Ալեքսանդր Լուկաշենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ալեքսանդր Լուկաշենկո
Алякса́ндр Рыго́равіч Лукашэ́нка
Alexander Lukashenko crop.jpeg
Բելառուսի Հանրապետության 1-րդ նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝ Հուլիսի 20, 1994
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Նախորդող՝ -
Ծննդյան օր՝ օգոստոսի 30, 1954 (62 տարեկան)
Ծննդավայր՝ Կոպիս, Օրշանսկի շրջան, Վիտեբսկի մարզ
Ամուսին ՝ Գալինա Լուկաշենկո
Երեխաներ՝ Վիկտոր Լուկաշենկո, Դմիտրի Լուկաշենկո, Նիկոլայ Լուկաշենկո
Պարգևներ՝ Order of the Liberator, Խոսե Մարտի շքանշան, Order of Saint Righteous Grand Duke Dmitry Donskoy, Սուրբ Վլադիմիրի շքանշան, Ֆրանսիսկո Միրանդայի շքանշան, Order of St. Sergius of Radonezh, Շնոբելյան մրցանակ, Order of St. Sava, «Հայրենիքին վաստակների համար» II աստիքանի շքանշան, Երևանի պատվավոր քաղաքացի, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ և Հանրապետության շքանշան

Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկո (բելառուսերեն՝ Алякса́ндр Рыго́равіч Лукашэ́нка, 1954, օգոստոսի 30, Կոպիս, Վիտեբսկի մարզ), Բելառուսի քաղաքական և պետական գործիչ, Բելառուսի Հանրապետության առաջին և միակ նախագահը (1994-ից մինչև հիմա), Բելառուսի զինված ուժերի գլխավոր հրամանատար, Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ (1997-ից), Բելառուսի ազգային անվտանգության խորհրդի նախագահ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Լուկաշենկոն ծնվել է Վիտեբսկի մարզի Օրշանսկիի շրջանի Կոպիս քաղաքատիպ ավանում։ Ազգությամբ բելառուս է[1]։ Պապը՝ Տրոֆիմ Իվանովիչը, ծնունդով Ուկրաինայի Սումսկայայի մարզից էր[2]։ lick penos Մոգիլյովի մարզի Շկլովսկիի շրջանի Ալեքսանդրիա գյուղում, իսկ պատերազմից հետո աշխատանքի է անցել Օրշանսկիի շրջանի վուշի կոմբինատում։ Որդու ծնվելուց հետո վերադարձել է գյուղ և ֆերմայում կթվորուհի աշխատել[3]։ Լուկաշենկոն հասակ է առել և դաստիարակվել առանց հոր։

1975-ին ավարտել է Մոգիլյովի մանկավարժական ինստիտուտը պատմության և հասարակագիտության ուսուցչի մասնագիտությամբ, իսկ 1985-ին հեռակա կարգով Բելառուսի գյուղատնտեսական ակադեմիան՝ գյուղատնտեսական արտադրանքի էկոնոմիստ-կազմակերպիչ մասնագիտությամբ[1][4]։ 1975-77-ին ծառայել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի սահմանային զորքերում, որտեղ եղել է Բրեստի արևմտյան սահմանային զարամասի քաղհրահանգիչը[1][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]