Բունդեսթագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բունդեսթագ
Deutscher Bundestag
Ղեկավարում
Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլե, ՔԴՄ
սկսած 24 հոկտեմբեր 2017
Բոնդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերման, ՍԴԿ
սկսած 24 հոկտեմբեր 2017
Հանս-Պետեր Ֆրիդրիխ, ՔՍՄ
սկսած 24 հոկտեմբեր 2017
Թափուր, ԱԳՀ
Վոլֆգանգ Կուբիցկի, ԱԴԿ
սկսած 24 հոկտեմբեր 2017
Պետրա Պաու, Ձախեր
սկսած 7 ապրիլ 2006
Կազմը
Նստատեղեր 709
Քաղաքական խմբավորումներ

Կառավարություն (399)

Ընդդիմադիր կուսակցություններ (310)

Ընտրություններ
ընտրակարգ Խառը ընտրական համակարգ
վերջին ընտրություններ 24 սեպտեմբեր 2017
Հանդիպումների վայր

Ռայխստագ
Բեռլին, Գերմանիա
Պաշտոնական կայք էջ
bundestag.de
Ռայխսթագի շենքը

Բունդեսթագ, դաշնային մակարդակով սահմանադրական ու օրենսդիր մարմին է Գերմանիայում: Ելնելով իրականացվող գործառույթներից՝ երբեմն համեմատում են խորհրդարանի ստորին պալատի գործունեության հետ, ինչպիսին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների կամ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատներն են:

Հիմնադրվել է Գերմանիայի դաշնային հանրապետության՝ 1949 թվականի Հիմնական օրենքով (սահմանադրություն)՝ որպես Գերմանիայի օրենսդիր մարմիններից մեկն ու նախորդ Ռայխսթագի պատմական իրավահաջորդը: 1999 թվականից նստավայրը Բեռլինում է: Նորբերթ Լամերթը Բունդեսթագի ներկայիս նախագահն է: Անդամներն ընտրվում են 4 տարի ժամկետով: Բունդեսթագն ունի 631 պատգամավորական աթոռ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1866 թվականին, Գերմանիայի համադաշնության լուծարումից ու 5 տարի անց Գերմանական կայսրության հիմնումից հետո, Բեռլինում հիմնադրվեց Ռայխսթագը՝ Գերմանիայի կառավարությունը: Բեռլինն այդ ժամանակ Պրուսիայի թագավորության մայրաքաղաքն էր: Երկու տասնամյակ անց կառուցվեց խորհրդարանի շենքը: Պատվիրակ կարող էին ընտրվել միայն արական սեռի անձինք՝ ուղիղ ու հավասար ընտրական իրավունքով: Ռայխսթագը չէր մասնակցում Կանցլերի նշանակմանը՝ մինչև 1918 թվականի հոկտեմբերի խորհրդարանական բարեփոխումները[1]:

1918 թվականի Նոյեմբերյան հեղափոխությունից հետո, երբ հաստատվեց Վայմարյան սահմանադրությունը, կանայք նույնպես Ռայխսթագում ընտրելու և ընտրվելու իրավունք ունեցան, իսկ խորհրդարանը կարող էր օգտագործել անվստահության քվեն՝ ստիպել կանցլերին կամ կաբինետի այլ անդամին հրաժարական տալ: 1949 թվականի նոր սահմանադրությամբ հիմնադրվեց Բունդեսթագը՝ Արևմտյան Գերմանիայի նոր խորհրդարանը: Նոր սահմանադրության իրավասությունը պաշտոնապես չէր տարածվում Արևմտյան Բեռլինի վրա, իսկ Բունդեսթագի նիստերը գումարվում էին Բոնի տարբեր շինություններում՝ 1949-1999 թվականներն ընկած ժամանակահատվածում, մինչև Բեռլին տեղափոխվելը:

Բունդեսթագի այսօրվա շինությունը կառուցվել է գերմանացի ճարտարապետ Պոլ Վալոթի նախագծով՝ 1888 թվականին ու մինչ օրս բազմաթիվ նշանակալի վերանորոգումների է ենթարկվել: Երբ 2005 թվականին մի փոքր ինքնաթիռ վթարի ենթարկվեց Բունդեսթագից ոչ հեռու, որոշվեց Կենտրոնական Բեռլինի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի սահմանել բոլոր տեսակի մասնավոր թռիչքների համար:

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական միասնության դրոշը, որը որպես Գերմանական միասնության ազգային հուշարձան՝ բարձրացվեց 1990 թվականի հոկտեմբերի 3-ին: Այժմ ծածանվում է Ռայխսթագի շենքի դիմաց, որն այսօր հանդիսանում է Բունդեսթագի նստավայրը:

Բունդեսռաթի հետ մեկտեղ Բունդեսթագը Գերմանիայի քաղաքական համակարգի օրենսդիր ճյուղն է: Կառավարության օրենսդրական ծրագրի գնահատման ու հավանության արժանացման գործում կոմիտեներն էական դեր են խաղում: Լիագումար նիստերի ընթացքում անդամներն ընդգրկվում են օրենսդրական հարցերով հանրային քննարկումներում՝ մինչև համապատասխան օրենսդրական փոփոխություն անելը:

Բունդեսթագի անդամները միակ դաշնային պաշտոնյաններն են, ովքեր ընտրվում են ժողովրդի կողմից: Բունդեսթագն ընտրում է կանցլերին, գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում հիմնական քաղաքականության ու արմատական վարչարարության հարցերով պայմանավորված: Այս գործառույթը կարող է իրականացվել օրենսդրության արգելման, կառավարության քաղաքականության մասին հանրային քննարկումներ, հետաքննություններ, կանցլերին կամ կաբինետի այլ պաշտոնյաներին ուղիղ հարցաքննում ձեռնարկելու միջոցով:

2005 թվականին գործարկվեց Էլեկտրոնային հանրագիր ծրագիրը, որի շնորհիվ քաղաքացիները կարող են ինտերնետով իրենց հուզող հարցերն ուղղել Հանրագրերի կոմիտեին:

Ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամները պաշտոնավարում են 4 տարի ժամկետով, իսկ ընտրություններն անցկացվում են յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ կամ ավելի շուտ՝ կախված Գերմանիայի նախագահի կողմից Բունդեսթագի վաղօրոք ցրումից: Կանցլերի հանձնարարությամբ նախագահը կարող է ցրել Բունդեսթագը, եթե կանցլերը Բունդեսթագում պարտվել է վստահության քվեարկությունից հետո: Բունդեսթագի կողմից հանձնարարականն ընդունելու դեպքում նոր կանցլեր պետք է ընտրվի: Սա պատահել է երեք անգամ՝ 1972 թվականին՝ Կանցլեր Վիլի Բրանդի ժամանակ, 1983 թվականին՝ Կանցլեր Հելմուտ Քոլի ժամանակ և 2005 թվականին՝ Կանցլեր Գերհարդ Շրյոդերի ժամանակ: Կանցլերի ընտրման ընթացակարգերը կարգավորվում են սահմանադրության 67-68 հոդվածներով ու թիվ 1956 Դաշնային ընտրական ակտով (գերմ.՝Bundeswahlgesetz/BWahlG):

Բոլոր թեկնածուները պետք է լինեն 18 տարեկան՝ խառը ընտրական համակարգով ընտրություններին մասնակցելու համար: Բունդեսթագում Համամասնական ներկայացուցչության համար կուսակցությունները պետք է հաղթահարեն նվազագույն 5%-ի շեմն ու ունենան ժողովրդի կողմից ընտրված առնվազն 3 անդամ: Այսպիսով, փոքր կուսակցությունները կարող են Բունդեսթագում տեղեր ունենալ ու խոչընդոտել մեծ ու կայուն կառավարությունների ձևավորմանը, ինչպես արդեն պատահեց Վայմարյան սահմանադրության օրոք: Սկսած 1961 թվականից՝ Բունդեսթագում կա միայն 2 կուսակցություն՝ Կանաչներն ու Ձախերը: Խորհրդարանական վերջին ընտրությունները կայացել են 2013 թվականի սեպտեմբերի 22-ին:

Պատգամավորական տեղերի տեղաբաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բունդեսթագի անդամների կեսն ընտրվում են ուղղակիորեն՝ 299 ընտրատարածքներից, մյուս մասը՝ Գերմանիայի երկրամասերի ցուցակով՝ համամասնական ներկայացուցչություն ապահովելու համար: Յուրաքանչյուր ընտրող քվեարկելու 2 ձայն ունի. առաջինով Բունդեսթագի համար իրենց տեղական ներկայացուցիչներին են ընտրում, իսկ երկրորդով ընտրատարածքներից թեկնածուները խորհրդարանում տեղեր են ստանում:

Պատահում են նաև կախված տեղերի դեպքեր, երբ մի կուսակցությունն ունենում է ավելի շատ ուղղակի մանդատ տվյալ երկրամասում, քան նախատեսված երկրորդ քվեարկությամբ (համամասնական ընտրակարգով): Տվյալ կուսակցությունը չի կորցնում այդ մանդատները, որովհետև ուղղակիորեն ընտրված բոլոր թեկնածուներին Բունդեսթագում տեղեր են երաշխավորվում:

Մարի-Էլիզաբեթ Լյուդերս շենքը. համալիրի պաշտոնական շինությունների մի մասն է

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդարանական խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բունդեսթագում ամենակարևոր կազմակերպչական կառույցները խորհրդարանական խմբերն են (գերմ.՝ Fraktionen, եզակի՝ Fraktion), որոնք կազմավորվում են քաղաքական կուսակցություններից ու ներկայացված են կաբինետում, որը ընդգրկում է Բունդեսթագի օրենսդիրների ավելի քան 5%-ը. Քրիստոնեա-դեմոկրատական ու սոցիալական միությունները միշտ մի ֆրակցիա են կազմել:[2]

Ֆրակցիայի ղեկավարումը բաղկացած է խորհրդարանական կուսակցության առաջնորդից, մի քանի փոխառաջնորդներից ու գործադիր կոմիտեից: Ղեկավարումը ներկայացնում է ֆրակցիան, վերահսկում է կուսակցության կարգապահությունը ու խորհրդարանական գործունեությունը:

Ֆրակցիան նիստեր է գումարում ամեն երեքշաբթի՝ կեսօրին, Բունդեսթագի նիստերից առաջ՝ տարատեսակ հարցերի վերաբերյալ կուսակցության դիրքորոշման հստակեցման նպատակով:

Այն կուսակցությունները, որոնք ֆրակցիա չեն կազմում, նրանց երաշխավորվում է նվազ լիազորություններով օժտված խումբ ձեւավորել: 1990-1998 թվականներին Ժողովրդավարական Սոցիալիզմի կուսակցությունն օգտվեց հենց այս իրավասությունից:

Գործադիր մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործադիր մարմինները կազմված են Ավագանիի խորհրդից ու Նախագահությունից: Առաջինը բաղկացած է Բունդեսթագի ղեկավարությունից ու յուրաքանչյուր ֆրակցիայի ամենաավագ ներկայացուցիչներից, սահմանում է օրենսդրական ամենօրյա օրակարգի հարցերն ու նշանակում կոմիտեների նախագահներին՝ ըստ խորհրդարանում խմբային ներկայացվածության:

Երկրորդը պատասխանատու է Բունդեսթագի վարչակազմի ամենօրյա գործունեության համար՝ ներառյալ ծառայողական ու հետազոտական գործունեությունները: Բաղկացած է կաբինետի նախագահից (սովորաբար ընտրում են ամենամեծ ֆրակցիայից) ու փոխնախագահներից (յուրաքանչյուր ֆրակցիայից՝ 1 անձ):

Կոմիտեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

23 մշտական կոմիտեներն ապահովում են Բունդեսթագի օրենսդրական աշխատանքը: Կոմիտեների թիվը գրեթե հավասար է դաշնային նախարարությունների թվին: Աթոռների տեղաբաշխումը կրկին կախված է տարբեր խորհրդարանական խմբերի ծավալից:

Շարունակականության դադարեցման սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորընտիր Բունդեսթագն էապես պետք է տարբերվի նախորդից: Սա նշանակում է, որ որևէ միջնորդություն, դիմում կամ գործողություն, որը ներկայացվել է նախորդ Բունդեսթագին, օրինակ՝ որևէ օրինագիծ անվավեր է համարվում որոշման բացակայությամբ (ըստ գերմաներեն տերմինաբանության՝ Die Sache fällt der Diskontinuität anheim): Այսպիսով, ցանկացած օրենսդրական նախագիծ, որը դեռ չի ընդունվել նոր ընտրական ժամանակահատվածի սկզբում, պետք է կրկին խորհրդարան ներկայացվի: Եթե այն միջնորդությունը պահպանելու նպատակ ունի, այդ ընթացակարգն, ըստ էության, երկարացնում է օրենքի ընդունումը: Ընդ որում, յուրաքանչյուր նորընտիր Բունդեսթագ կարող է ըստ նախապատվության նախորդից տարբերվող նոր ընթացակարգային կանոններ կիրառել (գերմ.՝ Geschäftsordnung):

Ընտրություններից հետո 30 օրվա ընթացքում պետք է կազմավորվի նոր Բունդեսթագ, իսկ նախորդը՝ ցրվի:Այս ժամկետի խախտման դեպքում նախորդ Բունդեսթագն ի զորու է նիստեր գումարել ու որոշումներ ընդունել՝ մինչ նորընտիր Բունդեսթագի կազմավորումը: Դիցուկ, 2005 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած Բունդեսթագի 16-րդ ընտրություններից հետո 15-րդ Բունդեսթագը նիստ գումարեց՝ արտերկրում Գերմանիայի զինուժի ներկայացվածության վերաբերյալ որոշումներ ընդունելու նպատակով: Նորընտիր Բունդեսթագն իր առաջին նիստը գումարեց գրեթե 1 ամիս անց՝ հոկտեմբերի 18-ին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]