զ Chufut Kale1.jpg Չուֆուտ-Կալե[21] Ղրիմ 5-րդ դար - 6-րդ դար 2012 5774 ii, iii, v, vi

Օբյեկտների աշխարհագրական դասավորվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեկնածու օբյեկտների տեղադրություն
Red pog.svg Մշակութային ժառանգություն, Green pog.svg Բնական, Red-green dot.svg Խառը
Թեկնածու օբյեկտներ, որոնք ներառված են ցանկում, և նրանք գտնվում են Ղրիմում

Red pog.svg Մշակութային ժառանգություն; Red-green dot.svg Խառը

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. UNESCO World Heritage Centre։ «http://whc.unesco.org/en/list/stat#d1» (անգլերեն)։ whc.unesco.org։ Վերցված է 2016-04-16 
  2. «Российские природные объекты, включенные в Список всемирного наследия ЮНЕСКО, Предварительный список, и перспективные для включения»։ www.nhpfund.ru։ Վերցված է 2016-04-16 
  3. Объекты всемирного наследия ЮНЕСКО в России // Россiя. Наследие. 18.04.2016
  4. Митрофанова: позиции России признаются в ЮНЕСКО на должном уровне // РИА Новости, 20.11.2014
  5. «Tentative» (անգլերեն)։ UNESCO World Heritage Centre։ Արխիվացված օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 23 сентября 2011 
  6. «The States Parties - Russian Federation»։ unesco.org։ Արխիվացված օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 23 сентября 2011 
  7. Соловецкий монастырь также был признан одним из 80 чудес света по версии телеканала BBC
  8. Первоначально объект был заявлен как «Истоки Великой Оби»
  9. На сайте "Эха Москвы" перепечатана статья блогера по теме охраны всемирного наследия в России Archived 2019-09-11 at the Wayback Machine. // Постоянное представительство РФ при ЮНЕСКО — «В Список всемирного наследия ЮНЕСКО на сегодняшний день включены 27 российских объектов всемирного наследия (включая крымский "Херсонес Таврический"), из которых культурных памятников — 17.»
  10. http://nazaccent.ru/content/23930-ingushskie-rodovye-bashni-v-dzhejrah-assa-vnesut.html
  11. «ЮНЕСКО рассмотрит вопрос о включении Пскова в список объектов всемирного наследия в 2018 году : Псковская Лента Новостей / ПЛН»։ pln-pskov.ru։ Վերցված է 2016-03-11 
  12. «List of nominations received by 1 February 2016 and for examination by the World Heritage Committee at its 41st session (2017)»։ pln-pskov.ru։ Վերցված է 2016-09-12 
  13. «List of nominations received by 1 February 2017 and for examination by the World Heritage Committee at its 42nd session (2017)»։ Վերցված է 2017-07-13 
  14. «Объявлен конкурс на доработку номинационного досье «Памятники Древнего Пскова»»։ Վերցված է 2017-07-13 
  15. «Номинация «Долина реки Бикин» признана «комплектной»»»։ www.nhpfund.ru։ Վերցված է 2017-07-10 
  16. Повторно номинирован вместе с Чуфут-Кале в рамках объекта «Исторические окрестности столицы крымских ханов в Бахчисарае»
  17. Повторно номинирован вместе со остальными генуэзскими колониями в рамках объекта «Торговые пути и укрепления на генуэзских торговых путях. От Средиземного до Чёрного морей»
  18. Номинирован совместно с Николаевской, Киевской и Одесской астрономической обсерваторией в рамках объекта «Астрономические обсерватории Украины»
  19. В рамках единого объекта «Торговые пути и укрепления на генуэзских торговых путях. От Средиземного до Чёрного морей»
  20. Повторная номинация Судакской крепости
  21. Номинирован совместно с Ханским дворецом в Бахчисарае в рамках объекта «Исторические окрестности столицы крымских ханов в Бахчисарае»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]