Կատերինա Սակելարոպուլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատերինա Սակելարոպուլու
President Sakellaropoulou.jpg
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ և Անկախություն
Կրթություն՝ Աթենքի համալսարան (1978)[1][2], Պանթեոն-Ասսաս համալսարան[3] և Արսակիոն (1974)[4]
Մասնագիտություն՝ դատավոր
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր մայիսի 30, 1956(1956-05-30)[1][2] (67 տարեկան)
Ծննդավայր Սալոնիկ, Հունաստան[1][2]
Քաղաքացիություն Flag of Greece.svg Հունաստան[4]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Փրկիչի շքանշան, Հարգանքի շքանշան, Փյունիքի շքանշան, Order of Beneficence, Կրկնակի սպիտակ խաչի շքանշան առաջին դասի, Մակարիոս III-ի շքանշան, «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան, Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով և Նեղոսի շքանշան

Կատերինա Սակելարոպուլու (հուն․՝ Κατερίνα Σακελλαροπούλου, Եկատերինա Սակելարոպուլու, մայիսի 30, 1956(1956-05-30)[1][2], Սալոնիկ, Հունաստան[1][2]), Հունաստանի նախագահ, ով պաշտոնը կստանձնի 2020 թվականի մարտի 13-ին[5]։ 2020 թվականի հունվարի 22-ին Խորհրդարանը ընտրել է նրան՝ փոխարինելու Պրոկոպիս Պավլոպուլոսին։ Նախքան երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելը, 2018 թվականի հոկտեմբերից եղել է Հունաստանի պետական խորհրդի՝ Գերագույն վարչական դատարանի առաջին կին նախագահը։

Պաշտոնը ստանձնելով՝ Սակելարոպուլուն կլինի Հունաստանի 13-րդ նախագահը (8-րդը Հելլենական Երրորդ Հանրապետության պատմության մեջ) և առաջին կինն այս պաշտոնում[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակելարոպուլուն ծնվել է Սալոնիկում։ Նրա ընտանիքը սերում է Քսանտի պրեֆեկտուրայի Ստավրուպոլի քաղաքից։ Իրավաբանություն է ուսանել Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանում, այնուհետև հանրային իրավունք է ուսումնասիրել Փարիզի II համալսարանում։ 1980-ականների կեսերին ընդունվել է Պետական խորհրդի շարքերում և 2000 թվականին դարձել է խորհրդական[7]։ 2015 թվականի հոկտեմբերին նշանակվել է Պետական խորհրդի փոխնախագահ, իսկ 2018 թվականի հոկտեմբերին միաձայն ընտրվել է Խորհրդի նախագահի պաշտոնում[8]։

Սակելարոպուլուն եղել է Պետական խորհրդի դատական գործառույթների ասոցիացիայի անդամ, ասոցիացիայում զբաղեցրել է բազմաթիվ պաշտոններ՝ գլխավոր քարտուղար (1985-1986), փոխնախագահ (2006-2008) և նախագահ (1993-1995, 2000-2001)[7]։

Ֆրանսիական կրթությամբ դատավորը 2018 թվականի հոկտեմբերին դարձել է երկրի առաջին կինը, որ զբաղեցնում է բարձրագույն դատարանի ղեկավարի պաշտոնը։ Այս պաշտոնը նրան առաջ է մղել այն ժամանակվա ձախակողմյան Սիրիզա կուսակցության վարչակազմը՝ հենվելով Սակելարոպուլուի քաղաքացիական ազատությունների, էկոլոգիական և փոքրամասնությունների խնդիրների, փախստականների իրավունքների նկատմամբ զգայունությունից[9]։

Սակելարոպուլուն պարբերաբար հրատարակվում է գիտական ամսագրերում։ Նա նաև իր ներդրումն է ունեցել «Ֆինանսական ճգնաժամը և շրջակա միջավայրի պաշտպանությունը պետական խորհրդի իրավասության շրջանակներում» գրքում (հուն․՝ Οικονομική κρίση και προστασία του περιβάλλοντος στη νομολογία του Συμβουλίου της Επικρατείας), Փափազիսիս հրատարակություն[10]։

«Արիս Սալոնիկի»-ի աջակիցներից է[11]։

Առաջադրում նախագահի պաշտոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 15-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Կատերինա Սակելարոպուլուին առաջադրել է Հունաստանի նախագահի պաշտոնում[12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ποια είναι η Κατερίνα Σακελλαροπούλου (հուն.)Η Καθημερινή, 2020.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Κατερίνα Σακελλαροπούλου: Η πρώτη γυναίκα υποψήφια ως Πρόεδρος της Δημοκρατίας (հուն.)Έθνος, 2020.
  3. 3,0 3,1 BiblioNet
  4. 4,0 4,1 4,2 http://www.presidency.gr/proedros/
  5. «Parliament to elect Greece's first woman president»։ France 24 (անգլերեն)։ 2020-01-22։ Վերցված է 2020-01-22 
  6. «Πρόεδρος της Δημοκρατίας εξελέγη η Αικατερίνη Σακελλαροπούλου, του Γιώργου Σ. Μπουρδάρα | Kathimerini»։ www.kathimerini.gr։ Վերցված է 2020-01-22 
  7. 7,0 7,1 «Ποια είναι η πρώτη γυναίκα πρόεδρος του ΣτΕ, Αικατερίνη Σακελλαροπούλου»։ www.news.gr։ Վերցված է 2020-01-15 
  8. «Όλα τα ονόματα των προέδρων και αντιπροέδρων των Ανωτάτων Δικαστηρίων»։ www.iefimerida.gr։ Վերցված է 2020-01-15 
  9. https://www.theguardian.com/world/2020/jan/16/greece-first-female-president-katerina-sakellaropoulou-kyriakos-mitsotakis
  10. «Αικατερίνη Σακελλαροπούλου»։ www.biblionet.gr։ Վերցված է 2020-01-15 
  11. «Νέα Πρόεδρος της Δημοκρατίας: Η σχέση της Κατερίνας Σακελλαροπούλου με τη Θεσσαλονίκη»։ www.metrosport.gr։ Վերցված է 2020-01-16 
  12. «Greek PM taps top female judge as country's president»։ Reuters։ Վերցված է 2020-01-16 
  13. «Greek PM Taps Top Female Judge as Country's President»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-16-ին։ Վերցված է 2020-01-16 
Նախորդող
Նիկոլաոս Սաքելարիու
Հունաստանի պետական խորհրդի նախագահ
Կատերինա Սակելարոպուլու

2018-այժմ
Հաջորդող
-