Դե Սիտերի տարածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դե Սիտերի տարածություն, դե Սիտերի տարածաժամանակ (անգլ.՝ De Sitter space), հարաբերականության ընդհանուր տեսությունում ի հայտ եկող պարզագույն բազմաձևություն։ Այն Էյնշտեյնի վակուումային հավասարուﬓերի մաքսիմալ սիﬔտրիկ լուծուﬓ է՝ դրական կոսմոլոգիական հաստատունի առկայությամբ, երբ այլ տիպի աղբյուրները բացակայում են։


Մաթեմատիկական սահմանումը և դերը ֆիզիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Սիտտերի քառաչափ տարածությունն առավել հարմար է պատկերացնել որպես ﬕախոռոչ հիպերբոլոիդ

Մինկովսկու հնգաչափ տարածությունում, որը նկարագրվում է հետևյալ գծային էլեﬔնտով՝

,

որտեղ α պարաﬔտրը դե Սիտտերի կորության շառավիղն է:

Քվանտային երևույթների ուսուﬓասիրությունը ֆիքսված ֆոնային տարածության վրա ﬔծ հետաքրքրություն է ներկայացնում դաշտի քվանտային տեսությունում: Այս երևույթները կարող են կարևոր դեր ունենալ սև խոռոչների ֆիզիկայում և կոսմոլոգիայում: Գրավիտացիոն դաշտի առկայությունը, ընդհանուր առմամբ, կրճատում է սիﬔտրիաների թիվը, և ճշգրիտ արդյունքներ կարող են ստացվել ﬕայն բարձր համաչափությամբ ֆոնային տարածությունների համար: Այդպիսի տարածություններից ﬔկը դե Սիտտերի տարածությունն է: Այն օժտված է նույնքան թվով սիﬔտրիաներով ինչքան Մինկովսկու տարածությունը (Կիլինգի տաս վեկտորներ քառաչափ տարածա-ժամանակի համար): Բարձր համաչափության շնորհիվ բազմաթիվ ֆիզիկական խնդիրներ ճշգրիտ լուծվում են դե Սիտտերի տարածության ֆոնի վրա: Դա հնարավորություն է տալիս գաղափար կազﬔլ ֆիզիկական պրոցեսների վրա գրավիտացիոն դաշտի ազդեցության վերաբերյալ ավելի բարդ երկրաչափությամբ բազմաձևությունների դեպքում:

Դե Սիտտերի տարածությունը կարևոր դեր է խաղում ժամանակակից կոսմոլոգիայում: Մասնավորապես, ինֆլյացիոն սցենարը ենթադրում է արագացումով ընդարձակման փուլի առկայություն վաղ Տիեզերքում, որում երկրաչափությունը մոտ է դե Սիտտերի տարածությանը: Այդ փուլի առկայությունը հնարավորություն է տալիս բնական լուծում տալ ստանդարտ կոսմոլոգիայի ﬕ շարք պրոբլեﬓերի: Մյուս կողﬕց, Տիեզերքի ընդարձակման վերաբերյալ ժամանակակից տվյալները վկայում են, որ ներկա փուլում այդ ընդարձակումը արագացող է: Այն ղեկավարող աղբյուրը, որը անվանում են մութ էներգիա, իր հատկություններով բավական մոտ է դրական կոսմոլոգիական հաստատունի և հետևաբար, ներկա փուլում Տիեզերքի երկրաչափության համար դե Սիտտերի տարածությունը բավական լավ մոտարկում է: Այդ մոտարկման ճշգրտությունը ավելանում է Տիեզերքի ընդարձակմանը զուգընթաց:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sean Carroll, "Spacetime and Geometry: An introduction to General Relativity", University of Chicago, 2003
  • Jerry B. Griffiths, Jiri Podolsky, "Exact Space-Times in Einstein's General Relativity", Cambridge university press, New York, 2009