Գիտանաս Նաուսեդա
| Գիտանաս Նաուսեդա | ||
| ||
|---|---|---|
| Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ, ԽՄԿԿ[2] և Communist Party of Lithuania?[2] | |
| Կրթություն՝ | Վիլնյուսի համալսարան և Universität Mannheim? (1992)[3] | |
| Գիտական աստիճան՝ | գիտությունների դոկտոր | |
| Մասնագիտություն՝ | տնտեսագետ, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ | |
| Ծննդյան օր | մայիսի 19, 1964[4] (62 տարեկան) | |
| Ծննդավայր | Կլայպեդա, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
| Քաղաքացիություն | ||
| Ամուսին | Diana Nausėdienė? | |
| Կայք՝ | nauseda2019.lt | |
| Ինքնագիր | ||
| Պարգևներ | ||
Գիտանաս Նաուսեդա (լիտ.՝ Gitanas Nausėda, մայիսի 19, 1964[4], Կլայպեդա, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի քաղաքական գործիչ, տնտեսագետ, բանկիր և դասախոս համալսարանում։ 2019 թվականի մայիսի 26-ին Լիտվայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրվել է Լիտվայի նախագահ՝ ստանալով ձայների 65,86 %-ը[17]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-1981 թվականներին սովորել է Կլայպեդայի թիվ 5 միջնակարգ դպրոցում։ 1971 թվականից սովորել է Կլայպեդայի երաժշտական դպրոցում (երգել է տղաների «Gintarėlis» երգչախմբում)։ Ամառն անց է կացրել Բուդվյաչայ գյուղում՝ տատիկի և պապիկի մոտ։ 1981 թվականին չկարողանալով ընդունվել Վիլնյուսի համալսարան՝ աշխատանքի է անցել Կլայպեդայի դեղատանը։
1982-1987 թվականներին սովորել է Վիլնյուսի համալսարանում՝ արդյունաբերության էկոնոմիկա ֆակուլտետում։
1987-1989 թվականներին եղել է էկոնոմիկայի ֆակուլտետի ասպիրանտ (ասպիրանտուրան ղեկավարել է պրոֆեսոր Վլադաս Աստրաուսկասը)։
1987-2004 թվականներին դասախոսել է Վիլնյուսի համալսարանում։
1990-1992 թվականներին DAAD ծրագրի հիման վրա պրակտիկա է անցել Մանհեյմի համալսարանում։
1992-1993 թվականներին եղել է Էկոնոմիկայի և պրիվատիզացիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Սոցիալական գիտությունների ոլորտում Նաուսեդան 1993 թվականին դոկտորի գիտական աստիճան է ստացել՝ պաշտպանելով հասարակագիտության բնագավառի դոկտորական ատենախոսությունը՝ «Հարկային քաղաքականության ուղղվածությունը՝ ինֆլյացիայի և ստագֆլյացիայի պայմաններում (Լիտվայի օրինակով)»[18]։
1993-1994 թվականներին եղել է Լիտվայի ֆինանսական շուկայի հակամենաշնորհային կոմիտեի ղեկավարը, Լիտվայի հասարակական-քաղաքական օրաթերթի՝ «Lietuvos rytas»-ի («Լիտվայի առավոտը») տնտեսական սյունակի վարողը։
1994 թվականին ստաժավորում է անցել Բոնում՝ Բունդեսթագում։
1994-1996 թվականներին եղել է Լիտվայի կենտրոնական բանկի՝ կոմերցիոն բանկերի նկատմամբ հսկողության բաժնի ղեկավարի տեղակալը։
1996-2000 թվականներին եղել է Լիտվայի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի տնօրենը։
1998-2000 թվականներին եղել է Լիտվայի կենտրոնական բանկի կառավարման խորհրդի անդամ[19][20]։
1998 թվականին ստաժավորում է անցել Վաշինգտոնում՝ Համաշխարհային բանկում։
2000-2008 թվականներին «AB Vilniaus Bankas»-ի ղեկավարի խորհրդականն է եղել։
2004-2009 թվականներին Լիտվայի Հանրապետության նախագահ Վալդաս Ադամկուսի խորհրդականն է եղել։
2009 թվականից Վիլնյուսի համալսարանի՝ Բիզնեսի միջազգային դպրոցի դոցենտ է։
2008-2018 թվականներին եղել է «SEB Bankas»-ի նախագահի խորհրդականը, բանկի գլխավոր էկոնոմիստը։
Գիտանաս Նաուսեդան տիրապետում է երեք օտար լեզուների (անգլերեն, գերմաներեն, ռուսերեն)[21]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Նաուսեդան սատարել է Լիտվայի նախկին նախագահ Վալդաս Ադամկուսի նախընտրական թիմին։
2018 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Լիտվայի 2019 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ, հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին[22]։
Նախագահական ընտրությունների առաջին փուլում ստանալով ձայների 30,95 %-ը՝ զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ որոշիչ՝ երկրորդ փուլում մրցակցել է Ինգրիդա Շիմոնիտեի հետ։ 2019 թվականի մայիսի 26-ին Նաուսեդան հաղթել է նախագահական ընտրություններում[23]։ Նախագահի լիազորությունները կստանձնի 2019 թվականի հուլիսի 12-ին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը՝ Անտանաս Նաուսեդան (ծնվ.՝ 1929 թվականին), ծնվել է Բուդվյաչայ գյուղում։ Մասնագիտությամբ ինժեներ է, Կլայպեդայի ցելյուլոզային գործարանի գլխավոր էներգետիկը։
- Մայրը՝ Օնա Ստասե Նաուսեդենեն (1932-2014), ծնվել էր Լազդինինկայ գյուղում։ Եղել է ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչուհի։
- Քույրը՝ Վիլիա Նաուսեդայտեն (ծնվ.՝ 1959 թվականին), էկոնոմիստ է։
- Կինը՝ (1990 թվականից) Դիանա Նեպայտե-Նաուսեդենեն (ծնվ.՝ 1964 թվականին), ինժեներ-տեխնիկ է։
- Դուստրերը[24]՝ Գեդայլեն և Ուգնեն։
Հոբբի
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաուսեդան սիրում է շախմատ խաղալ[25], գրքեր ընթերցել, սպորտով զբաղվել, կիթառ նվագել։ 1997 թվականից հավաքում է հնագրահավաք գրքեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լիտվայում կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ է ընտրվել տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան
- 1 2 https://www.vrk.lt/2024-prezidento/rezultatai?srcUrl=/rinkimai/1504/rnk1786/kandidatai/KandidatasAnketa_rkndId-2435326.html
- ↑ Hoffman R. ԼինքդԻն — 2003.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Nausėda was awarded the Romanian state award
- ↑ Today I had the honour of awarding President @GitanasNausėda the... — 2026.
- ↑ Gitanas Nausėda
- ↑ Par apbalvošanu ar Triju Zvaigžņu ordeni - Latvijas Vēstnesis (լատիշ.)
- ↑ https://www.president.gov.ua/documents/7592026-61113
- ↑ https://www.president.gov.ua/documents/3952021-39817
- ↑ Prezidentas susitinka su Čekijos Prezidentu Petru Pavelu
- ↑ Vuonna 2026 ulkomaalaisille annetut kunniamerkit – Utmärkelsetecken förlänade åt utlänningar 2026 - Ritarikunnat (фин.)
- ↑ Apdovanotų asmenų duomenų bazė (լիտ.)
- ↑ Modtagere af danske dekorationer — Danish Royal Family.
- ↑ Monitor Polski 2023 r. poz. 923
- ↑ Prezidentas susitinka su Vokietijos Prezidentu Franku Walteriu Steinmeieriu
- ↑ Գիտանաս Նաուսեդան հաղթում է Լիտվայի նախագահի ընտրություններում
- ↑ «Lietuvos mokslo potencialas». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
- ↑ https://e-seimas.lrs.lt/portal/legalAct/lt/TAD/TAIS.70021
- ↑ https://e-seimas.lrs.lt/portal/legalAct/lt/TAD/TAIS.94488
- ↑ G.Nausėdos kelias į ekonomiką aplaistytas ašaromis Delfi, February 24, 2010
- ↑ Lithuanian opposition party names favorites for presidential election Արխիվացված 2020-11-26 Wayback Machine Xinhua, September 18, 2018.
- ↑ Будущий президент Литвы призвал сменить риторику в отношении России.
- ↑ D. Nausėdienė: Gitanas man pateikė viliojantį pasiūlymą, kurio negalėjau atsisakyti Delfi, October 31, 2015
- ↑ «1982 m. Klaipėdos čempionato finalas» (liet.). Վերցված է 2019 m. geg. 22 d.-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիտանաս Նաուսեդա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
