Սաուլի Նինիստո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաուլի Նինիստո
ֆին.՝ Sauli Niinistö
Sauli Niinistö (cropped).jpg
Դրոշ
(12-րդ) Ֆինլանդիայի Նախագահ
Դրոշ
 մարտի 1, 2012
Նախորդող Տարջա Հոլոնեն
Դրոշ
(4-րդ) Ֆինլանդիայի Խրոհրդարանի Նախագահ
Դրոշ
ապրիլի 24, 2007 - ապրիլի 27, 2011
Նախորդող Թիմո Քալլի
Հաջորդող Բեն Զուսկովիչ
Դրոշ
Ֆինլանդիայի Ֆինանսների Նախարար
փետրվարի 2, 1996 - ապրիլի 16, 2003
Նախորդող Լիրո Վինանեն
Հաջորդող Անտիի Կալիոմակի
Դրոշ
Ֆինլանդիայի Փոխվարչապետ
ապրիլի 13, 1995 - օգոստոսի 30, 2001
Նախորդող Պերտի Սալոլաինեն
Հաջորդող Վիլլե Իտալա
Դրոշ
Ֆինլանդիայի արդարադատության նախարար
ապրիլի 13, 1995 - փետրվարի 1, 1996
Նախորդող Անելլի Ջատեմնակի
Հաջորդող Կարի Հակամիես
 
Քաղաքացիություն՝ Flag of Finland.svg Ֆինլանդիա
Կուսակցություն՝ Ազգային կոալիցիա
Կրթություն՝ Տուրկուի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավաբան և փաստաբան
Ազգություն ֆինլանդացի
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր օգոստոսի 24, 1948 (69 տարեկան)
Ծննդավայր Սալո
Ի ծնե անուն ֆին.՝ Sauli Väinämö Niinistö
Ամուսին Յեննի Հաուկիո
 
Պարգևներ

FIN Order of the White Rose Grand Cross BAR.png EST Order of the Cross of Terra Mariana - 1st Class BAR.png FIN Order of the Lion of Finland 1Class BAR.png

Order Sint Olaf 1 kl.png

Սաուլի Նինիստոն (ֆին.՝ Sauli Niinistö, օգոստոսի 24, 1948({{padleft:1948|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:24|2|0}}), Սալո, Finland Proper, Turku and Pori Province, Ֆինլանդիա[1]), ֆինն պետական, քաղաքական գործիչ։ 2012 թվականի մարտի 1-ից Ֆինլանդիայի նախագահն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաուլի Նինիստոն ծնվել է 1948 թվականի օգոստոսի 24-ին Ֆինլանդիայի Սալո քաղաքում։

Սկզբնական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին երբ Սաուլին 29 տարեկան էր՝ ընտրվեց Սալո քաղաքի ավագանու անդամ։ 1987 թվականին Սաուլին ընտրվեց Ֆինլանդիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ազգային Կոալիցիա դաշինքի կողմից։ 1994 թվականին Սաուլին դարձավ Ֆինլանդիայի Ազգային Ժողովի Ազգային Կոալիցիա խմբակցության ղեկավար։

Կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ 1995 թվականին Սաուլին աշխատանքի անցավ Պաավո Լիպոնենի կառավարությունում, որպես Արդարադատության նախարար և ղեկավարեց Արդարադատության նախարարությունը մինչև 1996 թվականը։ Ավելի ուշ 1996 թվականին Սաուլին նշանակվեց Ֆինլանդիայի Ֆինանսների նախարար և ղեկավարեց մինչև 1999 թվականը։ 1999 թվականին Պաավո Լիպոնենի երկրորդ կառավարության ժամանակ նույնպես Սաուլի Նինիստոն ղեկավարեց Ֆինլանդիայի Ֆինանսների նախարարությունը մինչև 2003 թվականը։

Նախագահական ընտրություններ 2006 թ.[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Ֆինլանդիայի նախագահական ընտրություններին ընդառաջ Ազգային Կոալիցիան առաջադրեց Սաուլո Նինիստոյի թեկնածությունը։ Առաջին փուլում Սաուլո Նինիստոն ստացավ 24,1% ձայն և անցավ երկրորդ փուլ գործող նախագահ՝ Տարե Խալոնենի հետ։ Երկրորդ փուլում Սաուլի Նինիստոն ստացավ 48.2% ձայն։

Խորհրդարանի խոսնակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահական ընտրություններում պարտվելուց հետո 2007 թվականին Սալուլի Նինիստոն վերադարձավ Ֆիննական քաղաքականություն։ 2007 թվականին Ֆինլանդիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Սաուլի Նինիստոն կրկին ընտրվեց որպես խորհրդարանի պատգամավոր, ապա խորհրդարանի խոսնակ։ Սաուլի Նինիստոն այդ պաշտոնին մնաց ամբողջ գումարում մինչև 2011 թվականի նոր խորհրդարանական ընտրություններին։ 2011 թվականի Խորհրդարանական ընտրություններում այդպես էլ Սաուլի Նինիստոն չառաջադրվեց։

Նախագահական ընտրություններ 2012 թ.[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսի 28-ին Սաուլի Նինիստոն տվեց մամլո ասուլիս, որտեղ էլ նա հայտարարեց իր որոշման մասին։ Ըստ այդ որոշման նա առաջադրվելու էր 2012 թվականի նախագահական ընտրություններում[2]։ 2011 թվականի հոկտեմբերին Հելսինկիում՝ Կոալիցիա կուսակցության արտահերթ համագումարում Սաուլի Նինիստոյին պաշտոնապես առաջադրեց, նախագահական ընտրություններում[3]։ 2012 թվականի հունվարի 22-ին Ֆինլանդիայում անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Ընտրություններում Սաուլի Նինիստոն ստացավ ձայների 37% ձայն, իսկ մրցակից Պեեկա Խավիստոն 18,8%[4], որով էլ նրանք անցան երկրորդ փուլ։ Երկրորդ փուլը տեղի ունեցավ 2012 թվականի փետրվարի 5-ին։ Ընտրությունների երկրորդ փուլում Սաուլիս Նինիստոն Ստացավ ձայների 62,6%–ը, իսկ հակառակորդ Պեեկա Խավիստոն 37,4% ձայն[5]։ Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ 2012 թվականի մարտի 1-ին[6]։

Նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաուլի Նինիստոն, որպես Ֆինլանդիայի նորընտիր նախագահ իր առաջին այցերը կատարեց Շվեդիա[7], Էստոնիա[8], Ռուսաստան[9] և ԱՄՆ[10]։ Իր նախագահության տարիների ընթացքում Սաուլի Նինիստոն սկսեց մի նոր ծրագիր, որով շատ արտասահմանյան ընկերություններ մեծ ներդրումներ կատարեցին Ֆինլանդիայում և հզորացրեցին երկրի տնտեսությունը[11]։ 2013 թվականի փետրվարի 10-ին Սաուլի Նինիստոն պաշտոնական այց կատարեց Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հանդիպեց Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ։ 2013 թվականի ապրիլի 6-ին Սաուլի Նինիստոն Պաշտոնական այցով մեկնեց Չինաստան, որտեղ էլ որպես առաջին Եվրոպական Միության նախագահ հանդիպեց Չինաստանի նախագահ Սի Ցինպինգի հետ[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաուլի Նինիստոյի առաջին կինը եղել է Մարիա Լենա Ալենկոն։ Նրա հետ Սաուլի Նինիստոն ամուսնացել է 1974 թվականին, սակայն 1995 թվականին Մարիա Լենա Ալենկոն ավտովթարի ժամանակ մահացավ։ Սաուլի Նինիստոյի երկրորդ կինը Յենի Խաուկիոնն է։ Սաուլի Նինիստոն նրա հետ ամուսնացել է 2009 թվականին[13]։ Այժմ Սաուլի Նինիստոն ունի երկու որդիներ՝ Նուուտին և Մատիասը, որոնք նրա առաջին կնոջից են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]