Էրվին Շրյոդինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Էրվին Շրյոդինգեր
ErwinSchrödinger
Erwin Schrödinger (1933).jpg
Ծնվել է օգոստոսի 12, 1887({{padleft:1887|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:12|2|0}})[1][2]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3]
Մահացել է հունվարի 5, 1961({{padleft:1961|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:5|2|0}})[1] (73 տարեկանում)
Վիեննա, Ավստրիա[4]
բնական պատճառով
Գերեզման Ալպբախ
Քաղաքացիություն Flag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտություն ֆիզիկոս, ֆիզիկոս տեսաբան, ակադեմիկոս, պրոֆեսոր, ոչ գեղարվեստական գրող և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ) Վիեննայի համալսարան, Շտուտգարտի համալսարան, Ենայի համալսարան, Ցյուրիխի համալսարան, Մագդալեն քոլիջ, Գրացի համալսարան և Հումբոլդտի համալսարան
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա և Ավստրիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Վիեննայի համալսարան
Տիրապետում է լեզուներին գերմաներեն[5]
Գիտական ղեկավար Ֆրիդրիխ Հազենորլ
Պարգևներ Մատեուչի մեդալ, Մաքս Պլանկի անվան մեդալ, ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, Էրվին Շրյոդինգերի մրցանակ, Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան, Pour le Mérite և Հայտինգերի մրցանակ
Ստորագրություն
Erwin Schrödinger signature.svg
Erwin Schrödinger Վիքիպահեստում


Էրվին Ռուդոլֆ Ջոզեֆ Ալեքսանդր Շրյոդինգեր (գերմ.՝ Erwin Rudolf Josef Alexander Schrödinger, 1887 թ. օգոստոսի 12, Վիեննա - 1961 թ. հունվարի 4, Վիեննա), ավստրիացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի ստեղծողներից։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1933)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Վիեննայի համալսարանը (1910)։ 1920-ից՝ Շտուտգարտի, 1921-ից՝ Բրեսլաուի (Վրոցլավ), 1921 - 1927-ին՝ Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցների, 1927-ից՝ Բեռլինի, 1933 - 1935-ին՝ Օքսֆորդի, 1936 - 38-ին՝ Գրացի, 1938-39-ին՝ Գենտի համալսարանների պրոֆեսոր։ 1940-ից՝ Դուբլինի թագավորական ակադեմիայի պրոֆեսոր, ապա իր հիմնադրած բարձրագույն հետազոտությունների ինստիտուտի դիրեկտոր։ 1956-ից՝ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր։

Աշխատանքները վերաբերում են մաթեմատիկական ֆիզիկային, հարաբերականության տեսությանը, ատոմային ֆիզիկային, կենսաֆիզիկային։ Ուսումնասիրել է բյուրեղային ցանցի տեսությունը, ստեղծել (1920) գույնի մաթեմատիկական տեսությունը, որն ընկած է արդի գունաչափության հիմքում։

Շրյոդինգերի կարևորագույն վաստակը քվանտային մեխանիկայի տեսության ստեղծումն է (1925-ի վերջ - 1926-ի սկիզբ)։ Ելնելով մատերիայի ալիքների մասին Լուի դը Բրոյլի վարկածից՝ Շրյոդինգերը ցույց է տվել, որ ատոմային համակարգերի ստացիոնար վիճակները կարող են դիտարկվել իբրև տվյալ համակարգին համապատասխանող ալիքային դաշտի սեփական տատանումներ։

Գտել է ոչ ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի հիմնական հավասարումը և տվել դրա լուծումը մի շարք մասնավոր խնդիրների համար։ Ապացուցել է ալիքային մեխանիկայի ու Վերներ Հայզենբերգի, Մաքս Բոռնի և Պ. Յորդանի «մատրիցային մեխանիկայի» նույնականությունը։ Շրյոդինգերի զարգացրած մաթեմատիակակն ֆորմալիզմը և ներմուծած ψ ալիքային ֆունկցիան քվանտային մեխանիկայի և դրա կիրառությունների առավել ադեկվատ մաթեմատիկական ապարատն են։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1934)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Избр․ труды по квантовой механике, Москва, 1976 (сер․ «Классики науки»)
  • Что такое жизнь? С точки зрения физика, 2 изд․, Москва, 1972

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118823574 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. Record #118823574 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 10-ին 2014:
  4. Record #118823574 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:
  5. http://data.bnf.fr/ark:/12148/cb11924128w Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 582 CC-BY-SA-icon-80x15.png