Վոլֆգանգ Պաուլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Վոլֆգանգ Պաուլի
գերմ.՝ Wolfgang Pauli
Pauli.jpg
Ծնվել է ապրիլի 25, 1900({{padleft:1900|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2][3][4]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5]
Մահացել է դեկտեմբերի 15, 1958({{padleft:1958|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:15|2|0}})[5][2][3][4] (58 տարեկանում)
Ցյուրիխ, Շվեյցարիա[5]
բնական մահով
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Flag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտություն ֆիզիկոս տեսաբան և պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Հանբուրգի համալսարան, Գյոթինգենի համալսարան և Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց
Գործունեության ոլորտ քվանտային մեխանիկա և տարրական մասնիկների ֆիզիկա
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[6] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[6]
Ալմա մատեր Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Տիրապետում է լեզուներին գերմաներեն[7]
Գիտական ղեկավար Առնոլդ Զոմմերֆելդ
Եղել է գիտական ղեկավար Ֆելիքս Վիլարս, Նիկոլաս Կեմեր և Ռոբերտ Օպենհեյմեր
Հայտնի աշակերտներ Markus Fierz, Sigurd Zienau և Hans Frauenfelder
Պարգևներ Լորենցի մեդալ ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[8][9] Մաքս Պլանկի անվան մեդալ Մատեուչի մեդալ Ֆրանկլինի մեդալ և Պատվավոր դոկտոր[10]
Հայր Վոլֆգանգ Ջոզեֆ Պաուլի[11]
Մայր Bertha Kamilla Pauli
Wolfgang Pauli Վիքիպահեստում

Վոլֆգանգ Էռնստ Պաուլի (գերմ.՝ Wolfgang Ernst Pauli, ապրիլի 25, 1900({{padleft:1900|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2][3][4], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5] - դեկտեմբերի 15, 1958({{padleft:1958|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:15|2|0}})[5][2][3][4], Ցյուրիխ, Շվեյցարիա[5]), ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից, Պաուլիի սկզբունքը բացահայտողը։ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1945 թ․)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վիեննայում։ Հայրը՝ բժիշկ և քիմիայի պրոֆեսոր Վոլֆգանգ Յոզեֆ Պաուլին (իսկական անունը՝ Վոլֆ Պասխելես, 1869-1955), սերում էր Պրագայի հայտնի հրեական ընտանիքից՝ Պասխելես-Ուտիցներից, և ազգանունը փոխել ու կաթոլիկություն էր ընդունել ամուսնությունից ոչ շատ առաջ, 1898 թ․։ Մայրը՝ ֆելիետոնիստ Բերթա Կամիլա Պաուլին (ծնյալ Շյուտց, 1878-1927) հայտնի հրեա գրականագետ Ֆրիդրիխ Շյուտցի (1844-1908) աղջիկն էր։ Կրտսեր քույրը՝ Գերթա Պաուլին, նույնպես հայտնի գրականագետ դարձավ (1909-1973)։ Երկրորդ անունը Վոլֆգանգը ստացել է կնքահոր՝ հայտնի ֆիզիկոս Էռնստ Մախի պատվին։

Պաուլին սովորել է Մյունխենյան համալսարանում՝ Առնոլդ Զոմմերֆելդի մոտ։ Զոմմերֆելդի խնդրանքով 20-ամյա Պաուլին այնտեղ «Ֆիզիկական հանրագիտարանի» համար ակնարկ է գրում հարաբերականության ընդհանուր տեսության վերաբերյալ։ Այդ մենագրությունը մինչև հիմա դասական է համարվում։ Դասավանդել է Գյոթինգենում, Կոպենհագենում, Համբուրգում, Փրինսթոնի համալսարանում (ԱՄՆ), Ցյուրիխի բարձրագույն էլեկտրատեխնիկական դպրոցում (Շվեյցարիա)։ Պաուլիի անվան հետ է կապված քվանտային մեխանիկայի այնպիսի հիմնարար հասկացություն, ինչպիսին է տարրական մասնիկի սպինը։ Կանխատեսել է նեյտրինոյի գոյությունը և ձևակերպել «արգելման սկզբունքը»՝ Պաուլիի սկզբունքը, ինչի համար 1945 թ․ ստացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակը։ 1958 թ․ պարգևատրվել է Մաքս Պլանկի անվան մեդալով։ Մահացել է քաղցկեղից, Ցյուրիխում։

Գիտական նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլին էական ներդրում ունի ժամանակակից ֆիզիկայում, հատկապես քվանտային մեխանիկայի բնագավառում։ Իր աշխատանքները հազվադեպ է հրապարակել՝ գերադասելով ինտենսիվ նամակագրությունը կոլեգաների, հատկապես Նիլս Բորի և Վերներ Հայզենբերգի մտերիմ ընկերների հետ։ Այդ պատճառով Պաուլիի շատ գաղափարներ կգտնեք միայն նամակներում, որոնք հաճախ ձեռքից ձեռք էին փոխանցվում և պատճենվում։ Դատելով ամեն ինչից, Պաուլին չէր մտահոգում այն հանգամանքը, որ չհրապարակվելու պատճառով նրա աշխատանքների մեծ մասը գրեթե հայտնի չէ լայն հասարակությանը։ Այնուհանդերձ, որոշ փաստեր հայտնի են դառնում․

  • 1924 թ․ Պաուլին քվանտային մեխանիկայում նոր ազատության աստիճան է ներմուծում՝ վերացնելու համար դիտարկվող մոլեկուլային սպեկտրների մեկնաբանությունների անհիմնությունը։ Այդ ազատության աստիճանը 1925 թ․ Ջորջ Ուլենբեկը և ՍեմուելԳուդսմիթը հայտնաբերեցին որպես էլեկտրոնի սպին։ Ընդ որում Պաուլին ձևակերպեց իր արգելման սկզբունքը, որը հավանաբար նրա ամենակարևոր ներդրումն է քվանտային մեխանիկայում։
  • 1926 թ․ քվանտային մեխանիկայի մետրիցային ներկայացման՝ Հայզենբերգի հրապարակումից քիչ անց Պաուլին այդ տեսությունը կիրառում է ջրածնի սպեկտրի համար։ Սա էական փաստարկ է հանդիսանում Հայզենբերգի տեսության ճանաչման համար։
  • 1927 թ․ Պաուլին էլեկտրոնի սպինի նկարագրման համար մտցնում է սպինորի հասկացությունը։
  • 1930 թ․ Պաուլին ձևակերպում է նեյտրինոյի գաղափարը։ Նա ցույց է տալիս, որ նեյտրոնի բետա-տրոհման ժամանակ էներգիայի և իմպուլիս պահպանման օրենքները կարող են տեղի ունենալ միայն եթե ճառագայթվի ևս մի՝ դեռևս անհայտ մասնիկ։ Քանի որ այդ ժամանակ մասնիկի գոյությունն ապացուցել հնարավոր չէր, Պաուլին այն ձևակերպեց որպես անհայտ մասնիկ։ Էնրիկո Ֆերմին այն անվանեց «նեյտրինո»՝ նեյտրոնիկ։ Նեյտրինոյի գոյությունը փորձնականորեն ապացուցվեց միայն 1954 թ․։

Պաուլիի անհատականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլին ֆիզիկայում հայտնի է որպես պերֆեկցիոնիստ։ Չսահմանափակվելով միայն իր աշխատանքներով՝ նա անխնա քննադատում էր նաև կոլեգաների սխալները։ Պաուլին դարձավ «ֆիզիկայի խիղճը», հաճախ աշխատանքները բնութագրում էր «ընդհանրապես սխալ», կամ տալիս այսպիսի բնորոշումներ՝ «սա ոչ թե պարզապես անճիշտ է, այլ նույնիսկ սխալ էլ չէ»։ Կոլեգաները կատակում էին՝ ասելով․ «Մահից հետո Պաուլին Աստծո մոտ ընդունելության է արժանանում։ Նա հարցնում է Աստծուն, թե ինչու է նուրբ կառուցվածքի հաստատունը հավասար 1/137։ Աստված գլխով է անում, մոտենում գրատախտակին և սկսում է սարսափելի արագությամբ հավասարումներ գրել։ Պաուլին գոհունակությամբ դիտում է, սակայն շուտով սկսում է ժխտականորեն ցնցել գլուխը»։

Մի այլ անեկդոտ պատմում է, որ երբ Հայզենբերգը Պաուլիին ներկայացնում է իր նոր տեսությունը, որպես պատասխան մի նամակ է ստանում, որտեղ քառակուսի էր նկարված և նշված էր «Ես կարող եմ նկարել Տիցիանի պես»։ Ներքևում մանր տառերով գրված էր․ «Միայն որոշ մանրամասներ չկան»։

Պաուլին նաև հռչակված էր նրանով, որ իր ներկայությամբ փորձնական սարքավորումը դադարում էր գործել կամ նույնիսկ խափանվում էր։ Այս երևույթը հայտնի է «Պաուլիի էֆեկտ» անունով։

Պատմում են, որ մի անգամ ֆիզիկայի դասաժամին Պաուլիի ուսուցիչը գրատախտակին սխալ է թույլ տալիս, որը երկար ժամանակ չի կարողանում գտնել։ Վերջապես, հուսահատված, ի մեծ ուրախություն աշակերտների, նա ասում է․ «Պաուլի, ասեք վերջապես, թե ինչ սխալ եմ արել։ Դուք հավանաբար վաղուց գտել եք այն»։

Պաուլիի դասընկերը Վիեննայի ֆեդերալ գիմնազիայում եղել է Ռիխարդ Կունը՝ 1938 թ․ քիմիայի նոբելյան մրցանակի ապագա դափնեկիրը։

Պաուլիի և Յունգի դիալոգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլիի գործունեության պակաս հայտնի ոլորտ է համագործակցությունը Կարլ Յունգի հետ, ինչը սկսել է ուսումնասիրվել վերջերս՝ 1990 թ․-ից։ Նրանց նամակագրությունից, որը կապել է երկու գիտնականներին 1932-1958 թթ․, պարզ է դառնում, սինքրոնայնության, արքետիպերի և կոլեկտիվ անգիտակցականի հասկացությունների ձևավորման մեջ Պաուլին էական կշիռ է ունեցել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Теоретическая физика XX века. Сборник статей, посвященных памяти В. Паули. М.։ ИИЛ, 1962. — 444с.
  • Гроссман Э. А. Философские взгляды Вольфганга Паули // Философия и культура. 2008. № 1. С. 148—155.
  • Паули В. (ред.) Нильс Бор и развитие физики. М.։ ИИЛ, 1958.
  • Дэвид Линдорф «Юнг и Паули: встреча двух великих умов». Касталия. 2013.
  • Храмов Ю. А.։Физики

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118592122 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Babelio
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Рожанский И. Д. Паули Вольфганг // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 NNDB — 2002.
  7. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1945/
  9. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  10. http://geschichte.univie.ac.at/en/persons/wolfgang-pauli-prof-dr
  11. http://www.treccani.it/enciclopedia/wolfgang-joseph-pauli/