Վասիլ Բիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլ Բիկով
բելառուս․՝ Васіль Быкаў
Vasil Bykov (cropped).jpg
Ծնվել էհունիսի 19, 1924(1924-06-19)[1][2][3][…]
ԾննդավայրByčki, Kublicki Sieĺsaviet, Բելառուս[4]
Վախճանվել էհունիսի 22, 2003(2003-06-22)[2] (79 տարեկան)
Վախճանի վայրBarawlyany, Baraŭlianski Sieĺsaviet, Minsk District, Մինսկի մարզ, Բելառուս
ԳերեզմանԱրևելյան գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, սցենարիստ, լրագրող և քաղաքական գործիչ
Լեզուբելառուսերեն և ռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Belarus (1995–2012).svg Բելառուս[5]
ԿրթությունՎիտեբսկի գեղարվեստական ուսումնարան
Ժանրերվիպակ, պատմվածք, հրապարակախոսություն և էսսե
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Q24229207?
Պարգևներ
Изображение автографа
Commons-logo.svg Vasil Bykaŭ Վիքիպահեստում

Վասիլ Բիկով (բելառուս․՝ Васіль Уладзіміравіч Быкаў, հունիսի 19, 1924(1924-06-19)[1][2][3][…], Byčki, Kublicki Sieĺsaviet, Բելառուս[4] - հունիսի 22, 2003(2003-06-22)[2], Barawlyany, Baraŭlianski Sieĺsaviet, Minsk District, Մինսկի մարզ, Բելառուս[6][7]), բելառուս և խորհրդային գրող, հասարակական գործիչ, ԲՍՍՀ 9-11-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ։

Արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոս (1984) և Բելառուսի ժողովրդական գրող (1980) կոչումներին։ Լենինյան (1986), ԽՍՀՄ Պետական (1974) և Բելառուսի ԽՍՀ պետական (1978) մրցանակների դափնեկիր է։

Ստեղծագործությունների մեծ մասը պատմվածքներ են, որոնց գործողությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի տարիներին և որոնցում ցուցադրվում է մարդու բարոյական ընտրությունը կյանքի ամենադրամատիկ պահերին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլ Բիկովը ծնվել է 1924 թվականի հունիսի 19-ին, Վիտեբսկի մարզի Ուշաչսկի շրջանի Բիչկի գյուղում՝ գյուղացիական ընտանիքում։ Մանկուց տարվել է նկարչությամբ։ Ավարտել է Կուբլիչի գյուղի դպրոցի 8-րդ դասարանը, այնուհետև սովորել է Վիտեբսկի գեղարվեստի ուսումնարանի քանդակագործական բաժնում (1939-1940), որը թողել է կրթաթոշակների չեղարկման պատճառով[8], և ֆաբրիկագործարանային ուսուցման դպրոցում (մինչև 1941 թվականի մայիս)։ 1941 թվականի հունիսին էքստեռն քննություններ է հանձնել 10-րդ դասարանի համար։

Պատերազմը վրա է հասել Վասիլին Ուկրաինայում, որտեղ մասնակցել է պաշտպանական աշխատանքներին։ Բելգորոդում նահանջի ժամանակ հետ է մնացել իր շարասյունից և ձերբակալվել։ Բիկովին քիչ է մնացել գնդակահարեին որպես գերմանացի լրտեսի[9] ։ 1941-1942 թվականների ձմռանն ապրել է Սալտիկովկայում և Սարատովի մարզի Ատկարսկ քաղաքում, սովորել է երկաթուղային դպրոցում։

1942 թվականի ամռանը զորակոչվել է բանակ, ավարտել է Սարատովի հետևակային ուսումնարանը։ 1943 թվականի աշնանը ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում։ Մասնակցել է Կրիվոյ Ռոգ, Ալեքսանդրիա և Զնամենկա քաղաքների համար մղվող մարտերին։ Կիրովոգրադի գործողության ժամանակ վնասվածքներ է ստացել ոտքի և որովայնի շրջանում (սխալմամբ արձանագրվել է որպես զոհ)․ վիրավորվելուց հետո տեղի ունեցած իրադարձությունները հիմք են դարձել «Մահացածներին ցավոտ չէ» վիպակի համար։ 1944 թվականի սկզբին երեք ամիս գտնվել է հոսպիտալում։ Այնուհետև մասնակցել է Յասկո-Կիշնևյան օպերացիային, Ռումինիայի ազատագրմանը։ Գործող բանակի հետ անցել է Բուլղարիայով, Հունգարիայով, Հարավսլավիայով, Ավստրիայով․ եղել է ավագ լեյտենանտ, դասակի, ապա բանակային հրետանու հրամանատար։ «Երկար ճանապարհ դեպի տուն» (2003) պատերազմի մասին հիշողությունների գրքում վերհիշել է այսպես․

Aquote1.png Կանխազգում եմ նվիրական հարց վախի մասին. «Արդյո՞ք վախենում էի»։ Իհարկե, վախենում էի, և միգուցե երբեմն վախկոտ էի։ Բայց վախերը պատերազմում շատ են, և նրանք բոլորը տարբեր են։ Վախ գերմանացիների հանդեպ, որ կարող էին գերեվարել, գնդակահարել, վախ կրակի, հատկապես հրետանու կամ ռմբակոծության պատճառով։ Եթե ​​պայթյունը մոտակայքում է, թվում է, որ մարմինն ինքը՝ առանց բանականության մասնակցության, պատրաստ է հազար կտոր լինել վայրի տանջանքներից։ Բայց կար նաև վախ, որը գալիս էր թիկունքից՝ իշխանությունից, բոլոր այն պատժիչ մարմիններից, որոնք պատերազմում ոչ պակաս էին, քան խաղաղ ժամանակներում։ Նույնիսկ ավելին[9]։ Aquote2.png

Զորացրվելուց հետո ապրել է Գրոդնոյում (1947 թվականից)։ Սկսել է հրատարակել 1947 թվականից, աշխատել է արհեստանոցում, «Գրոդնենսկայա պրավդա» տարածաշրջանային թերթի խմբագրությունում (մինչև 1949 թվականը)։ 1949-1955 թվականներին կրկին ծառայել է խորհրդային բանակում, 1955 թվականին վերջնականապես զորացրվել է մայորի կոչումով։ 1955-1972 թվականներին նորից աշխատել է «Գրոդենսկայա պրավդա» թերթում։ 1959 թվականից ԽՍՀՄ Գրողների միության անդամ է։ 1972-1978 թվականներին եղել է Բելառուսական ԽՍՀ Գրողների միության Գրոդնոյի մասնաճյուղի քարտուղարը։ Բիկովը եղել է Սոլժեցինին ու Սախարովին նամակ ուղղած խորհրդային գրողներից մեկը, բայց հետագայում հերքել է իր մասնակցությունը այդ նամակին։

1978 թվականին տեղափոխվել է Մինսկ։ Ընտրվել է Բելառուսական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր 1978-1989 թվականներին։

1988 թվականին դարձել է Բելառուսական ժողովրդական ճակատի հիմնադիրներից մեկը։ 1988 թվականին եղել է Կուրապատիում խորհրդային հանցագործությունների քննության պետական ​​հանձնաժողովի անդամ[10]։ 1989 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, դարձել միջտարածաշրջանային պատգամավորական խմբի անդամ։ Եղել է բելառուսական PEN ակումբի նախագահ։ 1994 թվականի նախագահական ընտրություններում դարձել է Զենոն Պոզնյակի վստահելի անձը[11]։ Քննարկելով Պոզնյակի պարտությունը ընտրություններում՝ գրել է, որ 20-րդ դարի վերջին բելառուսական ժողովուրդը «մտահոգված էր ոչ այնքան վերակենդանացման, այլ գոյատևման խնդրով»։ Ալեքսանդր Լուկաշենկոյին բնութագրել է որպես «սովխոզի ամբարտավան, պրագմատիկ տնօրեն, որի գաղափարներն այնքան պարզ էին, որքան կովի բառաչը»։ «Ուշադրություն չդարձնելով ազգային սկզբունքներին՝ Լուկաշենկոն շտապել է Ռուսաստան, առաջին հերթին իր համար աջակցություն ստանալու համար, ինչպես նաև հաց, բենզին, գազ, առանց որի հնարավոր չէր ոչ միայն «վերակենդանանալ», այլև ձմեռը գոյատևել մինչև գարուն»[12]։

1996 թվականի մարտի 24-ին` Ռուսաստանի և Բելառուսի առաջին ինտեգրման պայմանագրի ստորագրման նախօրեին, գլխավորել է հանրահավաքի կազմկոմիտեն։ Հանրահավաքը դարձել է «Մինսկի գարնան» մասը։ Հանրահավաքի կազմակերպիչը եղել Բելառուսի ժողովրդական ճակատը[13]։

1997 թվականի վերջից ապրել է արտերկրում՝ լինելով քաղաքական վտարանդի. նախ՝ Ֆինլանդիայի PEN ակումբի հրավերով ապրել է Հելսինկիի մերձակայքում, ապա, հրավեր ստանալով Գերմանիայի PEN կենտրոնից, տեղափոխվել է Գերմանիա, այնուհետև՝ Չեխիա։ Հայրենիք է վերադարձել միայն իր մահից մեկ ամիս առաջ։ Բազմիցս քննադատել է Ալեքսանդր Լուկաշենկոյին. կարծում էր, որ Բելառուսի համար նախընտրելի է դաշինք ունենալ ոչ թե Ռուսաստանի, այլ Արևմուտքի հետ։

Մահ և հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինսկի Արևելյան գերեզմանատանը Վ. Բիկովի գերեզմանը:

Վասիլ Բիկովը մահացել է 2003 թվականի հունիսի 22-ին՝ Մինսկի մոտակայքում գտնվող Բորովլյան քաղաքի ուռուցքաբանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, ստամոքսի չարորակ ուռուցքից, 20:30 րոպեին[14]։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել հունիսի 25-ին, գրականագետի մայրաքաղաքային տանը, որտեղ գրողը հուղարկավորվել է Հույն Կաթոլիկ եկեղեցու ծիսակատարության համաձայն, ընդ որում՝ դագաղը ծածկված է եղել սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշով։ Հուղարկավորության արարողությունից հետո հուղարկավորության թափորը, որի մասնակիցների թիվը կազմում էր մոտ 40 հազար մարդ[15], շարժվել է դեպի այն ժամանակվա Ֆրանցիսկ Սկարինա պողոտան (այսօր՝ Անկախության պողոտա) դեպի Արևելյան գերեզմանատուն, որտեղ Բիկովը թաղված է «Հայտնի ծառուղում»։ Հուղարկավորությանը ժամանած բազմաթիվ պատվիրակությունների թվում կային հայտնի ռուս գրողներ, այդ թվում՝ Յուրի Չեռնիչենկոն, Վալենտին Օսկոտսկին, Ռիմա Կազակովան[16].

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հուղարկավորության ժամանակ չի եղել. աշխատանքային այց է կատարել Գոմելի մարզ։ Այնուամենայնիվ, պետության ղեկավարի անունից ծաղկեպսակ է դրվել ժողովրդական գրողի շիրիմին, սակայն ծաղկեպսակի վրայից կտրվել է «նախագահ» բառը[17]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Բիկովը հայտնի է դարձել «Երրորդ հրթիռ» (1961) վիպակի շնորհիվ։ 60-ական թվականներին հրատարակվել են նաև աշխարհահռչակ դարձած «Ալպիական բալլադ», «Մահացածներին ցավոտ չէ» վեպերը, 70-ական թվականներին՝ «Սոտնիկով», «Կոթող», «Ապրել մինչև լուսաբաց», «Գնալ և չվերադառնալ» վեպերը։

«Շուրջկալ» վիպակը հրատարակվել է 1990 թվականին, «Նոր աշխարհ» հանդեսում։

Իր ստեղծագործությունների մեծ մասը Վասիլ Բիկովը գրել է բելառուսերեն, նրանցից շատերն ինքն է թարգմանել ռուսերեն։ Վասիլ Բիկովի երկլեզու ստեղծագործության խնդրին է նվիրված Ալեքսեյ Վոստրովի «Երկու լեզուների սահմանին։ Վասիլ Բիկով» հոդվածը, որը տպագրվել է «Գրականության հարցեր» ամսագրում (թարգմանվել է չինարեն)[18]։

Վասիլ Բիկովի գրական աշխատանքները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով, սակայն թարգմանության սկզբնաղբյուրն առավել հաճախ դարձել է ռուսալեզու տարբերակը, թեև հեղինակի համար միշտ առաջնային է եղել հայրենի բելառուսական տարբերակը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություններ, սցենարներ, հոդվածներ, հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կյանքի ճանապարհին» (բելառուս․՝ «На сцяжыне жыцця», 1958 ) - պատմվածք
  • «Ճեպափոստ» (բելառուս․՝ «Эстафета», 1959 ) - պատմվածք
  • «Զորահրամանատար» (բելառուս․՝ «Палкаводзец», 1960 ) - պատմվածք
  • «Քայլ ձիով» (բելառուս․՝ «Ход канём», 1960 ) - պատմվածքների ժողովածու
  • «Ռազմաճակատային էջ» (բելառուս․՝ «Франтавая старонка», 1960 ) - պատմվածք
  • «Մեր ժողովուրդը» (բելառուս․՝ «Свае людзі», 1966 ) - պատմվածք
  • «Արևածագին» (բելառուս․՝ «На ўзыходзе сонца», 1975 ) - ֆիլմերի սցենարներ
  • «Խաչերի վրա» (բելառուս․՝ «На крыжах», 1992 ) - հոդվածների և հարցազրույցների ժողովածու
  • «Խաչի ճանապարհը» (բելառուս․՝ «Крыжовы шлях», 1998 ) - հոդվածների և հարցազրույցների ժողովածու
  • «Հետևակներ» (բելառուս․՝ «Пахаджане», 1999 ) - պատմվածքների ժողովածու
  • «Դեպի տուն երկար ճանապարհը» (բելառուս․՝ «Доўгая дарога дадому», 2002 ) - ինքնակենսագրություն

Էկրանավորումներ և բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երրորդ հրթիռ» (1963) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Ալպյան բալլադ» (1966) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Թակարդ» (1966), կարճամետրաժ - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Հաջողություն եմ ցանկանում» (1968), կարճամետրաժ - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Պատերազմի երկար վերստերը» (1975), 3 սերիա․
    • «Կռունկի ճիչ» - համանուն պատմվածքի հիման վրա
    • «Հարձակում շարժման վրա» - համանուն պատմվածքի հիման վրա
    • «Արևածագին» - համանուն կինոցենարի հիման վրա
  • «Գոյատևել մինչև լուսաբացը» (1975) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Գայլի ոհմակ» (1975) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Կոթող» (1976) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Ծագում» (1976) - «Սոտնիկով» պատմվածքի հիման վրա
  • «Ֆրուզա» (1981) - «Կյանքի ճանապարհին» պատմվածքի հիման վրա
  • «Պատերազմի բեկորներ» (1985) - «Կրուգլյանսկի կամուրջ» և «Երրորդ հրթիռ» պատմվածքների հիման վրա
  • «Փորձանքի նշան» (1985) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Կրուգլյանսկի կամուրջ» (1989) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Մի գիշեր» (1989) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Նրա գումարտակը» (1989), 2 սերիա - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Սրարշավ» (1990) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Մշուշում» (1992) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Գնալ և չվերադառնալ» (1992) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Սև սառույցների վրա» (1995) - «Սև սառույցների վրա» և «Ավարտից առաջ» պատմվածքների հիման վրա
  • «Արտացոլանք» (2003), կարճամետրաժ - «Մի գիշեր» պատմվածքի հիման վրա
  • «Դատապարտված պատերազմի» (2008) - «Գնալ և չվերադառնալ» պատմվածքների հիման վրա
  • «Դիմակայություն» (2008), կարճամետրաժ - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Բլինջ» (2011) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Մշուշում» (2012) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Լեյտենանտ» (2015) - «Գոյատևել մինչև լուսաբաց» և «Ռազմաճակատային էջ» պատմվածքների հիման վրա
  • «Դեղին ավազ» (2017) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Ժողովրդական վրիժառուներ» (2019) - համանուն պատմվածքի հիման վրա

Երաժշտական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ալպյան բալլադ»-ի բալետ (1967, կոմպոզիտոր` Եվգենի Գլեբով, համանուն պատմվածքի հիման վրա)
  • «Կյանքի ուղին» օպերա (1980, կոմպոզիտոր` Հենրիխ Վագներ, «Գայլի ոհմակ» պատմվածքի հիման վրա)

Ռադիո ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ալպյան բալլադ» (1964 ) - համանուն պատմվածքի հիման վրա (բելառուսերեն)
  • «Թակարդ» (1965 ) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Կոթող» (1974 ) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Զոսյա» (1980 ) - «Գնալ և չվերադառնալ» պատմվածքի հիման վրա
  • «Սրարշավ» (1987 ) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Մշուշում» (1989 ) - համանուն պատմվածքի հիման վրա (բելառուսերեն)
  • «Մահացածներին ցավոտ չէ» (1990 ) - համանուն պատմվածքի հիման վրա (բելառուսերեն)
  • «Նրա գումարտակը» (2015 ) - համանուն պատմվածքի հիման վրա
  • «Գնալ և չվերադառնալ» (2015 ) - համանուն պատմվածքի հիման վրա

Գրական ընթերցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (1984
  • Լենինի շքանշան (1984
  • Հայրենական պատերազմի շքանշան առաջին աստիճանի (1985
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1994 թվականի հուլիսի 26, Ռուսաստան) - ժամանակակից գրականության զարգացման և ակտիվ հասարակական գործունեության զարգացման մեջ իր մեծ ներդրման համար[19]։
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1974
  • Կարմիր աստղի շքանշան (1945
  • Ֆրանցիսկոս Սկարինի մեդալ (1994 թվականի հուլիսի 13, Բելառուս) - բելառուսական գրականության և արվեստի զարգացման գործում, ազգային վերածննդի գործում նշանակալի ներդրման համար[20]։
  • Մեդալ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար»։
  • Հոբելյանական մեդալ «1941-1945 թվականների հայրենական մեծ պատերազմում քսան տարվա հաղթանակի համար»։
  • Հոբելյանական մեդալ «1941-1945 թվականների հայրենական մեծ պատերազմում երեսուն տարվա հաղթանակի համար»։
  • Հոբելյանական մեդալ «1941-1945 թվականների հայրենական մեծ պատերազմում քառասուն տարվա հաղթանակի համար»։
  • Հոբելյանական մեդալ «1941-1945 թվականների հայրենական մեծ պատերազմում հիսուն տարվա հաղթանակի համար»։

Մրցանակներ և պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինյան մրցանակ («Փորձանքի նշան» պատմվածքի համար; 1986)
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ («Ապրել մինչև լուսաբաց» և «Կոթող» պտամվածքների համար; 1974)
  • Յակուբ Կոլասի անվան ԽՍՀՄ պետական ​​մրցանակ («Գայլի ոհմակ», «Նրա գումարտակ» պատմվածքների համար; 1978)
  • Յակուբ Կոլասի անվան ԽՍՀՄ գրական մրցանակ («Երրորդ հրթիռ» պատմվածքի համար; 1964)
  • Բելառուսի ժողովրդական գրող (1980)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրողի անունը կրում են Լելչիցի, Ժդանովիչի, Սմոլեվիչի, Ֆանիպոլ, Վելիկայա Սևերինկայի փողոցները[21]։
  • Վիտեբսկի թիվ 1 մանկական գեղարվեստի դպրոցի շենքի վրա տեղադրվել է հուշատախտակ (այս շենքում 1923-1941 թվականներին կար Վիտեբսկի արվեստի դպրոց, որտեղ սովորում էր Վասիլ Բիկովը 1939-1940 թվականներին)։
  • Ուկրաինական Վելիկայա Սևերինկա գյուղի դպրոցում կա Վասիլ Բիկովի թանգարան[21]։
  • 2004 թվականին գրողի հայրենիքում (Բիչկի գյուղում) բացվել է Վասիլ Բիկովի տուն-թանգարանը[22][23]։
  • 2014 թվականին Ժդանովիչի-6 ամառանոցային ավանում բացվել է բելառուսական գրականության պատմության պետական ​​թանգարանի մասնաճյուղ «Վասիլ Բիկովի թանգարան-ամառանոց»[24]։
  • 2020 թվականին Մինսկ քաղաքի Մաքսիմ Տանկի փողոցում գտնվող № 10 տան վրա, որտեղ Բիկովն էր ապրում, տեղադրվել է նրան նվիրված հուշատախտակը[25]։
  • 2020 թվականին ուկրաինական Վելիկայա Սևերինկա գյուղում բացվել է Վասիլի Բիկովի հուշատախտակ[21]։

Վավերագրականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վավերագրական ֆիլմ։ Ռեժիսոր` Վիկտոր Դաշուկ։ Բելառուսֆիլմ, ТО "ЛЕТАПIС"։ 1985 թվական։. «Վասիլ Բիկով։ Ծագում։» (ռուսերեն). 50 րոպե. [26]
  • Վավերագրական ֆիլմ «Կղզիներ» շարքից։ Սցենարի հեղինակ և ռեժիսոր` Սերգեյ Գոլովեցկին։ «Մշակույթ» պետական ​​հեռուստառադիոընկերության վավերագրական կինոնկարի ցուցադրման ստուդիա։ 2009 թվական։ (19.06.2019). «Վասիլ Բիկով. Ռեքվիեմ» (ռուսերեն). 44 րոպե. Կուլտուրա. https://tvkultura.ru/video/show/brand_id/20882/episode_id/993620/. (չաշխատող հղում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Быков Василь Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. LIBRIS — 2012.
  6. Василь Владимирович Быков на сайте Большой Советской Энциклопедии.
  7. В некоторых источниках ошибочно указана дер. Череновщина Витебской области.
  8. Пётр Тузков (2008-10-23)։ ««Василь Быков — писатель с мировым именем, мог стать великим молодым человеком »» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-27-ին։ Վերցված է 2011-08-11 
  9. 9,0 9,1 Василь Быков. Долгая дорога домой. Отрывки из книги. С белорусского. Перевод и вступительная заметка Натальи Игруновой // «Дружба народов» 2003, № 8.
  10. Игорь Кузнецов. Куропатское дело: 20 лет спустя Archived 2014-10-15 at the Wayback Machine. // «БелГазета», 21 чэрвеня 2008 г.
  11. Лукашэнка ніколі не выйграваў справядліва — нават у 1994 і 1995. Піша Сяргей Навумчык.
  12. Быкаў В. БНФ. Пазьняк // Доўгая дарога дадому. — Кніга, 2004. — 3100 экз. — ISBN 985-6605-13-X
  13. Шрайбман А (2016-03-24)։ ««Минской весне» — 20 лет. История уличных протестов Беларуси в инфографике TUT»։ TUT.BY։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-04-ին։ Վերցված է 2020-12-05 
  14. «Газета «Витебский проспект», № 25(314) от 19.06.08»  (չաշխատող հղում)
  15. «Десять лет без Василя Быкова»։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-30-ին։ Վերցված է 2020-12-05 
  16. «25 июня Беларусь попрощалась с Василем Быковым» 
  17. «Похороны Василя Быкова вылились в политический скандал» 
  18. «А. ВОСТРОВ. На границе двух языков. Василь Быков» (անգլերեն)։ voplit.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-19-ին։ Վերցված է 2019-11-19 
  19. Указ Президента Российской Федерации от 26 июля 1994 года № 1562 «О награждении орденом Дружбы народов Быкова В. В.»
  20. «Указ Президиума Верховного Совета Республики Беларусь от 13 июля 1994 года № 3134-XII «О награждении Быкова В. В. медалью Франциска Скорины»»։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-23-ին։ Վերցված է 2019-08-23 
  21. 21,0 21,1 21,2 «Мемориальную доску Василю Быкову открыли в украинском селе»։ reform.by։ 2020-10-13։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-02-ին։ Վերցված է 2020-11-01 
  22. Книжный блог УК "ЦСГПБ г. Могилева" (2016-11-04)։ «Свой книжный: здесь самая вкусная литература»։ csgpblog.blogspot.com (ռուսերեն)։ Վերցված է 2020-09-09։ «В деревне Бычки работает филиал «Усадьба-музей В.В. Быкова»» 
  23. Сергей Пульша (2004-06-22)։ «Василь Быков остался в тени» (ռուսերեն)։ TUT.BY։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-23-ին։ Վերցված է 2020-09-09։ «Открытие усадьбы-музея Василя Быкова в его родной деревне Бычки посетили заместитель председателя Витебского облисполкома Петр Южик и председатель Ушачского райисполкома Константин Почепко» 
  24. «Музей Василя Быкова открылся под Минском»։ Белорусское телеграфное агентство։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-07-ին 
  25. «На доме, где жил Василь Быков, появилась мемориальная доска. Как она выглядит?» (ռուսերեն)։ TUT.BY։ 2020-09-09։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-10-ին։ Վերցված է 2020-09-09 
  26. «АЛФАВІТНЫ КАТАЛОГ БЕЛАРУСКІХ ДАКУМЕНТАЛЬНЫХ І НАВУКОВА-ПАПУЛЯРНЫХ ФІЛЬМАЎ» (doc) (բելառուսերեն)։ Բելառուսական կինոյի պատմության թանգարան - cinema.museum.by։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-22-ին։ Վերցված է 2019-06-19։ «Василь Быков. Восхождение (СССР, 1985), реж. Виктор Дашук, 50 րոպե, սև/սպիտակ, DVD» 


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Адамович А. Васіль Быкаў = Василь Быков. — Мінск: Беларусь, 1986.
  • Бугаёў, Д. Я. Васіль Быкаў : Нарыс жыцця і творчасці / Д. Я. Бугаёў. — Мінск: Народная асвета, 1987. — 206 с.
  • Буран В. Васіль Быкаў. Нарыс творчасці. — Мінск: Мастацкая литаратура, 1976.
  • Гимпелевич Зина. Василь Быков: Книга и судьба. — М.: Новое литературное обозрение, 2011. — ISBN 978-5-86793-853-6
  • Дедков И. Василь Быков. Очерк творчества. — М.: Советский писатель, 1980.
  • Лазарев Л. Василь Быков. Очерк творчества. — М.: Художественная литература, 1979.
  • Наш Быкаў: Кніга ўспамінаў / уклад. Г. Бураўкін. — Мінск: Кніга, 2004. —
  • Шагалов А. Василь Быков. Повести о войне. — М.: Художественная литература, 1989. — ISBN 5-280-00721-8
  • Шапран Сяргей. Васіль Быкаў. Гісторыя жыцця ў документах, публікацыях, успамінах, лістах. В 2-х тт. — Мінск: Гародня, 2009. — ISBN 978-83-61617-89-1
  • Zina J. Gimpelevich. Vasil Bykau: His Life and Work. Montreal: McGill-Queen’s University Press 2005. ISBN 0-7735-2900-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]