Բունդեսթագի նախագահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
 Գերմանիայի
Բունդեսթագի նախագահ
Deutscher Bundestag logo.svg
այլ=
Պաշտոնավարում է՝
Վոլֆգանգ Շոյլբե

սկսած 24 հոկտեմբեր 2017 թվականից
ՆստավայրՌայխստագ
Անդրանիկ պաշտոնավարԷրիխ Կոհլեր
Ձևավորում1949
Կայքbundestag.de (գերմաներեն)

Բունդեսթագի նախագահ (գերմ.՝ Präsident des Deutschen Bundestages կամBundestagspräsident), Գերմանիայի դաշնային խորհրդարանի, Բունդեսթագի ղեկավար, որի գործառույթները նման են խոսնակների գործառույթներին: Պաշտոնը ըստ գերմանական կանոնադրության համարվում է երկրորդը նախագահից հետո և կանցլերից առաջ: Բունդեսթագի ներկայիս նախագահն է Վոլֆգանգ Շոյլբեն 2017 թվականի հոկտեմբերի 24-ից:

Ընտրություններ և գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բունդեսթագի նախագահը ընտրվում է Բունդեսթագի ամեն գումարուման սկզբում Դաշնային ընտրություններից հետո, կամ եթե պաշտոնը թափուր է մնում: Նախագահին ընտրում են Բունդեսթագի անդամները: Մինչև նախագահի ընտրությունները նրա գործառույթները ժամանակովորապես կատարում է Բունդեսթագի ամենատարեց անդամը, այսպես կոչված Alterspräsident[1]:

Սովորաբար Բուդեսթագի նախագահ է ընտրվում ամենամեծ խորհրդարանական խմբակցությունից: Գործառույթները սահմանված են եղել դեռևս Վայմարյան հանրապետության ժամանակներից, սակայն այն չի կարգավորվում օրենքով: Մինչև գումարման ավարտը վաղօրոք հեռացման չափանիշներ չեն սահմանված: Նախագահության ժամկետը կարող է ավարտվել միայն գումարման ավարտով, եթե նախագահը հրաժարական չի տալի, չի լքում Բունդեսթագը կամ մահանում: Նա կարող է վերընտրվել մյուս գումարման ժամանակ Բունդեսթագի անդամների կողմից:

Փոխնախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բունդեսթագի փոխնախագահները (գերմ.՝ Vizepräsident des Deutschen Bundestages կամ Bundestagsvizepräsident) ներկայացվում են այլ խորհրդարանական խմբակցություններից: Փոխնախագահների քանակը սահմանված չէ և համաձայն Բունդեսթագի կանոնակարգի յուրաքանչյուր խորհրդարանական կուսակցություն պետք է ունենա առնվազն մեկ փոխնախագահ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Deutscher Bundestag, The Bundestag's constituent sitting Archived 2006-12-06 at the Wayback Machine.