Վոլֆգանգ Շոյբլե
Վոլֆգանգ Շոյբլե (գերմ.՝ Wolfgang Schäuble, սեպտեմբերի 18, 1942[1][2][3][…], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու[4] - դեկտեմբերի 26, 2023[5], Օֆենբուրգ[5][4]), գերմանացի քաղաքական գործիչ «Քրիստոնեական-դեմոկրատական միություն» կուսաակցության անդամ, 2005-2009 թվականներին եղել է ԳԴՀ Ներքին գործերի նախարար, 2009 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 24-ը՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ֆինանսների նախարար, 2017-2021 թվականներին Բունդեսթագի նախագահ[20], Բեռլինի պատվավոր քաղաքացի[21]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոլֆգանգ Շոյբլեն ծնվել է Ֆրայբուրգում, քաղաքական գործչի ընտանիքում, մեծացել է իր երկու եղբայրների՝ Ֆրիդերի (1937–2011) և Թոմասի (1948–2013) հետ։ Ֆրայբուրգի Ալբերտ-Լյուդվիգի և Համբուրգի համալսարաններում սովորել է իրավունք և տնտեսագիտություն։ 1971 թվականի փետրվարին Ֆրայբուրգում ստացել է իր դոկտորական կոչումը։
1978-1984 թվականներին Օֆենբուրգի շրջանային դատարանում աշխատել է փաստաբան։
1984-1989 թվականներին եղել է հատուկ հանձնարարությունների գծով դաշնային նախարար, իսկ 1989-1991 թվականներին զբաղեցրել է Ներքին գործերի նախարարի պաշտոնը։ 1991-2000 թվականներին նա ղեկավարել է Բունդեսթագի «Քրիստոնեական-դեմոկրատական միություն» խմբակցությունը, 1998-2000 թվականներին միաժամանակ եղել է նույն կուսակցության նախագահը։ Կուսակցության հաշիվներին ապօրինի նվիրատվությունների միջադեպի պատճառով ստիպված թողնել է այդ պաշտոնը, որը զբաղեցրել է Անգելա Մերկելը։
2009 թվականի սեպտեմբերի 27-ին կայացած ընտրություններից հետո Անգելա Մերկելի նոր կառավարությունում Վոլֆգանգ Շոյբլեն ստացել է Ֆինանսների նախարարի պաշտոնը։ 2013 թվականի ամռան վերջին «Deutsche Welle» գերմանական մեդիաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է մնալ ԳՖՀ ֆինանսների նախարարի պաշտոնում ևս չորս տարի[22][23]։
1990 թվականին, որպես Գերմանիայի Ներքին գործերի նախարար ղեկավար, նա կարևոր դեր է խաղացել Արևմտյան և Արևելյան Գերմանիայի միավորման գործում։ Բանակցություններում Շոյբլեն գլխավորել է գերմանական պատվիրակությունը, ԳԴՀ պատվիրակության ղեկավարն է Գյունտեր Քրաուզենը։ Օգոստոսի 31-ին նրանք ստորագրել են Գերմանիայի միավորման պայմանագիրը։ Հաջորդ տարի Բունդեսթագին ուղղված ուղերձում Շոյբլեն կոչ է արել մայրաքաղաքը տեղափոխել Բեռլին։
Մահափորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին մահափորձի հետևանքով Վոլֆգանգ Շոյբլենը հրազենային լուրջ վնասվածքներ է ստացել։ Մահափորձը կատարվել է Բունդեսթագի նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ Օպենաու քաղաքում՝ հոգեկան հիվանդ թմրամոլ Դիտեր Կաուֆմանի կողմից։ Փամփուշտները, որոնք արձակվել են «Smith & Wesson.38» ատրճանակից, վնասել են Շոյբլենի ողնուղեղն ու և ծնոտը։ Նա շտապ վիրահատության է ենթարկվել Ֆրայբուրգի համալսարանական հիվանդանոցում։ Այդ ժամանակից նա գամված է մնացել հաշմանդամի սայլակին[24]։
Շոյբլեն ամուսնացել է 1969 թվականին, տնտեսագետ, ուսուցիչ Ինգեբորգ Հենսլեի հետ։ Նրանց ծնվել է չորս երեխա։
Վոլֆգանգ Շոյբլենը մահացել է 2023 թվականի դեկտեմբերի 26-ին, 81 տարեկան հասակում[25][26][27]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Werner Filmer, Heribert Schwan. Wolfgang Schäuble. Politik als Lebensaufgabe. — München: Goldmann, 1994. — 415 p. — ISBN 3-442-12559-6. (нем.)
- Ulrich Reitz. Wolfgang Schäuble. Die Biographie. — Бергиш-Гладбах: Lübbe, 1996. — 432 p. — ISBN 3-785-70832-7. (нем.)
- Annika Kremer. Widerstand zwecklos? Schäuble & Co. vs. Grundgesetz. — Wegberg: Aurel Verlag, 2007. — 108 p. — ISBN 3-938-75908-9. (нем.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Tschirner U., dpa Wolfgang Schäuble ist tot (գերմ.) — Die Zeit, 2023. — ISSN 0044-2070
- ↑ https://www.hitradio-ohr.de/trauerfeier-fuer-wolfgang-schaeuble-am-5-januar-offenburg
- ↑ Dr. Wolfgang Schäuble, CDU/CSU Jurist — bundestag.de.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118814311 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ CDU-Politiker mit 81 Jahren gestorben Wolfgang Schäuble – sein Leben in Bildern — Der Spiegel.
- ↑ Der Karlspreisträger 2012 Wolfgang Schäuble (գերմ.)
- ↑ Verdienstorden des Landes Baden-Württemberg: Liste der Ordensträgerinnen und Ordensträger 1975 - 2023
- ↑ ENTIDADES ESTRANGEIRAS AGRACIADAS COM ORDENS PORTUGUESAS
- ↑ https://mfin.gouvernement.lu/fr/actualites.gouvernement%2Bfr%2Bactualites%2Btoutes_actualites%2Bcommuniques%2B2011%2B01-janvier%2B10-frieden.html
- ↑ Եվրոպայի ձեռքի աշխատանքի մրցանակ — 1992.
- ↑ https://bigbrotherawards.de/2009
- ↑ Pfeifenraucher des Jahres
- ↑ Die Preisträger des Point-Alpha-Preises
- ↑ https://vossmuseum-otterndorf.de/voss-preis/
- ↑ https://www.ifw-kiel.de/de/institut/veranstaltungen/preisverleihungen/weltwirtschaftlicher-preis/
- ↑ «Վոլֆգանգ Շոյբլեն գերմանական կողմի աջակցությունն է հայտնել ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ժողովրդավարական գործընթացին».
- ↑ Умер Вольфганг Шойбле
- ↑ Wer wird was in Angela Merkels Kabinett? 23 октября 2009(գերմ.)
- ↑ «Обзор финансово-экономической прессы: Греция не пойдёт на сокращение расходов ради третьего пакета помощи | Новости валютного рынка на 26.08.2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Մահացել է գերմանական քաղաքականության վետերան Վոլֆգանգ Շոյբլեն». news.am. 2023 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Ксения (2023 թ․ դեկտեմբերի 27). «Вегнер: Берлин всегда будет чтить память Шойбле». Новости Германии: последние события на русском языке (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ tagesschau.de. «Früherer Bundestagspräsident Wolfgang Schäuble gestorben». tagesschau.de (գերմաներեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Умер Вольфганг Шойбле.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вольфганг Шойбле, министр финансов Германии//Передача радиостанции «Эхо Москвы»
- Вольфганг Шойбле против членства Германии в Совбезе и вместо этого за постоянное членство Евросоюза
- Краткая биография на сайте Немецкого исторического музея(գերմ.)
- Краткая биография на сайте Германского бундестага(գերմ.)
- Министр финансов Германии доктор Шойбле: «Во сне я до сих пор хожу пешком». НЕ ИНВАЛИД.RU
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլֆգանգ Շոյբլե» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 18 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Դեկտեմբերի 26 մահեր
- 2023 մահեր
- Համբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Գերմանիայի քրիստոնեական-դեմոկրատական միության անդամներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Գերմանիայի նախարարներ
- Գերմանացի իրավաբաններ
- Ֆինանսների նախարարներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Բեռլինի պատվավոր քաղաքացիներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Քրիստոնյա-դեմոկրատներ
- Գերմանիայի կառավարության նախարարներ
- Գիտությունների դոկտորներ
- Գերմանիայի քրիստոնեական-դեմոկրատական միություն
- Կուսակցությունների առաջնորդներ
- Հաշմանդամություն ունեցող անձինք