Համբուրգի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համբուրգի համալսարան
UHH Universität Hamburg Logo mit Schrift 2010 Farbe CMYK.svg
UniHHHauptgebaeude.jpg
Տեսակհասարակական համալսարան և լրիվ համալսարան
Հիմնադրված է1919
ԱնդամակցությունԳերմանիայի հետազոտական ցանց[1], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[2], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[3], Եվրոպայի համալսարանների միություն[4], Informationsdienst Wissenschaft e.V.?[5] և Franco-German University?[6]
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
Կայքuni-hamburg.de
Universität Hamburg Վիքիպահեստում

Համբուրգի համալսարան (գերմ.՝ Universitat Hamburg), ամենամեծ ակադեմիական կենտրոններից մեկը Գերմանիայում։ Չնայած, որ Համբուրգի համալսարանը Գերմանիայում ամենաերիտասարդ համալսարաններից մեկն է, համալսարանի պրոֆեսորների և շրջանավարտների գիտական հայտնագործությունների և ձեռքբերումների շնորհիվ նրանցից հինգը արժանացել են Նոբելյան մրցանակի և մտել են համալսարանի պատմության մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբուրգի համալսարանի հիմնադրման ամսաթիվը համարվում է 1919 թվականի ապրիլի 1-ը[7]։ Համալսարանի հիմնադրման նախադրյալը 1613 թվականին Համբուրգում «Ակադեմիական գիմնազիայի» ստեղծումն էր (Akademisches Gymnasium): Երկու կիսամյակների ընթացքում գիմնազիայում սովորողները լսում էին դասախոսությունների ընդհանուր դասընթացը, որից հետո անցնում էին մասնագիտացված դասընթացների, բայց ուսանողների սակավության պատճառով գիմնազիան ստիպված եղան փակել։

1895 թվականին գործարար Էդմունդ Սիմերսը շենք է նվիրում հետազոտությունների և դասախոսությունների համար։ Այժմ այդ շենքը Համբուրգի համալսարանի գլխավոր մասնաշենքն է։ 19 - րդ դարում Ակադեմիական գիմնազիայի կողքին ստեղծվել էին բուսաբանական այգի (1821), աստղադիտարան (1833), քիմիական լաբորատորիա (1878), ֆիզիկայի լաբորատորիա (1885) և այլն։ Ակադեմիայի շենքը ընդլայնվում էր, որն էլ հանգեցրեց նրան, որ 1907 թվականին ստեղծվեց «Համբուրգի գիտական կազմակերպությունը», որն աջակցում էր գիտարշավներին և հրատարակությունների հրատարակմանը, իսկ գաղութային ինստիտուտին` 1908 թվականից։ 20 - րդ դարի սկզբին Վերներ ֆոն Մելլը փորձեց միավորել այդ հաստատությունները համալսարանի մեջ, բայց քաղաքային խորհրդարանը մերժեց այդ առաջարկը։ Միայն առաջին համաշխարհային պատերազմից հետո Համբուրգի ժողովրդավարական մտածողությամբ բնակչությունը քվեարկեց «Համբուրգի համալսարան» բացելու մասին և համալսարանի ռեկտոր նշանակեց Վերներ ֆոն Մելին։

Համալսարանի հիմքի վրա ստեղծվել է 4 ֆակուլտետ՝ իրավագիտություն, բժշկություն, փիլիսոփայություն և բնական գիտություններ։ Բժշկական ֆակուլտետի ստեղծման նախադրյալը Էպենդորֆում կլինիկայի բացումն էր, որը հայտնի դարձավ 19-րդ դարում Մեծ խոլերայի ժամանակ։ 1954 թ.-ին ֆակուլտետների թիվը հասավ վեցի. բաժանվեցին սոցիալ-տնտեսական ֆակուլտետը և իրավաբանական ֆակուլտետը, բացվեց նաև ավետարանական աստվածաբանական նոր ֆակուլտետը։

1919 թվականին համալսարանն ուներ 1729 ուսանող։ 1950 - ական թվականներին ուսանողների թիվը հասավ 6000-ի, 1960-ական թվականներին այդ թիվը կրկնապատվեց, իսկ 1970-ականներին այստեղ բարձրագույն կրթություն են ստացել 19200 ապագա մասնագետներ։ Ներկա պահին Համբուրգի համալսարանում սովորում են 39000 ուսանողներ[7]։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի համալսարանների հետ համատեղ իրականացվող ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուսումնական դասընթաց «Միջազգային տնտեսական իրավունք» («Internationales Wirtschaftsrecht»), իրականցվում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հետ համատեղ[14]
  • Մագիստրոսական ծրագիր «MiBA - Master of international Business Administration», իրականացվում է Սանկտ -Պետերբուրգի տնտեսագիտական և ֆինանսական համալսաարանի հետ համատեղ[15]
  • Մագիստրոսական ծրագիր «CORELIS - Cold Region Environmental Landscapes integrated Science», իրականացվում է Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի, Երկրագիտական ինստիտուտի հետ համատեղ[16]

Նշանավոր աշխատակիցներ և ուսանողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբուրգի համալսարանում սովորել են և գիտական աստիճան են ստացել.

  • Հանս Ադոլֆ Կրեբս - բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1953)
  • Յոհաննես Հանս Դանիել Յենսեն - ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1963)
  • Հարալդ զուր Հաուսեն - բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր (2008)
  • Շիինգ-Շեն Չեռն - Վոլֆի մրցանակի դափնեկիր (1983)
  • Հելմուտ Շմիդտ - գերմանացի քաղաքական գործիչ, ԳԴՀ դաշնային կանցլեր (1974-1982)
  • Պաուլ Նեվերման - Համբուրգի առաջին բուրգոմիստր 1961-1965 թվականներին
  • Լեո Շտրաուս - քաղաքական փիլիսոփայության պատմաբան, մշակութաբան
  • Ռիչարդ Զորժե - խորհրդային հետախույզ

Համբուրգի համալսարանում դասավանդել են.

  • Օտտո Շտեռն - ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1943)
  • Վոլֆգանգ Պաուլի - ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1945)
  • Վոլֆգանգ Պաուլի - ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1989)
  • Կառլ ֆոն Վայցզեկկեր - գերմանացի ֆիզիկոս, փիլիսոփա և քաղաքական գործիչ
  • Կառլ Մայնհոֆ - գերմանացի լեզվաբան-աֆրիկագետ
  • Ուիլյամ Լյուիս Շտեռն - գերմանացի հոգեբան և փիլիսոփա, IQ հայեցակարգի ստեղծող
  • Յոհան Ռադոն - ավստրիացի մաթեմատիկոս
  • Կառլ Պատգեն - գերմանացի տնտեսագետ, Համբուրգի համալսարանի առաջին ռեկտոր
  • Ուինզոլդ Ալբրեխտ Օտտո Յոհաննես - գերմանացի աստղաֆիզիկոս
  • Վալտեր Ֆրիկե - գերմանացի աստղագետ
  • Նոննե Մաքս - գերմանացի բժիշկ - նյարդաբան, պրոֆեսոր
  • Ֆրից Ֆիշեր - գերմանացի պատմաբան, պրոֆեսոր, Առաջին համաշխարհային պատերազմի մասին աշխատությունների հեղինակ

Աստղագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականին հայտնաբերված Ունիվերսիտաս (905) աստերոիդը կոչվել է Համբուրգի համալսարանի անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.dfn.de/verein/mv/mitglieder/
  2. https://www.hrk.de/mitglieder/mitgliedshochschulen/universitaeten-technische-hochschulen/
  3. https://www.adh.de/ueber-uns/mitgliedshochschulen.html
  4. https://eua.eu/about/member-directory.html
  5. https://idw-online.de/de/institution109
  6. https://www.dfh-ufa.org/die-dfh/die-dfh-im-ueberblick/netzwerk
  7. 7,0 7,1 «WebCite query result»։ www.webcitation.org։ Վերցված է 2021-07-08 
  8. «WebCite query result»։ www.webcitation.org։ Վերցված է 2021-07-08 
  9. «WebCite query result»։ www.webcitation.org։ Վերցված է 2021-07-08 
  10. «WebCite query result»։ www.webcitation.org։ Վերցված է 2021-07-08 
  11. «WebCite query result»։ www.webcitation.org։ Վերցված է 2021-07-08 
  12. «WebCite query result»։ www.webcitation.org։ Վերցված է 2021-07-08 
  13. «Fakultät Erziehungswiss., Psychologie und Bewegungswiss.»։ web.archive.org։ 2006-03-07։ Վերցված է 2021-07-08 
  14. «Handelskammer Hamburg»։ web.archive.org։ 2010-07-09։ Վերցված է 2021-07-08 
  15. «WebCite query result»։ www.webcitation.org։ Վերցված է 2021-07-08 
  16. «ABOUT PROGRAM - Программа СПбГУ CORELIS»։ corelis.spbu.ru։ Վերցված է 2021-07-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]