Ռայխստագ
Արտաքին տեսք

Ռայխստագ (գերմ․` Reichstag),
- «Հռոմեական սրբազան կայսրությունում» 12-րդ դարից սկսած գերմանական կայսրին կից դասային ներկայացուցչության մարմին։
- Գերմանական կայսրությունում՝ սահմանադիր ժողով, Հյուսիս-գերմանական միության (1867-1871) պառլամենտի ներքին պալատ, 1871-1918 թվականներին՝ օրենսդրությանը, բյուջեի ընդունմանը և իշխանության իրականացման հսկողությանը մասնակցող ընտրովի մարմին։ Բարձրագույն ներկայացուցչական մարմինը համարվում էր Բունդեսրատը։
- Վայմարյան հանրապետությունում (1919-1933) պառլամենտի ներքին պալատը։ Կառավարությանն ու պրեզիդենտին լայն լիազորություններ տալու շնորհիվ ռայխստագի իրավունքները խիստ սահմանափակվեցին։

Ֆաշիստական տիրապետության շրջանում (1933 թվականից) պահպանվում էր միայն ձևականորեն։ 1945 թվականին վերջնականապես վերացվել է։

| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայխստագ» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 596)։ |