Կանցլեր
Կանցլեր (լատ.՝ cancellarius) շատ երկրների կառավարություններում օգտագործվող պաշտոն: Հին հռոմում եղել են կանցելարիներ, ովքեր բողոքարկել են դատարանների որոշումները: Ներկայումս կանցլեր պաշտոնը տարբեր երկրներում տարբեր նշանակություն ունի, օրինակ`
- Կառավարության ղեկավար
- Արտաքին հարաբերությունների պատասխանատու
- Դատական ատյաններում որոշակի պաշտոն
- Անձ ով վերահսկում է ֆինանսական և տնտեսական հարաբերությունները
- Համալսարանի ղեկավար
Բովանդակություն
Կառավարության ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիայի կանցլեր կամ բունդեսկանցլեր (պաշտոնական գերմաներենով այն նշանակում է «Դաշնային կանցլեր»), Գերմանիայի կառավարության ղեկավարն է: Կանցլերը գերմանիայում ընտրվում է Բունդսթագի կողմից ամեն չորս տարին մեկ: Ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում կանցլերը կարող է հեռացվել միայն անվստահության քվեի միջոցով[1]:
Գերմանիայի ներկայիս կանցլերն է Անգելա Մերկելը քրեիստոնեա-ժողովրդական միությունից:
Նախկին Գերմանական կայսրությունը, Վեյմեր հանրապետությունը և Նացիստական Գերմանիան ունեցել են նույնատիպ պաշտոն, որը կոչվել էր Reichskanzler (Ռեյխի կանցլեր), որպես գործադիր իշխանության ղեկավար: 1871-ից 1918 թվականներին կանցլերին նշանակում էր Գերմանիայի կանցլերը: Վեյմեր հանրապետության տարիներին (1919-1933) կանցլերին ընտրում էր երկրի նախագահը ըստ իր վարկանիշին: Սա շարունակվեց նաև Նացիստական ռեժիմի առաջին տարիներին երբ Պաուլ ֆոն Հինդենբուգը կանցլեր նշանակեց Ադոլֆ Հիտլերին, ով հետագայում իրեն անվանեց Ֆյուրեր և Ռեյխկանցլեր:
Ավստրիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրայում նույնպես կանցլերը կառավարության ղեկավարն է: Ավստրիայի ներկայիս կանցլերն է Կրիստիան Քերնը:
Շվեյցարիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Շվեյցարիայում դաշնային կանցլերը (Bundeskanzler, Chancelier fédéral, Cancelliere della Confederazione) կառավարության ղեկավար չէ, սակայն Շվեյցարիայում հավասար է կառավարության աշխատակազմի ղեկավարին: Նա ընտրվում է Շվեդիայի խորհրդարանի կողմից և յոթ անդամ ունեցող գործադիր իշխանության ղեկավարն է Դաշնային քարտուղարը: Կանցլերը մասնակցում է Դաշնային քարտուղարների հետ և ունի ձայնի իրավունք ռազմավարական որոշումներում:
Արտաքին գործերի նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]
Լատինական Ամերիկայում կանցլերը հաճախ հավասարեցվում է արտաքին գործերի նախարարին: Այն հաճախ օգտագործվում է որպես արտաքին գործերի նախարարի հոմանիշ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Grundgesetz der Bundesrepublik Deutschland