Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն ռուս.՝ Организация Договора о коллективной безопасности | |
---|---|
![]() | |
Տեսակ | Ռազմաքաղաքական դաշինք և միջազգային կազմակերպություն |
Հապավում | ОДКБ, CSTO, OTSC, OTSC, OVKS, ΟΣΣΑ, KGAÖ, ОДКБ, OTSC, KXShT, KTMT, ODKB[1], PPKK և ҰҚШҰ |
Հիմնադրված | մայիսի 15, 1992 |
Գլխադասային գրասենյակ | Մոսկվա, Ռուսաստան և Բասմաննի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, Ռուսաստան |
Պաշտ. լեզու(ներ) | ռուսերեն |
Կայք | odkb-csto.org |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ), երբեմն՝ «Տաշքենդի պակտ»[2][3][4], «Տաշքենդի համաձայնագիր»[2], տարածաշրջանային միջազգային կազմակերպություն[5], որի գործունեության հռչակված նպատակներն են հանդիսանում «խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդումը, հավաքական պաշտպանության վրա հիմնված անդամ երկրների անկախության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ապահովումը»[6]։
ՀԱՊԿ-ի ստեղծման օրը համարվում է 1992 թվականի մայիսի 15-ը, երբ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջնորդները ստորագրեցին հավաքական անվտանգության պայմանագիր[7]։ 1993 թվականին ՀԱՊԿ-ին միացան Ադրբեջանը, Բելառուսը և Վրաստանը։ Հետագայում Ադրբեջանը, Վրաստանը և Ուզբեկստանը լքեցին կազմակերպության շարքերը։ 1994 թվականին պայմանագրի ուժի մեջ մտնելու պահին ՀԱՊԿ-ի անդամ էր 9 պետություն, այս պահին՝ 6։ Կազմակերպության բարձրագույն մարմինը հավաքական անվտանգության խորհուրդն է, որը նշանակում է կազմակերպության գլխավոր քարտուղար[8]։
ՀԱՊԿ անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկա կազմը․
Պետություն | Միանալու ամսաթիվը |
---|---|
![]() |
մայիսի 15, 1992 |
![]() |
դեկտեմբերի 31, 1993 |
![]() |
մայիսի 15, 1992 |
![]() |
մայիսի 15, 1992 |
![]() |
մայիսի 15, 1992 |
![]() |
մայիսի 15, 1992 |
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովին մասնակցած պետություններ․
Նախկին անդամներ։
Ադրբեջան (1993 թ․ սեպտեմբերի 24-ից 1999 թ․ ապրիլի 2)
Վրաստան (1993 թ․ սեպտեմբերի 24-ից 1999 թ․ ապրիլի 2)
Ուզբեկստան (1993 թ․ սեպտեմբերի 24-ից 1999 թ․ ապրիլի 2, 2006 թ․ օգոստոսի 16-ից 2012 թ․ դեկտեմբերի 19)[11]
2020 թվականի Հոկտեմբերի 1-ին, ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ, ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների։
2021 թվականի մայիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Հայ-ադրբեջանական սահմանը և ներխուժել ՀՀ տարածք՝ որոշ հատվածներում առաջ գալով 3 կմ[12]։ Իրավիճակի կապակցությամբ Հայաստանը մայիսի 13-ին հայտարարել, իսկ մայիսի 14-ին՝ պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ, սակայն վերջինիս անարդյունավետ գործելակերպը քննադատության մեծ ալիքի արժանացավ հայ շրջանակներում՝ կասկածներ և մտահոգություններ հարուցելով Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամության նպատակահարմարության շուրջ[13][14]։
ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ | Հանդիպման վայր | |
---|---|---|
1 | մայիսի 15, 1992 | ![]() |
2 | հուլիսի 6, 1992 | ![]() |
3 | դեկտեմբերի 24, 1993 | ![]() |
4 | փետրվարի 10, 1994 | ![]() |
5 | մայիսի 25, 1995 | ![]() |
6 | նոյեմբերի 3, 1995 | ![]() |
7 | մայիսի 17, 1996 | ![]() |
8 | մարտի 28, 1997 | ![]() |
9 | մարտի 5, 1998 | ![]() |
10 | ապրիլի 2, 1999 | ![]() |
11 | հունիսի 29, 2000 | ![]() |
12 | մայիսի 25, 2001 | ![]() |
13 | մայիսի 12, 2002 | ![]() |
14 | ապրիլի 28, 2003 | ![]() |
15 | հունիսի 18, 2004 | ![]() |
16 | հունիսի 23, 2005 | ![]() |
17 | հունիսի 23, 2006 | ![]() |
18 | հոկտեմբերի 6, 2007 | ![]() |
19 | սեպտեմբերի 5, 2008 | ![]() |
20 | փետրվարի 4, 2009 | ![]() |
21 | հունիսի 15, 2009 | ![]() |
22 | դեկտեմբերի 10, 2010 | ![]() |
23 | օգոստոսի 12, 2011 | ![]() |
24 | մայիսի 15, 2012 | ![]() |
25 | սեպտեմբերի 23, 2013 | ![]() |
26 | մայիսի 8, 2014 | ![]() |
27 | դեկտեմբերի 23, 2014 | ![]() |
28 | սեպտեմբերի 15, 2015 | ![]() |
29 | հոկտեմբերի 14, 2016 | ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.idnes.cz/zpravy/zahranicni/almaty-kazachstan-strelba-tanky-protesty.A220106_060303_zahranicni_bur
- ↑ 2,0 2,1 The Prospects of a New Cold War? Towards the Consolidation of the Russian-led CSTO Military Alliance // Global Research, 08.05.2009
- ↑ От объединенной оппозиции требуют определиться: НАТО или ОДКБ // УНИАН, 01.06.2012
- ↑ Ташкент меняет союзников // Зеркало недели, 06.07.2012
- ↑ Ст. 1 Устава ОДКБ
- ↑ Ст. 3 Устава ОДКБ
- ↑ Организация Договора о коллективной безопасности (ОДКБ), справка // РИА Новости
- ↑ Структура ОДКБ
- ↑ 9,0 9,1 Афганистан и Сербия стали наблюдателями при ПА ОДКБ — РИА Новости, 11.04.2013
- ↑ 10,0 10,1 Нарышкин: Иран мог бы стать наблюдателем в Парламентской ассамблее ОДКБ // ТАСС, 06.11.2014
- ↑ Ուզբեկստան второй раз выходит из ОДКБ // РИА Новости, 28.06.2012
- ↑ Հարությունյան Սարգիս (մայիսի 13, 2021)։ «Ադրբեջանական զինուժը մի քանի ուղղություններով խախտել է Հայաստանի սահմանը․ ՊՆ»։ Ազատություն
- ↑ Միրզոյան Արմեն (մայիսի 13, 2021)։ «ՀԱՊԿ-ն հայտարարություն է տարածել Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ»։ Ազատություն։ Վերցված է մայիսի 18, 2021
- ↑ «ՀԱՊԿ-ի ու ՌԴ հետ դաշինքի արդյունավետությունը ստուգվում է Սյունիքում»։ aravot.am։ «Առավոտ»։ Վերցված է մայիսի 18, 2021
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|