Բուսաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռլինի բուսաբանական այգին

Բուսաբանական այգի, գիտահետազոտական, կրթական և մշակութային հաստատություն, որտեղ ստեղծվում և ուսումնասիրվում են համաշխարհային ֆլորայի բազմազանությունը ներկայացնող կենդանի բուսական հավաքածուներ։ Աշխարհում առաջին բուսաբանական այգին ստեղծվել է Իտալիայում՝ 14-րդ դարի սկզբներին։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում բույսերի ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները ղեկավարում և համակարգում են ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտին կից Երևանի բուսաբանական այգին իր Վանաձորի և Սևանի բաժանմունքներով։ Երևանի բուսաբանական այգին հիմնադրվել է 1935 թվականին (80 հա, 1100 բուսատեսակ), Վանաձորի և Սևանի բաժանմունքները՝ համապատասխանաբար՝ 1935 թվականին (12 հա, 600 բուսատեսակ) և 1944 թվականին (2 հա, 450 բուսատեսակ)։

Բուսաբանական այգում հավաքված բուսական հարուստ ֆոնդերը լայնորեն օգտագործվում են ուսանողների և դպրոցականների ուսուցման և բնակչության բուսաբանական գիտելիքների հարստացման նպատակով։

Փակ և բաց գրունտի բուսականության հավաքագրումը այգու գոյության ամբողջ ընթացքում կազմել է ավելի քան 7 հզ. տեսակ։

Բուսաբանական այգու ծառաթփային բուսականության ցուցադրումը կառուցված է աշխարհագրական սկզբունքով։ 1967 թվականին ստեղծված աշխարհագրական դենդրարիումում (4 հողամաս) տեղաբաշխված են Կովկասի և Ղրիմի, Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Սիբիրի, Արևելյան Ասիայի (Չինաստան, Ճապոնիա, Կորեա, Հեռավոր Արևելք) դենդրոֆլորաները։ Երևանի բուսաբանական այգում մինչև 1992 թվականը գործում էր ջերմատուն, որտեղ ներկայացված էին 1260 տեսակի արևադարձային և մերձարևադարձային բույսեր։ Այժմ տեսականու թիվը նվազել է մինչև 300՝ 1992 թվականից ջերմատնային տնտեսության չգործելու պատճառով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png